A+ A A-

Ակտիվիստ Կարեն Մարության. ոչ մի զգուշացում չէր եղել ոստիկանների կողմից

Մաշտոցի պուրակԿրկին Ֆեյսբուքը առաջինն էր, ով գուժեց, ով գուժեց Մաշտոցի պուրակում տեղի ունեցածի մասին: Մարիամ Սուխուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հենց նոր բուտկաների հետևը ոստիկանները քաղաքացիական անձանց միջոցով սուտ կռիվ սարքեցին, ուժեղ գոռգռոցներով ու հայհոյանքներով, հետո մեր ուշադրությունը շեղելով այդ կողմ, հետո լցվեցին մոտ հարյուր ոստիկան փակեցին շրջանաձև վրանը, ընդ որում վրանի մեջ մարդիկ կային քնած, քաշեցին ճղեցին վրանը, մարդիկ մնացին գետնին, իրանք էլ քաշ տալով տարան»... 
10:48-ի դրությամբ մենք զանգահարեցինք, ակտիվիստ-բնապահպան Կարեն Մարությանին: Նա մեզ փոխանցեց. « Բառացիորեն 30 րոպե առաջ ոստիկանները կռիվ հրահրեցին մի երրորդ խումբի հետ ու մեր ուշադրությունը շեղեցին դեպի այդ կողմ: Այնուհետև մի խումբ ոստիկաններ եկան ու շրջապատեցին վրանը ու սկսեցին քաշելով տանել այն: Մենք հազիվ հասցրեցինք զգուշացնել, որ վրանում մարդ կա: Այդ երիտասարդը հազիվ հասցրեց դուրս գալ, նա նույնիսկ չհասցրեց վերցնել իր ակնոցներն ու հագնել կոշիկները: Ոստիկանները նաև հրեցին մի լրագրողի, որ իր աշխատանքն էր կատարում այգում»: Մեր այն հարցին, թե նմա՞ն զգուշացում եղել էր, որ լքեք այգին, Կարեն Մարությաննը նշեց, որ ոչ ` նման ոչ մի զգուշացում չի եղել. «Մենք նաև ԶԼՄ-ներով հայտնում էինք, որ մեր ու ոստիկանների միջև բարիդրացիական հարաբերություններ են ձևավորվել»: Կարենը փոխանցեց նաև, որ վրանն այժմ ճղճղված այգում է, այգում ոստիկանների թիվը նվազել է: Այնուհետև յութուբում հայտնվեցին տեսապատմություններ ֆեյսբուքում` սկսվեցին քննարկումներ, էլեկտրոնային մամուլը սկսեց տեղադրել ակտիվիստների ֆեյսբուքյան գրառումները: Այնուհետև Մարիամ Սուխուդյանը գրում է.« Ոստիկանական համազգեստ հագած հանցավոր խումբը քիչ առաջ ամենավերջին նենգությամբ, ոհմակով հարձակվել է Մաշտոցի պուրակում նստացույցի մասնակիցների վրա, գողացել վրանը: Այսօր մենք պուրակում վրան ենք խփելու ու նստացույց ենք անելու, ովքեր իրենց համարում են այս երկրի տերը, թող միանան»: Ուղղակի զարմանալի է, որ քաղաքային իշխանությունը ընտրել է այս պայքարի մեթոդը, եթե հիշում եք բուտիկների կառուցումը ևս գիշերը տեղի ունեցավ, որից հետո դադարեցվեցին աշխատանքները: Այսօր ևս վրանն այնտեղից հեռացրեցին գիշերը: Ինչո՞ւ է նման գործելաոճ ընտրել քաղաքապետարանը, ինչո՞ւ դա չի արվում առավոտյան կամ գոնե կեսօրին: Հիշենք, որ ընդամենը մի քանի մետր այն կողմ Մարգարյան հիվանդանոցն է: Ու արդյոք չի խախտվում կարգ, արդյոք իրավունք ունեն խանգառեն հիվանդանոցում գտնվողների հանգիստը:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries