A+ A A-

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր գիրք է լույս տեսել

Քրիս ԲոհջալյանՇուտով Ամերիկայի Միացյալ նահանգներում վաճառքում կհայտնվի ամերիկացի գրող, ծագումով հայ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը, որը իրական պատմության վրա հիմնված վեպ է 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, դաժան կոտորածների միջով անցնած մարդկանց ու ատերկրում նոր կյանք սկսելու նրանց փորձերի մասին։ Բոհջալյանը ԱՄՆ-ում բավական հայտնի գրող է: Նրա ստեղծագործությունները պարբերաբար ամենավաճառվողներից են ճանաչվում հեղինակավոր ամերիկյան պարբերականների՝ կողմից, իսկ ամենահայտնի վեպերից մեկը՝ «Մանկաբարձուհիները», ընդգրկվել էր ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի կազմած լավագույն գրքերի շարքում։ 
Այդ գրքի հիման վրա հետագայում նաև ֆիլմ նկարվեց: Հայտնի գրողի հերթական ստեղծագործությունը կրկին չի վրիպել հեղինակավոր պարբերականների ուշադրությունից: The Washington Post-ի մեկնաբանը գրում է ժամանակակից միջազգային հարաբերությունների վրա Հայոց ցեղասպանության եւ թուրքական ժխտողականության իրական ազդեցության մասին, ինչպես նաեւ անդրադառնում է Բոհջալյանի վեպի դերին` այդ ոճրի վերաբերյալ ճշմարտությունը լուսաբանելու հարցում: «Որոշ շրջանակներում դեռեւս տարաձայնություններ կան այդ հանցագործության բնույթի մասին: «Ավազե ամրոցի աղջիկները», չնայած վեպ է, սակայն հիմնված լինելով նրա ընտանիքի պատմության վրա` արժեքավոր եւ հզոր վակայություն է, որը մատնացույց է անում անվիճելին»,- գրում է պարբերականը: USA Today-ն էլ իր անդրադարձում գրում է. «Ավազե ամրոցի աղջիկները» վեպում շատ ցավ, ամայություն եւ չարիք կա, եւ այս ամենը խորանում է Թուրքիայի կողմից մինչ օրս Հայոց ցեղասպանության ժխտումով: 
Իսկ Բոխջալյանը գրեթե մեկդարյա իրադարձություններն այնպես է ներկայացրել, որ ընթերցողի բերանը բաց էԱվազե ամրոցի աղջիկները մնում շոկից, որ նման սարսափելի իրադարձությունը` իրենց երկրում բոլոր հայերին ոչնչացնելու վճռականությունը, համաշխարհային պատմության մասն է»: «Հզոր վեպ», - այսպես է բնութագրում Publisher’s Weekly-ն գրողի նոր ստեղծագործությունը: Նոր գիրքը պատմում է Սիրիայի Հալեպ քաղաքում իրար հանդիպած ամերիկացի կամավոր Էլիզաբեթ Էնդիքոթի եւ թուրքական կոտորածներից փրկված հայ ինժեներ Արմեն Պետրոսյանի սիրավեպի մասին, որոնք տարիներ շարունակ  պահել են ընտանեկան գաղտնիքը՝ 1915 թվականի սարսափազդու հիշողությունները: Asbarez-ին տված հարցազրույցում Բոհջալյանը պատմել է թե ինչն է դրդել իրեն գրել այդ պատմությունը: «Իմ գիտակցական կյանքի մեծ մասի ընթացքում մտածել եմ Ցեղասպանության մասին գիրք գրել: Փորձեցի գրել մի վեպ 1990-ականներին, բայց դա  «սիրողական» աշխատանք  էր: Մի քանի տարի առաջ հայրս հիվանդացավ: 
Նրան այցելելու ժամանակ նայեցինք ընտանեկան լուսանկարները, եւ ես նրան խնդրեցի ավելի մանրամասն պատմել իր ծնողների մասին, ովքեր Թուրքիայում Ցեղասպանություն էին վերապրել: Ես նրան նաեւ խնդրեցի իր մանկության մասին պատել: Ի վերջո, նա ներգաղթյալների որդի էր, ով խոսում էր 1930թ. Վեսթչեսթերի շրջանի համար էկզոտիկ լեզվով: Վերջապես իմ լավ բարեկամներից մեկը, ով լրագրող է և Ցեղասպանության հարցերով մասնագետ, խնդրեց  եւս մեկ անգամ փորձել գրել այն մասին, որն իմ ընտանիքի պատմության ամենակարեւոր մասն է: Այդպես էլ արեցի, եւ այս անգամ ստացվեց»,- պատմում է Քրիս Բոհջալյանը: Նա ասել է, որ գրքի  հետ կապված հակազդեցություն թուրքական կողմից առայժմ չի եղել: Հարցին, թե պատմությունն իրական է, թե մտացածին, գրողն այսպես է պատասխանում: 
«Վեպում իրադարձությունները ներկայացնող Լաուրա Պետրոսյանը դա հենց իմ մտացածին  կերպարն է: Նրա պապի եւ տատի տունը իմ պապի ու տատի տունն է: Բայց Էլիզաբեթ Էնդիկոտն ու Արմեն Պետրոսյանն իմ պապն ու տատը չեն եղել: Հուսով եմ, որ պատմությունը արժանահավատ կլինի: Ես կատարեցի իմ տնային աշխատանքը: Հուսով եմ, որ ճշգրիտ եմ ներկայացրել այդ ժամանակաշրջանը»: Գրողը դժվարացել է պատասխանել՝ վեպւ շարունակությունը կլինի՞, թե՞ ոչ, սակայն խոստացել է, որ հայերի կամ ամերիկահայերի հետ կապված ստեղծագործություններ դեռ կլինեն:

Տարածաշրջան - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries