A+ A A-

Google+ -ն ընդդեմ Facebook-ի. ո՞վ կհաղթի

Google+ -ն ընդդեմ Facebook-իՀամացանցն  այսօր մեկ կարևոր հարց էր քննում. արդյո՞ք Google+ -ը կարող է դուրս մղել Facebook սոցիալական կայքին` իր զբաղեցրած դիրքից: Հարցն, իհարկե ունի բազմակողմանի պատասխաններ` հաշվի առնելով Google-ի հնարավորությունները, սակայն չես կարող աչք փակել այն ամենի վրա ինչին հասել է Facebook-ը` Մարկ Ցուկերբերգի շնորհիվ:
Ամեն դեպքում, Google-ը մի քանի օր առաջ փորձարկեց իր Google+ սոցիալական կայքը, որի ամենահայտի օգտատերը դարձավ «հակառակորդ ճամբարից»` Մարկ Ցուկերբերգը: Google+ կարող ես մուտք գործել միայն հրավերով, այն դեռ սկզբնական փուլում է գտնվում… բայց շատ մասնագետների կարծիքով այն ունի լուրջ նախադրյալներ սոցցանցերում իր բացառիկ տեղն ու դիրքը գրավելու համար:
Ձեռնոցը նետված է… պատասխանը` չուշացավ… Facebook-ի հեղավարությունը փորձարկեց իր նոր ծառայությունը`վիդեոչաթը: Facebook-ը վերջին ժամանակներում վերածվել էր մի հարթակի, որտեղ գերիշխում է սոցիալական լրատվամիջոցները, որտեղ նրանք գտնում են ընթերցողներ: Ֆեյսբուքի ղեկավարությունը պնդում է, որ 713.6 միլոնից մոտ հինգ միլիոնն  ակտիվ օգտատեր է, իսկ այդ հինգ միլիոնից կեսը facebook է մտնում ամեն օր:
Ամեն դեպքում այս հակամարտությունը շատ թեժ է լինելու. Google են հաճախում միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհից, սակայն Facebook-ն էլ ունի կանոնավոր կայքից օգտվող օգտատերեր, ու այն էլ, մեծ բանակ: Այս երկու ընկերություններն էլ պատրաստ են լուրջ ներդրումներ կատարելու այս ասպարեզում: Նրանց եկամուտերի մասին խոսելն ավելորդ է: The Wall Street Journal-ը փոխանցում է, որ անցած տարի Facebook սոցցանցը ունեցել է մոտ 6 միլիարդ եկամուտ, իսկ ապրանքանիշների շուկայում գերհսկան` Google-ն,  29.3 միլիարդ եկամուտ: Ճիշտ է, Գուգլը զգալիորեն մեծ է իր եկամտով, սակայն Ֆեյսբուքը մեծ տեմպերով աճում է:
Պարզ է, որ այս երկու գերհսկա ընկերություններում շատ մարդիկ են աշխատում ու այն էլ IT ոլորտիG & F լավագույն մասնագետնները: Facebook-ը չի հայտնում այդ տվյալները, իսկ ահա Google-ում աշխատում է մոտ 24.400 մարդ:
Գալով եզրահանգման կարող ենք ասել, որ խաղի կանոնները դեռ շատ են փոփոխվելու... իսկ արդյո՞ք Googl+ -ը կարող է լուրջ մրցակից  լինել Faceboook-ի համար, հատկապես` սոցիալական մեդիաոլորտում, դեռ պարզ չէ: Այս ամենին էլ գումարենք նաև այն, որ մարդիկ արդյո՞ք դուրս կգան Ֆեյսբուքից ու կտեղափոխվեն Գուգլե + , քանի որ այնտեղ նրան ձեռք են բերել ընկերներ, անուն ու շատ լուրջ հաջողություններ են գրանցել… իրոք դժվար է Facebook պետությունը լքելը: Սակայն Google-ն ավելի լավ դիրքում է, որպես ինտերնետային բրենդ, քան` Facebook-ը, իր ներքին ռեսուրսներով:
Այս մրցավազքի ամենաանհավանական հաղթողն, իհարկե սոցիալական լրատվամիջոցներն են, որոնք այս պայքարում կբարելավեն իրենց արտադրանքը և կնվաճեն նոր ընթերցողներ:
Հ.Գ. Կարելի է փաստել, որ դաշտը այնքան էլ դատարկ չէր, ու սա իրոք պետք է մտահոգի սոցգերհսկային` Facebook-ին, ու նրա երիտասարդ ղեկավարին` Մարկ Ցուկերբերգին:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries