A+ A A-

Արմա & Արտ. «Սիրահարվելիս նվեր մատուցելու էժան տարբերակ ենք գտել»

Արմա &Արտ. «Սիրահարվելիս նվեր մատուցելու էժան տարբերակ ենք գտել»Օրերս «Ուլիխանյան» ակումբում կայացավ հայկական ռեփի նոր սերնդի ներկայացուցիչների՝ Արմայի և Արտի առաջին համերգը: Տղաները ներկայացնում են ռեփ-բալլադ. «Ռեփում ընդունված է ինչ-որ կրկնվող երաժշտության վրա կարդալ տեքստը, մեր ստեղծագործությունները տարբերվում են նրանով, որ մենք երաժշտությանը մեծ ուշադրություն ենք դարձնում»,- Liberal.am—հետ զրույցում ասաց Արման, ով այս տարի ավարտելու է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և մեղեդու դերն  առաջնային է համարում:
«Ես ու Արման մանկության ընկերներ ենք: Փոքր տարիքում ես միշտ ռեփ էի լսում, Արման Արման երգում էր: Մի օր որոշեցինք համադրել այդ ամենը և 2009-ին ձայնագրեցինք մեր առաջին երգը»,- պատմեց Արթուրը, Արման էլ հավելեց, որ այդ երգն այն ժամանակ իրենց համար վերջն էր, բայց հիմա այն որոշակի փոփոխության են ենթարկել :) Իրենց երգերը տղաներն առայժմ ներկայացնում են համացանցում, բայց առաջիկայում հեռուստաեթեր մտնելու միտում ունեն. հիմա նրանք տեսահոլովակ են նկարահանում  «Ժպտա մեզ հետ» երգի հիման վրա:
Տղաներն անկեղծ շփվեցին հանդիսատեսի հետ ու խոստովանեցին, որ միասին ստեղծագործելու ժամանակ տարաձայնություններ էլ են ունենում, կիսվեցին իրենց վեճերով ու հավելեցին, որ նման դեպքերում օգնության է հասնում տարիների ընկերությունը:)  Արման ու Արտը ներկայացրեցին նաև «նրա»-ների, մի ամբողջ շարք, ովքեր երգերի ստեղծման «մեղավորներն» էին ու կատակեցին, որ սիրահարվելիս նվեր մատուցելու էժան Արտտարբերակ են գտել, քանի որ բոլոր երգերի երաժշտությունն ու գործիքավորումը Արմայինն է, տեքստերը Արթուրինը, ձայնագրությունն էլ անում են իրենց ստուդիայում:
Հետաքրքիրն այն է, որ երգերից մեկը, որի հասցեատերոջ ով լինելը նրանք արդեն չեն հիշում, այսպես էր սկսվում. «Մոռանալ քեզ չեմ կարող, մոռանալ քեզ չեմ ուզում»… Արի ու տես, որ մոռացել են:)
Տղաները հիշեցին իրենց առաջին 4 ֆանատին. նրանք էին՝ Արման, Արտը, Արմայի քույրիկն ու Արթուրի հայրըJ. «Սկզբնական շրջանում չէինք աշխատում երգերը տարածելու վրա, մոտ 6 ամիս առաջ սկսեցինք համացանցում ակտիվորեն տարածել մեր երգերը, հետո սկսեցին ուրիշները հավանել ու տարածել դրանք: Հիմա ունենք երգեր, որ ունեն 13-14 հազար դիտում»,- նշեց Արթուրն ու հավելեց, որ առայժմ դա լավ ցուցանիշ է իրենց համար:
Համերգի ընթացքում բեք-վոկալն ապահովեց Անահիտ Մարգարյանը: 15-ամյա աղջիկը զարմացրեց իր հետաքրքիր ձայնային տվյալներով և հանդիսատեսը ցանկացավ լսել նաև նրա անհատական կատարումները:
Հեղինակ`  Ամալյա Հովհաննիսյան

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries