A+ A A-

Ավանդույթի ուժը. Կենդանաբանական այգին սպասում է Ձեզ

կենդանաբանական այգինՄայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին իր դռները բացեց այցելությունների համար: Այցելուների մեծ մասը մանուկներ էին, որոնք շատ էին սպասել այս օրվան: Կենդանիներն էլ «լոգանք էին» ընդունել և, ըստ արժանվույն, պատրաստ էին մեծ տոնակատարությանը: Երևանի կենդանաբանական այգին այս տարի կտոնի իր 70-ամյակը. նա անընդհատ համալրվում է նոր կենդանիներով, այս տարի էլ, տարեդարձին` որպես նվեր կստանա մի շարք նոր կենդանատեսակներ:

Ինչպիսի՞ն է մեր կենդանաբանական այգին, ի՞նչ պայմաններում են ապրում մեր սիրելի կենդանիները, և, վերջապես, այն  ինչ շատ է հուզում մեզ` բոլորիս, անկախ տարիքից, ին՞չ են ուտում մեր կենդանիները …

Ինչպիսին են աշխարհի ամենահայտնի կենդանաբանական այգիները, ինչո՞վ են նրանք գրավում իրենց այցելուներին:

Սինգապուրի կենդանաբանական այգի

Նա այն եզակի կենդանաբանական այգիններից է, որը համարվում է աշխարհի ամենամեծ ու գեղեցիկ` առանց վանդակների, այգիներից մեկը: Այն զբաղեցնում է 28 հեկտար տարածք, որի մեծ մասը անտառ է:

Լոնդոնի կենդանաբանական այգի

Լոնդոնի կենդանաբանական այգին իր դռները բացեց 1828 թվականի ապրիլի 27-ին: Նախնական շրջանում այն փակ էր այցելուների համար, սակայն մի քանի տարի անց արդեն կարող էին այցելուները հրապուրվել այգու 755 կենդանատեսակով` ավելի քան 16.000-ից ավելի ներկայացուցիչներով:

Չիանգ-Մայի կենդանաբանական այգի, Թայլանդ

Թայլանդի հյուսիսում` Չիանգ-Մայ քաղաքում, իր ուրույն տեղն ունի կենդանաբանական այգին: Այգին հատկապես հպարտանում է իր երկու պանդաներըով, որոնք այստեղ են տեղափոխվել Չինաստանից:

Գազանանոցում են ապրում կենդանիների և թռչունների եզակի ներկայացուցիչներ, այնտեղ մանուկները կարող են մասնակցել գիտական կենտրոնի կազմակերպած միջոցառումներին, այգում գործում է նաև երկաթուղի, արկածային այգի և այլն:

Այս կենդանաբանական այգին այն քիչ այգիներից է, որտեղ կարող եք հյուրընկալվել նաև գիշերը:

Բեռլինի կենդանաբանական այգի

Աշխարհի ամենահարուտ կենդանաբանական այգին գտնվում է Բեռլինում: Այստեղ բնակվում և այցելուներին հիացնում են 1500-ից ավելի տեսակի կենդանիներ: Այն բացվել է 1844 թվականի օգոստոսի 1-ին և հ աշխարհում 9-րդ կենդանաբանական այգին է համարվում:

Յուրաքանչյուր տարի Բեռլինի կենդանաբանական այգին 2,6 միլիոնից ավելի այցելու է ընդունում: Այս ցուցանիշով նա Եվրոպայում առաջինն է: Այգում կարող եք շրջել նաև սայլակով:

Այս կենդանիները ապահովված են անհրաժեշտ սնունդով, վիտամիններով, բժշկական օգնությունով և այլն:Գրանդ փզիկ

Երևանի կենդանաբանական այգին շատ խնդիրներ ունի: Նախ այդ կենդանիները ապրում են փոքր վանդակներում, նրաք բնակվում են «բետոնապատ» գետնին, այսինքն նրանք «լրիվ» կտրվել են բնությունից ու ասոցացվել նոր պայմաններին: Անցած տարի կենդանաբանական այգին ունեցավ նոր բնակիչներ. երկու տեսակի կապիկներ, այծեղջյուր, եղջերու և թռչող շնիկներ:

Հ.Գ. Երևանի կենդանաբանական այգու մուտքը անվճար է մինչև 6 տարեկան երեխաների համար, իսկ ահա մեծահասակները մուտքի համար կվճարեն 300 դրամ։ {jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries