A+ A A-

Լռության ձայնը

Լռության ձայնըՄենք շատ ցավոտ խնդիրներ ունենք, որոնք արհամարվում են ղեկավար մարմինների կողմից, իսկ ահա այն մարդիկ, ովքեր արհամարվում են, կարծում են, որ հասարակությունը մտահոգված չէ իրենցով: Այո՛, շատ անգամ հասարակությունը «աչք է փակում» իր` մի մասնիկը համարվող անհատներին վերաբերվող խնդիրներին, որոք, այս ու այն պատճառով, հեռացել են հասարակությունից: Նրանք համարվում են հասարակության ոչ լիարժեք քաղաքացիներ:
Բարքեմփին, որքան էլ անսպասելի էր, եկել էին նաև նրանք`  խուլերը… Նրանք եկել ու պատմում էին, որ երկար դեգերումներից հետո հասկացել են, որ պետք է օգտագործեն նաև համացանցը… Խուլերն այստեղ լուրեր են գրում իրենց մասին` բոլորի համար: Նրանց կայքում` Armenian Deaf Net , ապացուցում են, որ լռությունը ևս ձայն ունի, այն պետք է լսել… Ինպես կայքում է նշված, այն ստեղծվել է մի շարք խուլ մարդկանց կողմից, ու նրանք բարձրացնում են խուլերի համար կենսական հարցեր:
Բարքեմփում ելույթը սկսվեց նրանց լեզվով, ու մենք ոչինչ չէինք հասկանում… այնուհետև բանախոսը նշեց, որ այպիսի կարգավիճակում են նրանք` խուլերը, որոնք ի տարբերություն մեզ` ամեն օր: Պարզվում է, որ մարել է նաև այն միակ լույսը, որ խուլերըն ունեին… հեռուստատեսությամբ ոչինչ չկա իրենց համար, ոչինչ չի թարգմանվում ՀՀ 3500 այն քաղաքացիների համար, ովքեր խուլ են կամ լսողության հետ կապված խնդիրներ ունեն:
Իսկ ահա ԱՄՆ-ում ժեստերի լեզուն, երրորդ լեզուն է համարվում: Իսկ մեր փոքրիկ Հանրապետությունումնույնիսկ մեկ հաղորդում  չկա նրանց համար: Առանց այդ էլ նրանք մեկուսացված են, պետք չէ նրանց զրկել տեղեկատվության իրավունքից: Զարմանում եմ, որ քսանմեկերորդ դարում մարդիկ բողոքում են , որ չեն կարողանումԽուլուհամրերի այբուբեն տեղեկատվություն ստանալ...
Պարզվում է, որ լսողության հետ կապված խնդիրներ ունեցողները նամակ են գրել թե՛ Մարդու Իրավունքների պաշտպանին, թե՛ Հանրային Հեռուստաընկերությանը, բայց սայլը տեղից չի շարժվում:
Մի հատ «հիմար» սերալ մի ցույց տվեք,գոնե մեկ հաղորդում դրեք նրանց համար, որպեսզի ապացուցենք Եվրոպային, որ մենք առաջադեմ ենք, մենք կարևորում ենք յուրաքանչյուր անհատի տեղեկատվություն ստանալը, որ մեր երկրում հավասարություն է, որ մենք հարգում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն: Իսկ երբ բանախոսին հարցրեցի, թե ի՞նչ կարող են անել խուլերը, նա պատասխանեց, որ նրանք հիանալի նկարում են…
Այսքանից հետո մի բան միայն կցանականամ, որ եկեք լսենք նրանց անձայն բողոքները… {jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries