A+ A A-

Հայստան - Սերբիա. Ամփոփում ենք Գևորգ Ղազարյանի հետ

Գևորգ հեթանոս ՂազարեանԵրեկ ֆուտբոլային տոն էինք ակնկալում, սակայն չարդարացան մեր սպասելիքները: Հայաստան – Սերբիա ֆուտբոլային հանդիպումը ավարտվեց հայերի  պարտությամբ: Ճիշտ է այն ընկերական հանդիպում էր, սակայն պարտություն  չէինք սպասում:  Հայաստանի հավաքականի խաղի մասին մենք խոսեցինք Գևորգ հեթանոս Ղազարյանի հետ: 

Այս պարտությունը  մարզչակա՞ն սխալ էր :

 

Գևորգ հեթանոս Ղազարեան - Ինչպես միշտ երկրպագուների և մարզչական շտաբի պատկերացումներն ընկերական խաղի նպատակի մասին տարբերվեցին: Միաժամանակ այս դեպքում չեն սխալվի նաև երկրպագուներն ,ովքեր կքննադատեն Վարդան Մինասյանին, քանզի , ըստ իս, եթե նա փորձարկում էր երիտասարդներին, ապա կարելի էր նաև խաղադաշտ մտցնել նաև Օզբիլիսին: Սակայն դա տեղի չունեցավ: Եթե սա պաշտոնական հանդիպում լիներ, ապա միանշանակ էր, որ մեղավորը  այս պարտությունում գլխավոր մարզիչը կլիներ, սակայն սա այդ դեպքը չէ :

Իսկ ինչո՞վ կբացատրես այն, որ չկային առանցքային ֆոտբոլիստներ:

Գևորգ հեթանոս Ղազարեան. Միայն փորձարարական նպատակներով:

Մի հարցազրույցում Վարդան Մինասյանը նշեց, որ ընկերական խաղերում այո կփորձվեն  երիտասարդ ֆուտբոլիստները:

Գևորգ հեթանոս Ղազարեան. Վարդան Մինասյանը փորձարկում էր եիտասարդներին, որը ես այդքան էլ տեղին սակայն չեմ համարում, քանի որ հենց կազմն արդեն մարտունակ չէր: փոփոխությունների ժամանակ ևս տղաներին չխաղացնելը, ըստ իս,  շատ սխալ էր:

Գուցե խնայու՞մ էր ուժերը:

Գևորգ հեթանոս Ղազարեան. Չեմ կարծում, որ քսան րոպե խաղադաշտում լինելը առաջատարների համար բարդ ու վտանգավոր կարող էր լինել :

Իսկ եթե նա այլ խողեր  չուներ փորձնական հանդիպումներ անց կացնելու համար, այլ ամբողջ հույսը ընկերական հանդիպումնե՞րն են: Հաջորդ ընկերական խաղը Հայաստանը կանցկացնի Կանադայի հետ: Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է մեզ սպասվելու այդ օրը:

Գևորգ հեթանոս Ղազարեան. Այն տղաները, ովքեր մտան կարող են փորձարկվել նաև այլ տարիքային հավաքակաների կազմում: Կարծում եմ դուրս է գալու մարտական կազմը և հաղթանակ տանելու միանշանակ ու փայլուն հաղթանակի եմ ակնկալում: Ընդ որում , նորարարությունները ես ողջունում եմ. Գևորգ Մելիքսեթյանի խաղը, ով , իրականում ոչ մի սխալ չգործեց, և մեկնաբանի հետ համաձայն չեմ , ով երկրորդ գոլի պատասխանատվությունը գցեց դարպասապահի վրա : Իրականում դա կենտրոնական պաշտպանների մեղավորությունն էր, ովքեր բաց էին թողել կենտրոնում երկու ֆուտբոլիստների :

Ի՞նչ սխալներից պետք է խուսափեն տղաները:

Գևորգ հեթանոս Ղազարեան. Ուշադիր լինեն, ինչպես երկրորդ գոլի դրվագում , պայքարել միչև վերջ:
Հայաստան – Սերբիա հանդիպումը ավարտվեց 0:2 հաշվով:
Հուսան Հայաստան - Կանադա խաղում կարդարանան նաև երկրպագուների հույսերը. Հա~յաս~-տա~ն:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries