Ասում են` հրաշքներ չկան: Ինչո՞ւ: Իսկ եթե կա՞ն: Նայած, թե ի՞նչ են հասկանում մարդիկ, երբ ասում են այդ բառը: Հրաշքը, լայն հասկացողություն է: Եթե կա կյանք, կա մահ, ծնվել ու մահանալ, ատել ու սիրել, կա երեխայի ծնունդ, կա բախտավորություն, կա պատահականություն, կա պատմություն: Շատերն են դա ապրում, գիտակցում, որ հրաշալի է, հետո մոռանում են: Թվարկածներս ծայրահեղությունից ծայրահեղություն կթվան, բայց կարելի է այդ ամենը մի կատեգորիայում դասել` նայած պատկերացումների:
Աշխարհում, փառաբանված քաղաքներ կան փոքր` աննշան քաղաքներ, որ նոր են ծնվում և թերևս քարտեզների վրա դեռ չեն նշված: Այդ քաղաքներից յուրաքանչյուրն ունի իր դեմքը, ճարտարապետական իր ոճը, բարքերը, ավանդույթները, ունի իր զարգացման հեռանկարները: Քաղաքը, ինչպես և ամեն մի ուրիշ բնակավայր, կառուցվում ու շենանում է սերնդեսերունդ` միևնույն է, նոր է այն, թե` հին:
Աշխարհում հավիտենական ոչինչ չկա: Ամեն ինչ իր արշալույսից թեքվում է դեպի մայրամուտ, մանավանդ` մարդկային կյանքը: Երբևիցէ մտածե՞լ եք, թե ինչ է հարկավոր բույսին գոյատևելու համար, իհարկե, լույս և ջերմություն: Իսկ ահա մարդուն, բացի այս ամենից շատ անհրաժեշտ է ու կարևոր, գոյատևելու ու իր էությունը պահպանելու համար ազգային դիմագիծ, կոլորիտ, էթնիկ մտածողություն:
Դարերի խորքից եկել, հասել են մեր օրերը, որպեսզի միասին խորհեն Հայաստան աշխարհի մասին: Ականջդ բեր ասեմ... «Ո՞վ է ասել, որ ով ցանի, նա կհնձի»: Այսօր այլ են կյանքի օրենքները, չէ’ ավելի ստույգ խաղի կանոնները: Ավելի ճիշտ այսօր «Ով ցանում է, նա չի հնձում» տեղերն ու դերերը փոխվել են: մի տեսակ այլ են մարդիկ, նրանց ապրելակերպը, անկեղծ ասած, զուր ենք փորձում ճանաչել միմյանց, հենց դո’ւք, այո, դուք ինքներդ Ձեզ դիտում եք ուրիշի աչքերով, ապա ու՞ր մնաց այն Ձեր աչքերը, ո’չ, այն հայկական զույգ աչքերը:
Չեմ ուզենա ավելորդ նախաբանով կամ վերջաբանով սկսել կամ ավարտել նյութը:
Գրում եմ ու հասկանում, որ կորցնում եմ ժամանակի զգացումը, կարծես`գրում եմ տարիներ առաջ կատարվածի մասին, բայց ներկան է ինձ ստիպում… Չեմ հասկանում` ինչո՞ւ է այդպես, բայց ամեն անգամ նույնն է կատարվում…Անընդհատ ժամանակը փոխում եմ անցյալի, հետ դառնում, ուղղում, ու հետո էլի անցնում անցյալի…Կարելի է հոգեբանի և մասնագետի հետ քննարկել հարցը…:Ճ
Մեր շուրջ բոլորը նայելիս` առաջինը, ինչ աչքի է ընկնում… երեխաներն են: Ում համար ամենօրյա գլխացավանք, ում համար` կյանքի իմաստ, ում համար` կյանք, ում համար` հետաքրքրության առարկա, ում համար… Թերևս թողնենք դա: Հետևելով յուրաքանչյուրի վարքին`կհասկանանք, գոնե մոտավոր, թե ինչպիսի՞ ծնողներ ունի, ի՞նչ ընտանիքում է երեխան ապրում, և , վերջիվերջո, ինչպե՞ս է դաստիարակվում երեխան:
Յուրաքանչյուրս էլ մեր մեջ ունենք որևէ նախասիրություն, որը իրականացնում ենք կամ ոչ մեր առօրյայում: Երբեմն դա այդպես էլ մնում է ուղղակի բաղձալի երազանք: Միշտ նախանձով եմ հետևել ամենատարբեր ալպինիստական արշավներին, կարդացել ու լսել նրանց մասին… ու լցվել բարի կամ չար նախանձով և նա այդքան էլ կարևոր չի: Վերջերս հանդիպեցի մեր քաղաքում արդեն երեք տարի գործող «Վտանգավոր բարձրություն» կազմակերպության հիմնադիրներից մեկի հետ:
Ես քեզ սիրում էի այնքան ժամանակ... մինչեւ դու սկսեցիր փողկապ կապել... Չ’է, ես շատ լավ գիտեմ բոլոր աշխարհահռչակ ֆիրմաները, որոնք արտադրում են լավագույն կոստյումներն ու փողկապները, գիտեմ նաեւ, որ դա նրբաճաշակ, ինքնավստահ, հաջողակ տղամարդկանց մենաշնորհն է... գիտեմ... եվ, այնուամենայնիվ,քեզ փողկապ չի սազում...{jcomments on}
Հասկանում եմ` ամեն ինչ հարաբերական է… Չգիտես ինչն է լավ, ինչը` ոչ, համենայն դեպս շատ ժամանակ մենք օգտագործում ենք այս բառերը: Եվ , ընդհանրապես, բոլոր թևավոր խոսքերն էլ գեղեցիկ հնչելու համար ենք օգտագործում: Դրա համար էլ նրանք շուտ կորցնում են իրենց իմաստը, ցավոք: Չենք հասկանում, որ այդ խոսքերը շատ դեպքերում մեզ օգնելու և ուղղություն ցույց տալու համար եկել են դարերից:
Պահեր կան, որ արդեն ինքնասպանության ես պատրաստ, միայն թե վերջ տաս այս ամենին:

