A+ A A-

Մամուլն «ազատությամբ» նշեց իր օրը

Մամուլի ազատությունԵրեկ մամուլն «ազատությամբ» գրեց և խոսեց իր օրվա մասին: Այսօր ևս մեկ անգամ հասարակությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց մամուլի վրա, բայց այս անգամ նրա ուշադրության կենտրոնում, ոչ թե քաղաքական կամ այլ նորություններն էին, այլ մամուլի խնդիրները, լրագրողի աշխատանքը և այլն: Լրագրողները, մասնագետները հանդիպեցին միմյանց ու սկսեցին բարձրաձայնել, թե ի՞նչը մեզ մոտ այնպես չէ, որ մենք, ըստ « Freedom House» միջազգային կազմակերպության  2010 թվականի հրապարակած ցանկի, 146-րդ հորիզոնականում ենք`  Կամերունի, Մարոկոյի, Կոտ դ’Իվուարի և Քաթարի հետ միասին:

Այսինքն, մեր երկիրը շարունակվում է դասվել անազատ մամուլի երկրների շարքին:

«Մամուլի ազատություն» խորագրով համաժողովներ, քննարկումներ կանցկավեն շատ երկրներում, իսկ ահա ՅՈՒՆԵՍԿ –ն, մամուլի ազատության մեջ ներդրման համար, կորոշի, թե ո՞ւմ շնորհի Գիլյերմո Կանոյի մրցանակը:

Երեկ Հայաստանում ևս կազմակերպվեցին քննարկումներ, իսկ ահա «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը այս տարի շնորհվեց Էդիկ Բաղդասարյանին, իր` անկախ դիրքորոշման և խիզախ հետաքննման համար:

Մամուլի ազատության մասին աշխարհը սկսեց խոսել 1991 թվականից: Նույն թվականի ապրիլի 29–ից մայիսի 3-ը Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում հավաքվեցին Աֆրիկայի տարբեր երկրների մամուլի ներկայացուցիչներ` մասնակցելու  ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Զարգացնելով անկախ և բազմակարծիք աֆրիկյան մամուլը» խորհրդաժողովին: Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում ազատ մամուլի աֆրիկյան ներկայացուցիչները ընդունեցին Վինդհուկյան հռչակագիրը. այնտեղ կոչ էր արվում պետություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարությունը: Հռչակագրում նշվում է նաև , որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության բաղկացուցիչ մասն է:

Հատկանշական է, որ այսօր լրագրողի աշխատանքը կարելիէ դասել «վտանգավոր մասնագիտությունների» շարքին: Միայն անցած տարի աշխարհում 102 լրագրող է սպանվել: Ինչպես միշտ` լրագրողների համար ամենավտանդավոր երկիրը շարունակում է մնալ Պակիստանը:

Վերջին շրջանում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է նաև հայկական մամուլը: Մեզ մոտ` Հայաստանում, աճել են հատկապես մամուլի դեմ դատական գործընթացների թիվը: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մայիսի 1-ի իր ուղերձում նշում է, որ  ՀՀ-ում 2011 թվականի առաջին եռամսյակի տվյալներով , ԶԼՄ-ների դեմ 12 դատական հայց է հարուցված: Այդ օրաթերթերից է նաև «Հայկական ժամանակը», «Երկիրը» «Ժամանակը», «Հրապարակը»:

Հ.Գ. Շնորհավորում եմ 4-րդ իշխանությանն իր միջազգային օրվա առթիվ: Եվ ցանկանում եմ, որ լինենք այնքան ազատ, որ հարիր է 4-րդ իշխանությանը: {jacomment on}

 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries