A+ A A-

Երբ պայթեց նաև facebook-ը

Երբ պայթեց նաև facebook-ըԿԵՆԱԿՑԱՀԱՐԵՑԻՔ - ԹՈՂԵՑԻՔ Ձեր հրապարակումներով... Հասկացանք հրապարակում մի քանի հատ փուչիկա պայթել... Հասկացանք... արդեն ավելի շատ մարդ կա հիվանդանոցներում, քան հանրահավաքին: Հասկացանք.. Հազիվ մի հատ նյութ կա, որի մասին գրելով կարելի է թաքցնել լրատվամիջոցների անգրագիտությունը: 
 Հարգելի հասարակությանը լացացնելու բնազդով շնչող Կայքանյութագիրներ... Թարգեք էս ամեն ինչը.. հասկացանք, որ նյութը նայողների քանակից է կախված Ձեր աշխատավարձը ու Ձեր դիրքն աշխատավայրում....
 Հարգելի ողբամետ հասարակություն, հերիքա ՇԵՅՐԵՔ ու ՇԵՅՐՎԵՔ՝ Ձեր հոգեզմայլ կարծիքներով, թե ինչ վատ ղեկավարությունա... Էս ուր ենք հասել... ու սենց անվերջ... Նույն Ձեր, Իմ.. այս հասարակության մաս կազմող մարդիկ թուրքա-արաբական երաժշտություն լսելու ձգտումով վազումա հրապարակ համերգների... Նույն Ձեր, Իմ.. այս հասարակության մաս կազմող մարդիկ 5000 դրամի ու դրոշմված մայկեքի համար Հրապարակում փուչիկներա բռնում...
 
Հարգելի ընդդիմության զինվորիկներ.. գազով փուչիկի պայթյունը՝ ԴԱ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՐՈՒՅԹ Է... ՈՉ թե քաղաքականություն...
 
... ու ես ԳԱԶՈՎ ՊԱՅԹՈՂ ՓՈՒՉԻԿՆԵՐ եմ մաղթում բոլոր այն լրագրողներին, որոնք իրենց նյութը գրելիս մտածում են Ոչ թե դժբախտ պատահարից տուժողների մասին, այլ իրենց նյութը կարդացողների քանակի մասին:

                                                                               Հեղինակ` Էդգար Մուրադյան 
Հ.Գ. Լուսանկարը`  PanARMENIAN.Net-ի:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: