A+ A A-

Թուրք պատմաբան. Կան գիտնականներ, որ վարձատրվում են Հայոց Ցեղասպանության ժխտման համար

Թաներ ԱքչամՕրեր առաջ թուրքական Hurriyet-ում լույս տեսավ հայազգի լրագրողուհի Վերժիհան Զիֆլիօղլու հոդվածը, որը մեծ իրարանցումների առիթ դարձավ: Հոդվածը պատմում է այն մասին, որ գիտական շրջանակներում մեծ հարգանք վայելող, հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի դեմ դատական գործ է հարուցված մի քանի ամերիկացի և թուրք ակադեմիկոսների կողմից: Նրանք միաձայն պնդում են, որ «Աքչամն իր անպատասխանատու և անհիմն հայտարարություններով վտանգի է ենթարկում իրենց` դարձնելով հայ ազգայնականների թիրախ»:
Նշեմ, որ Թաներ Աքչամը ԱՄՆ Մասսաչուսեց նահանգի Քլարի համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց Ցեղասպանության հիմնախնդիրներով զբաղվող ամբիոնի վարիչն է: Սույն թվականի հունիսի 14-ին Արիզոնայում` Գլենդելի հանրային գրադարանում իրականացվող գիտաժողովի ժամանակ Աքչամը հանդես եկավ ելույթով, որի ընթացքում հատուկ շեշտեց. «2010 թվականի դեկտեմբերին մի վստահելի մարդու կողմից, որը ցանկացավ դեռևս անհայտ մնալ, ես փաստարկված տեղեկություններ ստացա, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը շատ մեծ գումարներ է վճարում ամերիկացի ու թուրք որոշ գիտնականների, որպեսզի նրանք համակարգված ժխտողական գործունեություն վարեն Հայոց Ցեղասպանության հարցում` իրադարձությունները մեկնաբանելով` որպես Առաջին Աշխարհամարտի պատերազմական գործողությունների բնականոն արդյունք»: Այս խոսքերը մեծ աղմուկի պատճառ հանդիսացան, ու չնայած այն հանգամանքին, որ կոնկրետ անձանց անուններ չէին նշվել` Ուտայի համալսարանից պրոֆեսոր Հաքան Յավուզը, Մասաչուսեցի համալսարանից Գենթեր Լեվին, Վիրջինիայի համալսարանից Էդվարդ Էրիքսոնը, ինչպես նաև ներկայումս Թուրքիայի Բիլքենթ համալսարանում դասավանդող Ջերեմիր Սոլթը, որոնք հատկանշվում են հակահայկական գործունեությամբ, դիմել են դատարան` մեղադրելով Աքչամին իրենցԹաներ Աքչամ անվան վարկաբեկման մեջ: Յավուզը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` խուսափելով բոլոր մեկնաբանություններից, իսկ Աքչամն ասել է. «Ես չեմ հրաժարվում իմ խոսքերից, իմ աղբյուրն էլ շատ վստահելի է, ուստի անհրաժեշտության դեպքում ապացույցներ կարող եմ ներկայացնել: Յուրաքանչյուր անկախ լրագրող կարող է սկսել անձնական հետաքննություն ու բացահայտումներ անել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության մութ գործունեության վերաբերյալ: Հայոց Ցեղասպանության հարցը վաղուց խիստ քաղաքականացվել է, քաղաքական տարասեռ ուժեր ճնշում են գործում ու միջամտում տեղի ու անտեղի, այնպես որ իմ խոսքերը տրամաբանական են ու հայտնագործություն չեն»:
Հարկ է ավելացնել, որ Թաներ Աքչամը, որը ծնվել է Արդահանում, ուսանողական տարիներից աչքի է ընկել հակակառավարական ցույցերին ակտիվ մասնակցությամբ: 1988-ին դասավանդել է Համբուրգում, պաշտպանել է Հանովերի համալսարանում «Թուրքական ազգայնականությունն ու Հայոց Ցեղասպանություն» թեմայով` հանդիսանալով Վահագն Դադրյանի ուսանողը: Լինելով Հրանտ Դինքի ընկերը` մահվան սպառնալիքների ներքո ներկա է գտնվել նրա հուղարկավորությանը: 2006-ին Աքչամը հեղինակել է «Ամոթալի փաստ Թուրքիայի համար. Հայոց Ցեղասպանությունն ու Թուրքիայի պատասխանատվությունը» խորագրով աշխատությունը` հիմնված թուրքական արխիվների գաղտնի նյութերի վրա:
Հիշենք պարզ մի իրողություն. այն մարդը, որը կառաջնորդվի պատմական փաստերով ու վկայություններով, անկախ ազգությունից, սեռից, դիրքից ու կրոնական պատկանելությունից, երբեք չի ժխտի Հայոց Ցեղասպանությունը….{jacomment on}

Տարածաշրջան - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries