A+ A A-

Հանդիպում ոչ պաշտոնական, սակայն փողկապով. Արմեն Աշոտյանը հյուրընկալեց ֆեյսբուքահայերին

Հանդիպում ոչ պաշտոնական, սակայն  փողկապով. Արմեն Աշոտյանը  հյուրընկալեց ֆեյսբուքահայերինՈւսումնական հաստատությունների տնօրեններին նկատողություններ, դասագրքեր, հարցաշարեր, տարկետումներ, նախագահական ընտրություններ. կայացավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը ֆեյսբուքահայության  ակտիվ օգտատերերի և բլոգգերների հետ:

Հանդիպումն   ոչ պաշտոնական էր, սակայն   փողկապով. նախարար Արմեն  Աշոտյանը չշրջանցեց կնճռոտ հարցերը. պատասխանեց վերջին ժամանակահատվածում առավել քննարկվող հարցին`«արջի ծառայություն» մատուցած ուսումնական հաստատություններում տնօրենների քարոզչությանն ու խիստ նկատողություններին: Աշոտյանը կրկին ու կրկին նշեց, որ կպատժվեն այն տնօրենները, ովքեր ուսումնական հաստատություններում որևէ քարոզչություն կիրականացնեն:

Ֆեյսբուքյան օգատատերերից Գեղամն էլ հետաքրքրվեց, թե ո՞վքեր են  էպոսագետները:

Աշոտյանը նշեց, որ երբեք չի անդրադարձել նախագահի այդ թեկնածուին ու այսօր ևս չի խոսելու նրա մասին:  Տեսանյութը ներկայացնում ենք, ստորև :

Ցանցառներն անդրադարձան հարցաշարերին և նրա շուրջ բարձրացված աղմուկին,  նաև այն հարցին, որ հարցաշարերը բավական թանկ են և հասանելի չեն բոլորին: Արմեն Աշոտյանը խոստացավ, որ բոլոր հարցաշարերը դիմորդներն ու ուսուցիչները կարող են գտնել  նաև էլեկտրոնային տարբերակով:

Հանդիպման ավարտին ֆեյսբուքահայ Խաչիկ Գևորգյանը հետաքրքրվեց, որ եթե Արմեն Աշոտյանն այլևս չլինի Կրթության և գիտության նախարար, ի՞նչը կնշի, որպես ձեռքբերում:

Արմեն Աշոտյանն երկար մտածեց  և , ի թիվս շատ բաների, որն ըստ Արմեն Աշոտյանի կհիշեցնի իր մասին,  նշեց տարկետումների թվաքանակի կրճատումն ու ոչ պետական համալսարանների թվաքանակի նվազեցումը:

Երկու ժամ նախատեսված հանդիպումը տևեց մոտ երեք ժամ ու ավարտվեց խմբակային լուսանկարով: 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries