A+ A A-

Ոչ ձանձրալի քարոզարշավ

նախաահական ընտրություններԸնտրություններին մեկ շաբաթ է մնացել, սակայն մեզ մոտ ամեն ինչ զարգանում է «տուն-տունիկ»-ի սկզբունքով: Կարծես որևէ տարբերություն չկա քարոզարշավի մեկնարկային օրերի և քարոզարշավի ավարտի միջև: Թեկնածուների մասին նույն կարծիքն ունենք այժմ և մինչ քարոզարշավի մեկնարկը: Նրանք ուղղակի եթերում են հայտնվել, որովհետև մտել են «խաղի»  մեջ և շարժվում են «խաղի» կանոններով, որոնք թելադրում են լրագրողները, մամուլի ակումբները, ֆեյսբուքյան օգտատերերը... ու վերջ:
Սակայն ի՞նչ տվեց այս քարոզարշավը մեզ. Ոչինչ ավելին, քան մի շարք ֆեյքերին աշխատավարձ, ֆեյսբուքահայերին էլ` ցիտելու լիքը տողեր, լրատվական կայքերին էլ` լիքը կլիկներ:
Եթե մի քանի կենտրոններ հարցումներ էին անցկացնում  ու մի հսկայական թիվ էին հայտնում, որոնք «չկողնորոշված» ընտրազանգված են, այդպես էլ մնացին նրանք, քանի որ,  ունենալով  քվեաթերթում 7 (8` մեկը հրաժարվեց պայքարից) թեկնածուի անուն, մենք այնտեղ չտեսանք 7 լուրջ մարդու, նրանից ոմանք ուղղակի ցանկում են, քանի որ ունեն 8 միլոն դրամ:
Ես չեմ խոսելու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի,  Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի մասին, ոչ թե, որ նրանք աչքի չընկան այս քարոզարշավում, այլ նրանք մի տեսակ կտրված էին խաղից: Սակայն նրանք էլ բավականին մեմեր ծնեցին, որոնք մինչ այսօր արդիական են:
Էպոսագետ. Այս մարդն ուղղակի ապշեցրեց  ինձ ու չեմ զարմանա նաև , որ Ձեզ ևս: Որտեղից որտեղ, նա նստեց իր ձին` Ռենջը, որը մարդկային կյանքից թանկ է,  վերցրեց կրակը  ու իր պաստառները փակցրեց բոլոր խողովակների վրա ու հայատարարեց, որ վերևն Աստված կա: Այս մարդուն չսիրեցի էն ժամանակից, երբ ֆեյսբուքյան  պատիս աջ հատվածում երևում էր` հոխորտալով`  ՀՀ 4-րդ նախագահ, տո լավ է... այսքանով ավարտենք նրա թեման, հատկապես, որ ոչ մի կոնկրետ բան չի ասում, որ կանի, երբ դառնա 4-րդ նախագահ, բացի այն, որ մեր էպոսն է ղեկավարելու երկիրս Հայոց:
Անդրիաս Ղուկասյան. Մարդ ով հայտարարեց հացադուլ ու մինչև հիմա հացադուլ է անում: Միակ բանը, որով աչքի ընկավ նա:
Պարույր Հայրիկյան. Մահափորձ ու դրան հաջորդաց ժամանակաշրջան: Իրոք, սա բացառիկ դեպք էր, երբ կրակում են նախագահի թեկնածուի վրա, սակայն դրանից հետո տեղի ունեցածը, մեղմ ասած, սիրուն չէր: Բայց փաստն այն է, որ մենք, ի շնորհիվ Պարույր Հայրիկյանի, փետրվարի 18-ին կունենանք ընտրություններ:
Արամ Հարությունյան. Ուղղակի առատաձեռն անձնավորություն, ով Հայոց բյուջե մտցրեց 8 միլիոն դրամ ու դուրս եկավ ընտրապայքարից:
Արման Մելիքյան- հավերժ թեկնածու: Եթե մյուսները էլի մի բան արել են ու ասել,ապա  նա աչքի ընկավ նաև սակավախոսությամբ:
Հ.Գ. Եթե ոմանք կանխատեսում էին ձանձրույթ, ապա նշեմ, որ դա տեղի չունեցավ, լիքը բան եղավ գրելու ֆեյսբուքյան պատերին:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries