A+ A A-

Դե, բարև, Հայրիկ...

Ահա և նորից մենք հանդիպեցինք:
Այս անգամ արդեն ոչ թե երազում,
Ու ոչ էլ, ավա՜ղ,
Ո՜չ իրականում:
Ես քո շիրմի մոտ
Կանգնած եմ թևատ,
Խոսում եմ քեզ հետ,
Իսկ դու ժպտում ես նկարից գունատ,
Կարծես զսպելով ձայնդ լացախեղդ:
* * *
Նորից լեղահամ այս ցավը հզոր
Սիրտս է լցվում,
Զգո՜ւմ ես կանչս` վաղուց մենավոր,
Որ քեզ է կանչում:
Առանց հարազատ ու ջերմ աչքերիդ
Լրիվ մենացել,
Առանց հայրական սուրբ խրատներիդ
Ես որբ եմ դարձել:
Առանց քո տաքուկ, սիրող հայացքիդ
Լրիվ քարացել...
Եվ քո իմաստուն ու խոր մտքերին
Կարոտ մնացել:
* * *
Դե, ահա, Հայրիկ,
Նորից միասին,
Դեմ - դիմաց նստած,
Ես նայում եմ քեզ,
Իսկ դու իմ կյանքին
Շա՜տ վաղուց մեռած:
* * *
Հոգնել են երգերս
Կյանքի անիմաստ խաչմերուկներում,
Մոլորվել այնքան,
Որ հոգուս կանչին արդեն չեն ձայնում:
Օգնի՜՛ր ինձ, Հայրիկ,
Օգնիր մոռանամ ես ունայնությունն,
Օգնիր մոռանամ...
Ու վերադառնամ ես իմ մանկություն
Գոնե երազով,
Գոնե պատրանքի թևով բազմալիք
Ետ վերադառնամ,
Փարվեմ քեզ սիրով իմ կարոտալի:
Թողնեմ այս անվերջ ու անխիղճ դարձած
Հերյուրանքը կյանքի,
Գոնե երազով ես անհոգ զգամ`
Զգալով կողքիդ:
Նայեմ աչքերիդ ամենաբարի,
Ինձ փոքրիկ զգամ,
Իսկ դու,մանչուկիդ անզոր, պաշտպանիր,
Ուժ տուր
Ու հզոր հայրական պատգամ:
* * *
Քո մահով, կարծես,
Փշրվեց աշխարհն ու
Ես անտուն դարձա,
Դարձա ես անտեր,
Դարձա անհավատ,
Ես անզորացա՜:
* * *
Օգնիր ինձ, Հայրիկ,
Օգնիր չծալվեմ դժվարության դեմ,
Չէ որ քեզ նման,
Այո՜, քեզ նման,
Ես շա՜տ հպարտ եմ:
* * *
Գրկիր ինձ, Հայրիկ,
Գոնե մեկ անգամ
Համբուրիր, Հայրի՜կ:
Իմ սրբությունն ես,
Մատուռը հոգուս,
* * *
ՕՐՀՆԻ՜Ր ԻՆՁ, ՀԱՅՐԻ՜Կ:

(Հայրիկիս` Հենրիկ Հրաչիկի Ալիխանյանին)
{jacomment on}
Հեղինակ` Հրաչուհի Ալիխանյան

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries