Ընդհամենը հաշված օրեր անց` մայիսի 11-12-ին, Ամերիկյան համալսարանի ընդարձակ սրահներում կրկին եռուզեռն է իշխելու, քանզի հազարից ավելի ցանցառներ, արտասահմանից ժամանած հյուրեր և ուղղակի երիտասարդներ կմասնակցեն Բարքեմփ Երևան 5-րդ չկոնֆերանսին:Բարքեմփում ակտիվ թվիթում ենք, այս տարի հեշթեգն է ` #barcampEVN13:
Ուսումնական հաստատությունների տնօրեններին նկատողություններ, դասագրքեր, հարցաշարեր, տարկետումներ, նախագահական ընտրություններ. կայացավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը ֆեյսբուքահայության ակտիվ օգտատերերի և բլոգգերների հետ:
Հանդիպումն ոչ պաշտոնական էր, սակայն փողկապով. նախարար Արմեն Աշոտյանը չշրջանցեց կնճռոտ հարցերը. պատասխանեց վերջին ժամանակահատվածում առավել քննարկվող հարցին`«արջի ծառայություն» մատուցած ուսումնական հաստատություններում տնօրենների քարոզչությանն ու խիստ նկատողություններին: Աշոտյանը կրկին ու կրկին նշեց, որ կպատժվեն այն տնօրենները, ովքեր ուսումնական հաստատություններում որևէ քարոզչություն կիրականացնեն:
Ֆեյսբուքյան օգատատերերից Գեղամն էլ հետաքրքրվեց, թե ո՞վքեր են էպոսագետները:
Աշոտյանը նշեց, որ երբեք չի անդրադարձել նախագահի այդ թեկնածուին ու այսօր ևս չի խոսելու նրա մասին: Տեսանյութը ներկայացնում ենք, ստորև :
Ցանցառներն անդրադարձան հարցաշարերին և նրա շուրջ բարձրացված աղմուկին, նաև այն հարցին, որ հարցաշարերը բավական թանկ են և հասանելի չեն բոլորին: Արմեն Աշոտյանը խոստացավ, որ բոլոր հարցաշարերը դիմորդներն ու ուսուցիչները կարող են գտնել նաև էլեկտրոնային տարբերակով:
Հանդիպման ավարտին ֆեյսբուքահայ Խաչիկ Գևորգյանը հետաքրքրվեց, որ եթե Արմեն Աշոտյանն այլևս չլինի Կրթության և գիտության նախարար, ի՞նչը կնշի, որպես ձեռքբերում:
Արմեն Աշոտյանն երկար մտածեց և , ի թիվս շատ բաների, որն ըստ Արմեն Աշոտյանի կհիշեցնի իր մասին, նշեց տարկետումների թվաքանակի կրճատումն ու ոչ պետական համալսարանների թվաքանակի նվազեցումը:
Երկու ժամ նախատեսված հանդիպումը տևեց մոտ երեք ժամ ու ավարտվեց խմբակային լուսանկարով:
Ընտրություններին մեկ շաբաթ է մնացել, սակայն մեզ մոտ ամեն ինչ զարգանում է «տուն-տունիկ»-ի սկզբունքով: Կարծես որևէ տարբերություն չկա քարոզարշավի մեկնարկային օրերի և քարոզարշավի ավարտի միջև: Թեկնածուների մասին նույն կարծիքն ունենք այժմ և մինչ քարոզարշավի մեկնարկը: Նրանք ուղղակի եթերում են հայտնվել, որովհետև մտել են «խաղի» մեջ և շարժվում են «խաղի» կանոններով, որոնք թելադրում են լրագրողները, մամուլի ակումբները, ֆեյսբուքյան օգտատերերը... ու վերջ:
Վաղուց էր, ինչ բլոգումս չէի գրել. մեղավորն ու միակ մեղավորը աշխատանքն է: Սակայն այսօր կուղղեմ սխալս ու մի լավ ձեր գլուխը կտանեմ: Չէ, չէ, սխալ կարծեցիք, թե ես ևս պետք է խոսեմ աշխարհի վերջի ու ոմն մայանների մասին: Բնավ…
Երեկ կրկին բոլորի ուշադրության կենտրոնում Մհեր Մկրտչյանի արձանն էր: Այս անգամ էլ վնասվել էր արձանի ծունկը: Սակայն մարդիկ չէին դադարում նկարվել նրա հետ, դիպչել արձանին: Քիչ անց <<Մոսկվա>> կինոթատրոնի հարևանությամբ տեղակայված Մհեր Մկրտչյանի արձանի վերականգման համար եկավ նաև արձանի քանդակագործը:
Ամեն անգամ ցանկանում էի բլոգումս անդրադառնալ Երևանում արձաններին մի վնաս հասցնողնող ու դրանից ինքնահաստավողներին, բայց մտածում էի, միթե պետք է նրանց այդքան ժամանակ տրամադրել, այդքան գրել, լուսաբանել, որ իրենք էլ կարծեն, թե կարևոր մարդիկ են, որ մի քայլով կարողացան բոլորի ուշադրությունը սևեռեն իրենց վրա:
Նկատեցի՞ք, թե որքան արագ մարեց yeresbook-ի մասին ու շուրջ խոսակցությունները: Չգիտեմ, երևի սոցիալական կայքի հիմնադիրները մի քանի անգամ դիտել են Մարկ Ցուկերբերգի մասին ֆիլմը, թե նա ինպես օգտագործեց իր ընկերների միտքը ու ստեղծեց մի սոցիալական ցանց, որտեղ մարդիկ ապրում են, նրանց մի մասը նույնիսկ չի պատկերացնում իր օրն առանց այդ սոցիալական ցանցի: Հիմա էլ նրանք օգտագործեցին facebook-ի հիմնադիրի գաղափարը և բացեցին yeresbook սոցիալական ցանցը, բայց ավելի ազդեցիկ ու ռազմահայրենասիրական դարձնելու համար նրան անվանեցին հայական սոցիալական ցանց:
Երեկոյան ժամը 19:00-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեց գույժը. մահացել է Վահե Ավետյանը, ում հունիսի 17-ին դաժանաբար ծեծել էին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Եվ այդ վայրկյանից սկսված Facebook-ը չի հանդարտվում. ամենուր դատապարտում են այն մարդկանց, ովքեր ծեծել են Վահե Ավետյանին, ամենուր կոչեր, որ այլևս չհաճախեք «Հարսնաքար» ռեստորանային համալիր, ֆեսյբուքահայերից շատերն էլ իրենց անձնագրի նկարն են դրել Վահե Ավետյանի նկարը, բազում միջոցառումներ են նախատեսում, որով ցանկանում են հարգել բժիշկ Վահե Ավետյանին...
1971 թվականի հունիսի 17-ին կյանքից հեռացավ նա, մեծն Սևակը: Նրա մասին կարծես ամեն բան գրվել ու ասվել է, իսկ արդյո՞ք համացանցում ըստ արժանվույն է ներկայացված Պարույր Սևակը. Այնքան էլ բարդ չէ տեսնելը: Միայն Google.am որոնողական կայքում որոնիր ու բազմապիսի գրառումներ, նյութեր, նրա աշխատանքները ամենատարբեր ձևերով կմատուցվի քեզ: Պարույ Սևակին է նվիրված նաև Paruyrsevak.net կայքը: Լիբերալ ակումբում մենք հյուրընկալեցինք կայքի հիմնադիր Արթուր Ավանեսովին:
Բարքեմփ 2012 -ի առաջին օրն այլևս անցյալում է: Քանի որ բախտ եմ ունեցել ու մի քանի բարքեմփների մասնակցել եմ, գիտեի , թե ինչ է մեզ սպասվում: Բայց որ ազիզ շաբաթ օրով ժամը 9:30-ից մի 100 մարդ արդեն եկած կլինեին գրանցման` պատկերացնել չէի կարող: Բացման արարողությունից հետո, ինչպես բարքեփին է հատուկ, մի քանի սենյակներում ` 113, 114 ու դահլիճում միաժամանակ սկսեցին presentation-ները, իսկ 208 սենյակներում աշխատանքային շուկան էր գործում: Մի խոսքով` եռուզեռ էր Ամերիկյան Համալսարանի շենքում:Հոդվածներ ...
- Մեկնարկում է ԲարՔեմփ Երևան 2012-ը
- MTV Movie Awards 2012. ամփոփում
- 60 տարի գահին. Մեծ Բրիտանիայում տոնում են թագուհու գահակալության ադամանդե տարեդարձը
- Բարքեմփ Երևան 2012-ը կանցկացվի հունիսի 8-10-ը
- Լուսինե Վայաչյան. Ես ինձ վատ եմ զգում, որովհետեւ չեմ ցանկանում մենակ փրկվել
- Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. մեկնաբանում են Գևորգ Ղազարյանն ու Դավիթ Գալստյանը
- Աբուլ-Ֆարաջի զրույցները
- Անդրեա Բոչելին էլ երգեց Ազատության հրապարակում
- Աշխարհի ամենաթանկ ջինսե տաբատները
- Չեմպիոնների լիգա. թե ինչո՞ւ պարտվեցին Իսպանական գրանդ ակումբները






