A+ A A-

Լուսինե Վայաչյան. Ես ինձ վատ եմ զգում, որովհետեւ չեմ ցանկանում մենակ փրկվել

Լուսինե ՎայաչյանԵրեկ Facebook սոցիալական ցանցում բացվեց Փրկենք Լուսինե Վայաչյանին խումբը, որ մի քանի ժամում ունեցավ ավելի քան 2250 անդամ: Խմբի ստեղծողը Լուսինե Վայաչյանի դուստրն է, նա այդ խմբում պատմում է իր մայրիկի հիվանդության մասին, ու խնդրում բոլորի աջակցությունը. <<Արդեն 16 տարի իմ պուճուր մամային դանդաղ ներսից ուտում ա Հեպատիտ C-ն: Սկզբնական էտապում էդ հիվանդությունը գրեթե ոչ մի վնաս չի պատճառում, բայց երբ արդեն էսքան տարի ա անցնում, հիվանդությունն իր գլուխը բարձրացնում ա և լավ էլ իրա մասին տեղյակ ա պահում:>> Այսօր Liberal.am-ում հյուրընկալել ենք գրող Լուսինե Վայաչյանին:

Ի՞նչ նորություն կա, գումարներ փոխանցում են, թե դեռ միայն քո ընկեր լրագրողներն են աջակցում` տարածելով հաղորդագրությունը:

 
Լուսինե Վայաչյան.Ես քանի օր վատ էի զգում ինձ, այսօր առավոտյան աղջկաս հետ խոսեցի  սկայպով ու անհապաղ դուս եկել գործով:Սկսել են զանգել, բջջայինիս ձայնն անջատած է  եղել` չեմ լսել, հետ եմ զանգել, բոլորն ասում են , թե ի՞նչ  է եղել,  խի ես վատ, հետո իմացա, որ աղջիկս ֆեյսբուքում խումբ է  բացել, որ ինձ փրկի իմ ժողովուրդը: 

Իսկ եղե՞լ են կոնկրետ առաջարկներ, հիմա քեզ ինչպե՞ս ես զգում:

Լուսինե Վայաչյան. Փոխանցում են, նաեւ ուզում են հանդիպել, ես պատրաստ չէի այս իրադարձություններին, ապշած եմ, ու այնպես չէ,  որ ես չեմ իմացել, որ իմ երկրի մարդիկ ինձ սիրում են, ուղղակի էս աստիճանի արձագանք, որ բոլոր կողմերից, անկախ քաղաքական հայացքներից, անկախ հին խոսքուզրուցից մեր մեջ եղած, օգնություն են առաջարկում միահամուռ, լինի դա տարածելով, թե գրելով, թե <<դուխ տալով>>, թե ուղղակիորեն ֆինանսական նվիրատվություններով, որ ի վերջո վերջնական նպատական է այս ամենի, որ իմ գլխին իմ աղջիկը սարքեց էս նեղ մաջալին: Լավ եմ ոչինչ, վաղը կգնամ ստուգման, արդեն ավելի պարզ կլինի, ինչ է  պետք,  երբ ու ինչքան կտևի: 

Ի՞սկ հնարավոր է բուժումը Երևանում, թե անհրաժեշտ է մեկնել երկրից:

 Լուսինե Վայաչյան. Դե այս  հիվանդությունը վաղուց է ինչ ունեմ, համ էլ աղջիկսԼուսինե Վայաչյան Գերմանիայում է, եթե կարողանայի ունենալ հնարավորույթուն էնտեղ բուժվելու, շատ լավ կլիներ, ուղղակի մեր երկրում հեպատոլոգիայի մակարդակը ինձ չի բավարարում վստահելու համար, իմ բժիշկը մահացավ` Մխիթարյան Լեւոն Մկրտիչեւիչը, ում մոտ ես պետք է բուժվեի: Ես ինձ ահավոր վատ եմ զգում, որ էս երկրում մենակ ես չեմ հիվանդ հեպատիտով, շատ կան, ու շատ քչերը ունեն հնարավորություն էդ թանկ բուժումը ստանալու: Մեր երկրի ղեկավարությունը ոչ միայն ոչինչ չի արել վերջին տարիներին հեպատիտով հիվանդներին անհրաժեշտ բուժման դոտացիոն մասով, այլ նույնիսկ դեղերի ներմուծման հարկը չի ուզում նվազեցնել, էն դեղերի, որ թանկ արժեն:
Հիմա իմ դեղի համար անհրաժեշտ 7200 դոլարի 25 տոկոսից ավել գնում են հարկեր, էդ նույն պետությանը, որը թքած ունի իմ ու իմ նմանների վրա, փող չունես` մեռի: Հիմա  ինձ  համար ասենք հավաքեցինք, ասենք, ես ունեմ ընկերներ, բա էն խեղճը որ չունի՞, նա ի՞նչ անի, ո՞ւմ է  պետք սենց պետությունը:Ես ինձ վատ եմ զգում, որովհետեւ չեմ  ցանկանում  մենակ փրկվել:
Եթե դուք էլ ցանկանում եք օգնել Լուսինեին, ապա կարող ես փոխանցումներ կատարել հետեւյալ հաշվեհամարով`
 
BENEFICARY BANK
HSBC Bank Armenia, cjsc Yerevan, Armenia
SWIFT address: MIDLAM22
CORRESPONDENT BANK
HSBC Bank USA
New York US
SWIFT address: MRMDUS33
LUSINE BALASANYAN
002-266609-101
 
Հ.Գ. Առողջություն քեզ իմ շատ սիրելի Լուսինե Վայաչյան: 
 
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries