A+ A A-

ԲարՔեմփ Երևան 2011

ԲարՔեմփ Երևան 2011
2005 թվականին ԱՄՆ-ում առաջին անգամ կիրառվեց ԲարՔեմփը` միջոցառումներ կազմակերպելու  նոր ձևաչափը, որը հետագայում լայն տարածում գտավ աշխարհում: ԲարՔեմփի շրջանակներում քննարկվում է  այն ամենը, ինչը կապ ունի ՏՏ ոլորտի և համացանցի հետ: ԲարՔեմփը առաջին հայացքից նման է կոնֆերանսի, սակայն /չ / մասնիկով, քանի որ ԲարՔեմփի մասնակիցներն են որոշելու օրակարգը, որտեղ նաև կարող եք Ձեր մտքերն ազատ արտահայտել, մասնակցել բաց քննարկումներին և փորձի փոխանակմանը, որը լավագույն առիթն է ոչ միայն աշխարհում, այլև` Հայաստանում:
Երրորդ տարին է ինչ Երևանում են համախմբվում մարդիկ, ովքեր ուղղակիորեն կապ ունեն   IT-ի ոլորտի հետ: Այսպես` 2009 թվականի ապրիլի 17-19 մեկնարկեց  «ԲարՔեմփ Երևանը», որն աննախադեպ հաջողություններ գրանցեց։ ՏՏ ոլորտի ավելի քան 400 մասնակից ներկա գտնվեց ԲարՔեմփին, որոնք հիմնականում բլոգերներ էին, լրագրողներ, ինտերնետ օգտատերեր և այլք:
Այսպես,  20011 թվականի հունիսի 4-5 Երևանում  կմեկնարկվի  ԲարՔեմփը, որը, ի դեպ,  կայանալու է   Beeline-ի բարձր հովանու ներքո:  Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս, ԲարՔեմփն ունի հատուկ հյուրեր, որոնք կժամանեն Հայաստան: Նրանցից է  Չարլզ Մքքեթինևիլը` Օպերա Սոֆթվեր Ստանդարտների տնօրենը,  «ԲարՔեմփ Երևանը» -ը կհյուրընկալի նաև  Փունեհ Ղոդուսուն ,որը BBC World News –ի հաղորդավարուհին է: Բացի նրանցից Հայաստանը կհյուրընկալի նաև ՏՏ ոլորտի շատ այլ մասնագետների:
Որպես մասնակից կարող եմ փաստել, որ այս տարի  ԲարՔեմփը շատ հագեցած ու շատ հետաքրքիր է լինելու,ԲարՔեմփ Երևան 2011 իսկ այն մարդկանց համար, ովքեր նոր աշխատանքի կարիք ունեն այստեղ գործում է նաև աշխատանքային տոնավաճառ, որտեղ իրենց թափուր աշխատատեղերի մասին կտեղեկացնեն  գործատուները: Եվ ամենակարևորը,  այն համընկել է Հայաստան–Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման հետ, ուստի երեկոյան մի խումբ  ֆուտբոլասերներով կգնանք որևէ տեղ ֆուտբոլ դիտելու:
Այս տարի  ԲարՔեմփի  հիմնական թիրախային խումբը կլինեն մեդիաների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ու բոլոր ցանկացողները: Մի խոսքով, ինչպես նշված է barcamp.am-ում,  բոլոր նրանք, ով ստեղծում է նոր սերնդի Համաշխարհային Սարդոստայնը։ Արդեն գրանցվել է  421 մասնակից, եթե այսքանից հետո քեզ մոտ ցանկություն առաջացավ դու էլ կարող ես միանալ` լրացնելով կայքի թերթիկը:
Հ.Գ. Ի դեպ, չմոռանաք վերցնել Ձեր նոթբուքերը, որպեսզի Ձեր տպավորությունների  մասին գրեք  Ձեր թվիթրի կամ ֆեսբուքի էջում…: Ճ {jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries