A+ A A-

Տոն, որը 100 տարեկան է

Մարտի 8

Կանանց տոնը նշել են դեռ Հին Հռոմում: Այն տոնել են մատրոնաները` ոչ ստրուկ, ազատ ծնված եւ ամուսնացած կանայք: Նրանք այն ժամանակ նվերներ են ստացել իրենց ամուսիններից եւ շրջապատված են եղել սիրով, ջերմությամբ եւ առանձնահատուկ ուշադրությամբ: Ստրկուհիները նույնպես նվերներ են ստացել: Եվ բացի այդ, տանտիրուհին թույլ է տվել ստրկուհիներին հանգստանալ այդ օրը:  Լավագույն տոնական զգեստներն իրենց հագին հռոմեացի կանայք այցելում էին ընտանեկան օջախի պահպանության աստվածուհու` Վեստայի տաճարը:

Կանայք առաջին անգամ բարձրաձայնեցին իրենց  իրավունքների մասին 1857թ-ի Մարտի 8-ին։ Այդ օրը  Նյու-Յորքի տեքստիլային ֆաբրիկայի բանվորուհիներն երթ կազմակերպեցին քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձի ու աշխատանքահին ոչ բարենպաստ պայմանների համար: Իսկ ահա 1910թ-ին Կոպենհագենում տեղի ունեցավ Կանաց միջազգային համաժողովը, որի ժամանակ հեղափոխական Կլարա Ցետկինը առաջարկեց նշել Մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր: Կանանց իրավունքների համար պայքարի օրը Եվրոպայում առաջին անգամ նշվել է 1911թ-ի մարտի 19-ին: Ապա երեք տարի անց որոշում է կայացվել այն նշել Մարտի 8-ին: Մարտի 8-ն օրինական կարգավիճակ ձեռք բերեց, երբ սեցիալ-դեմոկրատները կառավարություն ձեւավորելու հնարավորություն ստացան: Ռուսաստանում Մարտի 8-ը կարմիրով նշվեց օրացույցում հեղափոխությունից անմիջապես հետո:

1977թ. Միացյալ ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հայտարարեց Կանանց միջազգային օր`հանելով “պայքար” եւ “իրավունք” բառերը տոնակատարության բովանդակության սկզբնական ձեւակերպումից: Այդ օրվանից սկսած տղամարդիկ ու կանայք միասին իրենց ուշադրությունն մի պահ սևեռում են կանանց խնդիրներին և փորձում լուծել դրանք։

Դե ինչ սիրելի՛ կանայք շնորհավոր Ձեր տոնը։  Հարգելի տղամարդիկ սիրե՛ք, հարգե՛ք Ձեր կանանց նվազագույնը ապրիլի 7-ից մինչեւ մարտի 8 –ը  և ո՛չ հակառակը։{jacomment on}

 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries