A+ A A-

Բարքեմփ Երևան. օֆլայն հանդիպելուն քիչ է մնացել

Բարքեմփ Երևան Ընդհամենը հաշված օրեր անց` մայիսի 11-12-ին, Ամերիկյան համալսարանի ընդարձակ սրահներում կրկին եռուզեռն է իշխելու, քանզի հազարից ավելի ցանցառներ, արտասահմանից ժամանած հյուրեր և ուղղակի երիտասարդներ  կմասնակցեն  Բարքեմփ Երևան 5-րդ չկոնֆերանսին:
 
Բարքեմփ Երևանի պաշտոնական կայքէջում արդեն կարող եք գրանցվել, որպեսզի կարողանաք մասնակցել Բարքեմփին և ստանաք բեյջ:
 
Բարքեմփը բարքեմփցիներն անվանում են Չկոնֆերանս: Չկոնֆերանս, քանզի այն լինելու է առանց փողկապների ու չկոնֆերանսի մասնակիցները քվեարկելու են <<ոտքերով>>,որքան հետաքրքիր լինի ներկայացումը, այնքան շատ ունկնդիր կունենա ներկայացնողը: Ուստի անհրաժեշտ է մի լաաաավ պատրաստվել, որպեսզի խայտառակ չլինես::Ճ 
 
 Իսկ հիմա մի քանի խորհուրդ ներկայացում պատրաստողներին`
 
1. Այնտեղ չխոսես քո նոր բացված բլոգի մասին, որտեղ դու ինքդ ես տեղադրում բլոգային գրառումներդ: Այս ներկայացման համար ուշացել ես ուղիղ հինգ տարի: 
 
2. Աշխատիր երբեք չգովազդես ոչինչ բարքեմփում. հիշի'ր նրանք հենց գովազդից են խուսափում:
 
3. Ներկայաումները,  Բարքեմփում սովորաբար տևում են  30 րոպե, սակայն դու պատրաստիր այնպես, որ վերջին տաս րոպեն  պատասխանես հարցերին:
 
4. Մի' ընտիր պաշտոնական ոճը, հիշի'ր սա Չկոնֆերանս է:
 
5. Վերջում , համոզվաաած եմ, որ ամենից հաջող ներկայացումը հենց քոնն է լինելու: Հաջողություն այդ աշխատանքում քեզ: 
 
Մի շատ կարևոր խորհուրդ նաև Բարքեմփի կազմակերպչական թիմի անդամ, բլոգգեր, ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանից. Կարևորն այն է, որ ներկայացում պատրաստողն այնպիսի ներկայացում պատրաստի, որ ինքն ասի, ո~ւխխխ, ինչքան կարևոր բաներ իմացա:
 
Անի Սմբատյան. Այս տարի ի՞նչ ներկայացում եք  պատրաստվում մեզ ներկայացնել:
 
Սամվել Մատիրոսյան. Մի հատ նախնական գաղափար ունեմ. ցույց տալ հիմնական սոցիալական ցանցերը ի՞նչ խնդիրներ ունեն հայկական սեգմենտում և դա կապել  նոր լուծումների հետ, որ հիմա փորձում ենք անել նորացված Hayland-ի վրա:
 
Ներկայացումների ժամանակացույցին ծանոթացիր այստեղ:
 
Այսքան ներկայացումների մասին, որոնք շատ կարևոր բաղադրիչ են  բարքեմփում:
 
Իսկ հիմա այս տարվա հյուրերի մասին: Ինչպես միշտ Բարքեմփ Երևանը հյուրընկալում է սոցիալական մեդիայի գուրուներին: Հինգերորդ Բարքեմփին մասնակցելու  հրավիրված հյուրերի հետ կարող ես ծանոթանալ այստեղ:
 
Սահուն քայլերով մոտենանք կամավորներին, որոնք այդ օրերին ուղղակի ցանցի դեմքերն են դառնում` լուսանկաներ, հարցազրույցներ, ներկայացումներ.... Մեկ տարի ինքս եմ, որպես կամավոր եղել, իսկ արդեն երկրոդ տարին կհամակարգեմ կամավորների աշխատանքը Բարքեմփում:  Նրանք Բարքեմփ կազմակերպչական թիմի <<ձեռքերն>> են: Ուստի, մենք միշտ էլ կունենանք լավ կամավորների կարիք, եթե այդպիսին ես, գրանցվիր:
 
Իսկ եթե ուղղակի ցանկանում ես օֆլայն հանդիպել  ընկերներիդ, ապա կարող ես գրանցվել  ու մասնակցել:

Բարքեմփում ակտիվ թվիթում ենք, այս տարի հեշթեգն է ` #barcampEVN13
 
Իսկ մինչ 5-րդ  բարքեմփը միասին վերհիշենք նախորդ տարին
 
Դե ինչ, մինչ օֆլայն հանդիպում:
 
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries