A+ A A-

110-ամյա Ռեալ Մադրիդն ու իր հայ երկրպագուները

Ռեալ Մադրիդ1902 թվականի մարտի 6-ին ստեղծվեց մի ֆուտբոլային ակումբ, որն այլ գույներով մատուցեց ֆուտբոլն ու ունեցավ այսքան շատ երկրպագուներ:Երկրպագուներ, որոնք յուրաքանչյուր խաղ տունի են վերածում, ֆուտբոլիստներ, որոնք յուրաքանչյուր խաղի ընթացքում էլ ավելի են կատարելագործվում:  Ստեղծումից ամիսներ անց  Ռեալը նվաճում է իր բազում մրցանակներից ու գավաթներից առաջինը`Copa de la Gran Peca-ն և ապացուցեց, որ եկել է հաղթելու համար: Այնուհետև Ռեալը չորս անգամ նվաճեց Ալֆոնսո 13-րդ թագավորի գավաթը, որն իրավունք տվեց  Ռեալին գավաթը ընդմիշտ պահել ակումբում:  Չեմ թերթի Ռեալի  պատմության էջերը, նրանք բազում են ու արդեն ընթերցված: Այնտեղ խաղացել են ու շարունակում են խաղալ աշխարհի հանրահայտ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Զինեդին Զիդանը, Ռոբերտո Կառլոսը, Ռաուլը, որը թիմի խորհրդանիշն է,  Իկեր Կասիլիասը,  Խոսե – Մարիա Գուտի Հազը , Ռոնալդո, Ռոնալդուն և այլք, և այլք: Ռեալն իր պատմության ընթացքում նվաճել է գրթե հնարավոր բոլոր գավաթները:
Հայ ֆուտբոլասեր հասարակության զգալի մասը սիրում է Ռեալին, հենց այս սերն էլ առիթ դարձավ բացելու Realmadrid.am կայքը: Այստեղ ամեն բան կարող եք գտնել Ռեալի մասին, այստեղ կարող եք օնլայն դիտել Ռեալի խաղերը, դիտել կրկնությունները, լավագույն փոխանցումներն ու նկարները: Մոտ չորս տարի է ինչ Realmadrid.am-ը հասանելի է հայերին`  իրենց մայրենի լեզվով: 
Այսօր իմ հյուրն են  Ռեալ Մադրիդի հայ երկրպագուները.

Անի Վարդանյան. Ես ֆուտբոլ շաաաաաաաաաաատ էի սիրում...միշտ հայրիկիս հետ նայում էի,մի անգամ էլ հորքրոջս  տղան էր եկել մեր տուն,ֆուտբոլ էինք նայում ու ոնց էր գովում,ասում էր մենակ տեսնեք,թե ինչ ֆուտբոլ են խաղում: Ես էլ նստեցի ու նայեցի...չեմ հիշում ինչ խաղ էր,բայց շաաաաաաաաաաաաատ դուրս եկան ֆուտբոլիստները: Հետո արդեն ամեն անգամ զանգահարում  էի հորքրոջս  տղային ու հարցնում,թե էն քո թիմը ե՞րբ է  խաղալու, ինքը օրերը ասում էր,ես նայում էի...ու էտպես ես ամբողջովին նվիրվեցի Ռեալիս ու մինչև կյանքիս վերջ իրենց մոլի երկրպագուն եմ լինելու...

Հարութ Ասոյան.  2000 թվականից եմ երկրպագում Ռեալին, քանի որ ակումբային ֆուտբոլ այդ ժամանակից եմ սկսել դիտել: Բայց երբ   Ռեալ տեղափոխվեց իմ ամենասիրելի ֆուտբոլիստը` Զինեդին Զիդանը, այդ օրվանից մինչ այսօր  Ռեալի ֆանը դարձա: Ռեալում են խաղացել իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից նաև Ֆիգուն, Ռոնալդոն, Ցանկանում եմ, որ միշտ սիրենք մեր սիրելի Ռեալին, քանի որ մենք լավագույնն ենք`HALA MADRID:
Երվանդ Իսմաիլյան. Realmadrid.am. Ռեալը մի ամբողջ գաղափարախոսություն է , ճիշտ է նրա ցուցադրած ֆուտբոլը հաճույք է , սակայն հիմնականը դա չէ , Ռեալում խաղում ու Ռեալի իսկապես երկրպագում են նրանք , ովքեր իրոք ստեղծված են հաղթելու համար , ովքեր կյանքում սիրում են հաղթանակը , սակայն հաղթանակն էլ ունի իր էությունը , գեղեցիկ , վեհ : Մարդիկ սիրում են առեղծվածային բաներ , Ռեալը հենց այդ առեղծվածն է : Դ իսկ եթե դադարենք փիլիսոփայել , ուղղակի Ռեալը աշխարհի լավագույն ակումբն է , այդքանով ամեն ինչ ասված է:
Վահե Շահվերդյան. Ռեալն աշխարհի լավագույն թիմն է: Այնտեղ են խաղացել աշխարհի լավագույն ֆուտբոլիստները:
Ինձ մնում է շնորհավորել Արքայական ակումբի բոլոր երկրպագուներին, մասնավորապես` հայ երկրպագուներին: Շարունակեք նույն ոգով երկրպագել 110-ամյա ֆուտբոլային ակումբին` Ռեալ Մադրիդին: Թիմ, որն անցել է պատմության ճեմուղիներով, նվաճել բազում գավաթներ, տիտղոսներ և , ըստ պատշաճի, կրում է «Արքայական ակումբ» տիտղոսը: Շնորհավոր օրդ` իմ սիրելի թիմ: :***
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries