A+ A A-

Բարքեմփ Արցախ 2011-ն ու իմ առաջին պրեզենտացիան

Բարքեմփ Արցախ
Վերջ: Գրեթե 99%-ով պատրաստ եմ մեկնել Բարքեմփ Արցախ 2011-ին: Նախ մի քիչ խնդիրներ եղան. ոչ մի կերպ նամակս չէր հասնում Արցախ, մի կերպ հասավ ու հետո ստացա հաստատման նամակը: Դե միակ բանը, որ կարող էի անել «ուռաաաաաաա՜» ասելն էր: Քանի որ առաջին անգամ եմ ներկայացնելու պրեզենտացիա Արցախյան բարքեմփին, ուստի ամենայն պատասխանատվությամբ եմ մեկնում: Քանի որ նախօրոք չեմ կարող հայտնել թեման, ուստի կասեմ, որ շատ պարզ բան եմ ընտրել, քանզի Բարքեմփում պետք է խոսես այն ամենի մասին` ինչին ավելի լավ ես տիրապետում:
Դե ես` նվաստս, ինչ-որ չափով ծանոթ եմ բլոգին ու հենց դրա մասին էլ կխոսեմ Արցախում ու կփորձեմ կիսվել իմ փորձով: Դե ինչ սպասեք, Արցախից շատ ավելի հաճախ կգրեմ: Նաև նշեմ, որ շատ հետաքրքիր է լինելու մեր ուղևորությունը, քանզի Երևանից մեկնող բլոգգերներով որոշել ենք մեկ Հոնդա կամ Նիասան մեքենայով գնալ, Մարիամ Նահապետյանն այդպես էլ հստակ չասեց, մեքենայի մակնիշը: Կարծում եմ շատ հետաքրքիր կանցնի ճանապարհը: Իմացա, որ մի քիչ ցուրտ է լինելու Շուշիում, բայց մենք կջերմացնենք Շուշին: Բավական ժամանակ է, ինչ եղել Արցախում, այնպես որ շատ լավ հնարավորություն է ևս մեկ անգամ վայելել Արցախյան ամեն ինչը` բնությունից սկսած մինչև ժինգյալով հաց ու արցախյան համեղ նուռ: Ձեզ էլ կբերեմ, կգաք կվերցնեք:ՃՃՃ Լուսաբաց յոթին կշարժվենք ու հուսամ չենք ուշանա բացման արաողությունից: Հա ի դեպ նախատեսված է նաև Դադիվանք այցելությունը, այնտեղ չեմ եղել ու այդ մասին կգրեմ: Մի խոսքով` լավ տրամադրությամբ մեկում Արցախ ու վստահ եմ, որ Արցախն ինձ սպասում է նույն ոգևորությամբ: Հ.Գ. Չմոռանամ սառնարանից վերցնել բուտերբրոտներն ու միրգը, որ նախատեսել եմ ճանապարհի համար: Աստված մեզ հետ: Լավ կպահեք Ձեզ` համբուրում եմ: :*{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries