A+ A A-
Աշխատասեր ազգերԲոլորս էլ գիտենք ինչպիսի վնասներ են հասցնում երկրի տնտեսությանը պատերազմները, և ոչ միայն տնտեսությանը, այլև բնությանը, կենդանական աշխարհին, մարդկանց հոգեբանությանը և այլն:
Այնպիսի երկրներ , ինչպիսիք են Գերմանիան, Ճապոնիան, որտեղ տեղի են ունեցել պատերազմներ, կարողացել են հաղթահարել այդ կարելի է ասել աղետը, և ավելին դարձել աշխարհի լավագույն պետություններից մեկը: 
Մարդկանց գիտական հայտնագործությունները ևս նպաստեցին այդ ամենին: Միասնական գաղափարների և դրանց իրագործման շնորհիվ դարձան այն լավագույն պետություններից , որոնց կարելի է որպես լավ պետության օրինակներ ներկայացնել:

Կարդալ մանրամասն ...

Այն մասին, թե ինչու է փախուստի մեջ Տիգրան Նավասարդյանը1948  թվականի դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր Ժողովն ընդունեց ու ազդարարեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որտեղ ամրագրված է`
«Ամեն ոք ունի ցանկացած երկրից, այդ թվում նաև իր երկրից հեռանալու և իր երկիր վերադառնալու իրավունք», սակայն , ցավոք սրտի, այսօր պետք է արձանագրենք, որ սրանք լոկ խոսքեր են:
Տիգրան  Միքայելի Նավասարդյանը, 1998-2004 թթ-ին  աշխատել է Հայաստանի  Հանրապետության  Ազգային  Անվտանգության ծառայությունում, որպես պարետ:

Կարդալ մանրամասն ...

Բարև, ես Գուրգենն եմ…
1995թ. Սեպտեմբերի 1: Առաջին օրը, որ պիտի գնայինք Պոլիտեխնիկ Ինստիտուտ: Ընդունվել էի  «Մեքենաշինության Էկոնոմիկա և կառավարում» բաժինը` էդ թվերին ամենահարգված  բաժինը: Նոր շորեր, ֆիքստուլ կոշիկներ… Մտա սև շենք: Մոտ կես ժամ հարցուփորձ անելուց հետո գտա իմ խումբը, որ կամաց-կամաց հավաքվում էր լսարանում: Նստեցի մի տղայի կողքը.
-Բարև, անունս Հայկ ա:
-Բարև` Գուրգեն:
-Շատ ուրախ եմ ախպերս:
Մի քանի բառ խոսալուց հետո ինձ պարզ էր, որ կարգին տղա է` ամեն բան էլ ճիշտ հասկանում է: Գուգոն բոյով, շատ թիկնեղ տղա էր: Առաջին հայացքից էլ, մարմնի կառուցվածքից էլ երևում էր, որ մարզիկ է: Առաջին ծանոթս ու առաջին ընկերս էր ինստիտուտում:

Կարդալ մանրամասն ...

ՄանչՍիրելի հասակակիցներ, եթե երիտասարդ եք, կյանքով ու եռանդով լի, բայց Ձեր օրերը գլորում եք բակի տաղավարներում, իսկ եռանդը վատնում միայն ժամանացային խաղերի, սոցիալական ցանցերի, թույլերին «նեղելու» և հարևանի աղջիկների ու «լավ ախպերների» ընկերուհիների անցյալն ու ներկան ուսումնասիրելու վեհ «գործի» վրա, ուրեմն ընդունեք ռեփի նոր սերդի ներկայացուցիչների «նվերը» :)
Թեև վերջին շրջանում հայ երիտասարդներն աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ, մեր մեջ դեռ ապրում են այնպիսիք, ովքեր պարապության են մատնված:  Երիտասարդ ռեփերներ Արտի ու Մանչի համոզմամբ վերջին տիպը գերակշռում է երիտասարդներիս մեջ. «Շատերը դեռ չեն հասկացել կյանքի իմաստն ու քաղցրությունը»,- ասաց Արտն, ում կարծիքով մեծ ցանկություն, ձգտում և նպատակասլացություն ունենալու դեպքում յուրաքանչյուրն էլ կարող է իր համար ուղի հարթել՝ անկախ երկրի սոցիալական վիճակից:
Մանչի կարծիքով էլ երգը պարապ-սարապներին կստիպի վերանայել իրենց պահվածքը. «Իմ ու Արտի համար շատ կարևոր է, ոչ միայն երգի լավը լինելը, այլև ազդեցությունը երիտասարդների վրա»,- ասաց նա և հավելեց, որ երգի ձայնագրությունից հետո նոր մտքեր են կուտակվել թեմայի մասին ու մի

Կարդալ մանրամասն ...

Կես ճիշտ, կես առասպել. «Վասն կեսերի մասին» -Քո կողքին դեռ չկա՞ ինչ-որ մեկը: Դու դեռ միայնա՞կ ես: -Այո, ես միայնակ եմ և կմնամ միայնակ այնքան ժամանակ մինչև չեմ հանդիպի իմ երկրորդ կեսին: Կա չէ՞ այս մոլորակի վրա իմ երկրորդ կեսը. այն միակն , ով ճակատագրով ինձ համար է նախատեսված: Այ, եթե դու լինեիր իմ երկրորդ կեսը, առանց բառերի և բացատրության միանգամից կհասկանայիր ինձ, որովհետև կեսդ ամեն ինչ գիտի քո մասին, նա ամեն ինչ զգում է և կատարելապես համապատասխանում է քեզ: (հատված զրույցից ) : Դու փնտրու՞մ ես քո «երկրորդ կեսին» կամ արդեն գտե՞լ ես : Կեսերի մասին առասպելը, որոնց առանձնացրել են իրարից և որոնք շարունակաբար փնտրում են մեկմեկու, արդեն երկար տարիներ ապրում է մեր մեջ:

Կարդալ մանրամասն ...

Օկուպացիոն Թերապիա: Բացահայտելով չբացահայտվածըԸնկերներիցս մեկի առաջարկով որոշեցի լուսաբանել նրա մասնագիտությունը, որը նոր է զարգացում ապրում Հայաստանում և ինչպես նկատեցի Հայաստանում այն մեծ պահանջարկ ունի: 
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի`ապագա էրգոթերապևտ Էլինան շատ է սիրում իր մասնագիտությունը և պատրաստ է կիսվել իր գիտելիքներով:

Կարդալ մանրամասն ...

Երբ պայթեց նաև facebook-ըԿԵՆԱԿՑԱՀԱՐԵՑԻՔ - ԹՈՂԵՑԻՔ Ձեր հրապարակումներով... Հասկացանք հրապարակում մի քանի հատ փուչիկա պայթել... Հասկացանք... արդեն ավելի շատ մարդ կա հիվանդանոցներում, քան հանրահավաքին: Հասկացանք.. Հազիվ մի հատ նյութ կա, որի մասին գրելով կարելի է թաքցնել լրատվամիջոցների անգրագիտությունը: 
 Հարգելի հասարակությանը լացացնելու բնազդով շնչող Կայքանյութագիրներ... Թարգեք էս ամեն ինչը.. հասկացանք, որ նյութը նայողների քանակից է կախված Ձեր աշխատավարձը ու Ձեր դիրքն աշխատավայրում....

Կարդալ մանրամասն ...

Արմա &Արտ. «Սիրահարվելիս նվեր մատուցելու էժան տարբերակ ենք գտել»Օրերս «Ուլիխանյան» ակումբում կայացավ հայկական ռեփի նոր սերնդի ներկայացուցիչների՝ Արմայի և Արտի առաջին համերգը: Տղաները ներկայացնում են ռեփ-բալլադ. «Ռեփում ընդունված է ինչ-որ կրկնվող երաժշտության վրա կարդալ տեքստը, մեր ստեղծագործությունները տարբերվում են նրանով, որ մենք երաժշտությանը մեծ ուշադրություն ենք դարձնում»,- Liberal.am—հետ զրույցում ասաց Արման, ով այս տարի ավարտելու է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և մեղեդու դերն  առաջնային է համարում:

Կարդալ մանրամասն ...

Հարցազրույց ազգությամբ քուրդ Ադնան Քանի հետ «Այո ես քուրդ եմ. Այո, մենք`քրդերս,  փոքրամասնություն ենք կազմում Թուրքիայում, բայց երբեք չեմ ամաչել իմ ազգության համար, ես քուրդ եմ և հպարտ եմ: Մեր պատմությունը ևս ունի ամոթալի էջեր, մենք մեղավոր ենք հայերի հանդեպ, բայց մենք տարբեր ենք թուրքերից, մենք ընդունում ենք մեր մեղքը, գիտենք, թե ինչ հանցագործություն ենք կատարել հայերի հանդեպ», ահա այսպես սկսեց 26 ամյա  ազգությամբ քուրդ Ադնանի հետ մեր զրույցը, որն  ապրում է Կարսում: Այնտեղ  իր գործն ունի, բայց խոստովանում է, որ երազում է Թուրքիայից հեռանալու մասին: Շատ պատճառներ կան իր կարծիքով «փախուստ հեռացման» համար`քրդերը Թուրքիայում եղել են ու կմնան փոքրամասնություններ, ում միշտ կճնշեն թուրքերը:

Կարդալ մանրամասն ...

Կրո՞ն թե՞ մշակույթՄշակույթի աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կրոնի: Սակայն նույնը կարելի է ասել կրոնի մասին: Այդ առումով շատ բնական հարց է ծագում. արդյոք մշակույթն է իր բազմաթիվ դրսևորումներով խթան հանդիսացել կրոնի տարածման , ընդլայման և աճի համար, թե հակառակը՝կրոնն է հանդիսացել մի ասպարեզ, որում դրսևորելու հնարավորություն է ստացել մշակույթը: Այս հարցում չպետք է միակողմանի և ծայրահեղ դիրքորոշում որդեգրել:

Կարդալ մանրամասն ...

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries