A+ A A-

Պատերազմ, թե՞ խաղաղություն

պատերազմՊարզվում է՝ Ադրբեջանում կյանքն այնքան հոգսաշատ է, միապաղաղ ու ծայրահեղ անհետաքրքիր, որ մեր հարևան ադրբեջանցիներին կարող են ուրախություն պատճառել միմիայն Հայաստանին վերաբերող բոլոր հնարավոր տեղեկությունները՝ հատկապես վատ լուրերը, որոնք Ադրբեջանի մոլորյալ բնակիչներին մոռացության կտան Եվրատեսիլ 2012-ի նախապատրաստական անհաջող աշխատանքները, որտեղ «անպարկեշտության գագաթնակետը հասած համերգային ծրագիրը, որն իրականում անբարոյականների մակարդակից չի բարձրանում», ուղեկցվելու է անգամ նույն Եվրոպայի համար չափազանց անհարիր, մեղմ ասած բաց տեսարաններով, ինչն էլ դարձել է բազում ադրբեջանցիների անթաքույց դժգոհության պատճառը (Kultura.Az), բացի այդ երկրի տնտեսական վիճակը ողբերգական է, մուրացկանությունը դարձել է նորմա, սակայն այս ամենը հոգ չէ, չէ՞ որ հարևան Հայաստանի խնդիրներն առավել կարևոր են:Ճ
Այսպիսով, News.Az-ը սպառիչ տեղեկություններ է տալիս ՀԱԿ-ի հանրահավաքների մասին, Day.Az-ի լրագրողները ցավակցում են հայկական սահմանային գյուղերին, որտեղ «կանանց թագավորություն է, տղամարդիկ լքել են հայրենիքը», իսկ ահա Aze.Az-ն անդրադառնում է Արցախյան հիմնախնդրին:
Հարկ է նշել, որ վերջերս իրադրությունը լարված է, քանզի թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում բավականին հաճախ են խոսում պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին: Պարզ է՝ Հայաստանն առաջինը չի գնա նման քայլի, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է ոչ թե ագրեսորի հոգեբանության, այլ խելամիտ դիվանագիտության վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ միանշանակ շատ ավելի են հնչեցվում ռազմական գործողությունների դիմելու կոչեր: Նույնիսկ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթն ադրբեջանցիներին ընկալեցին՝ որպես պատերազմի նախապատրաստում: Մենք էլ մեր հերթին չենք կարող անտեսել շփման գծում ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի ավելի ու ավելի հաճախակի խախտումները: Մի՞թե պատերազմի վերսկսումը հավանական է...
Ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում Կենտրոնական Ասիայի ուխաղաղություն Կովկասիինստիտուտի հետազոտությունների տնօրեն Սվանտե Կորնելը խնդրի առնչությամբ ասել է, որ տարածաշրջանում նոր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականություն կա։ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մահմեդյարովը պնդել է, թե հիմնախնդրի կարգավորման գործընթացը պետք է սկսվի նախ «ադրբեջանական օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերմամբ»։ Նույն նստաշրջանում Սերգեյ Լավրովը հավաստիացրել է ներկաներին. «Եթե կողմերից մեկն ապօրինաբար ուժ կիրառի, Ռուսաստանը պատրաստ է անել հնարավորինը՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար»։ Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «ռազմական ճանապարհով այս հակամարտությունը չի լուծվելու»:
Այնուհանդերձ, պատերազմի վերսկսումը քիչ հավանական եմ համարում, քանի որ Ալիևները ոչ մի դեպքում վտանգի տակ չեն դնի իրենց նավթային կայսրությունը: Արցախը մերն է եղել, մերն է ու մերն է լինելու՝ պատերազմով, թե խաղաղ ճանապարհով...{jacomment on}

Տարածաշրջան - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries