A+ A A-

Ծաղիկներ, փուչիկներ ու ժպիտներ. Արցախը տոնում է անկախության 20-րդ ամյակը

Արցախը  տոնում է  20-րդ ամյակը Արցախը տոնում է Անկախության 20-ամյակը: Շատ ուրախ եմ, որ այս պատմական օրը Արցախում եմ: Ամենուր Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դրոշներն են ու մարդիկ իրենց երեսները, ձեռքերը ներկել են եռագույնով: Շատ գեղեցիկ է Ստեփանակերտը, հատկապես այսպես գունեղ Ստեփանակերտ չէի տեսել: Շատ նոր շենքեր տեսա, որ վեր են խոյացել, մարդիկ, որոնք ժպտում են, մանուկներ, որոնք անհոգ խաղում եմ:
Արագ մի քանի փաստեր ընդգծեմ:
Ճանապարհ: Երևանից Ստեփանակերտ կամ Հայաստանից Հայաստան տևեց ընդամը 7 ժամ:
Հաջորդ վայրը, ուր մենք կանգ առանք Ստեփանակերտի Մշակույթի տունն էր, ուր մեզ ջերմորեն ընդունեցին արցախցիները:
Շահումյանի հրապարակ: Ի տարբերություն Երևանի այստեղ հնչում է հայկական երաժշտություն, ազգային երգեր ու մարդիկ հաճույքով ունկնդրում են այն, իսկ երեխաները պարում այդ երաժշտության ներքո: Այգին նաև ունի անվճար Wi-Fi, որն  ապահովում է «Արմինկո» ընկերությունը: Սակայն այստեղ ևս բիզնեսը մնում է բիզնես, երեխաների սիրելին` բամբակը 200 դրամից այդպես էլ չիջավ:
Արմենիա հյուրանոց: Շատ գեղեցիկ էր, ուրախ եմ Արցախի մայրաքաղաքը ունի նման հյուրանոց:Արցախը  տոնում է  20-րդ ամյակը Վերանորոգվել են  մի շարք պետական կառավարման ու բնակելի շենքեր, բարեկարգվել են մայրաքաղաքի բանուկ ճանապարհները:
Կարծես արցախցին նորից հունի մեջ է ընկել ու վայելում է իր 20-ամյա անկախությունը: Սակայն…
-Անկախությունը մեզ տվեց այն ինչ տեսնում եք: Քաղաքը գեղեցկացել է, բարեկարգվել, սակայն մարդիկ լքում են Արցախը, սա է վտանգը: Աշխատանքն  ու աշխատավարձը, որը քիչ է մարդը չի կարող ապրել, ինչքան էլ սիրի իր հողն ու ջուրը: Ինչքան էլ արյուն է թափել իր հողի համար, ինչքան էլ վաստակել է իր 20-ամյա անկախությունը վայելելու իրավունքը, մեկ է արցախցին դեռ լիարժեք երջանիկ չէ: Քաղաքապետն ու Կառավարությունը ոչինչ չունի, որ կարող է անել, եթե ունենա ու չանի, այ էդ ժամանակ կաեմ, որ ունի, բայց չի անում: 84տարեկան եմ, սակայն իմ թոշակով չեմ կարող ապրեմ, բայց արդյոք այս տարիքում էլ պե՞տք է աշխատեմ,- նշում է  Սարգսյան Գրիգորին:
Այո՛, շատ բան է փոխվել քաղաքում, սակայն դեռ չեն բուժվել արցախցու վերքրը, դեռ նա հիշում է պատերազմը, նրա ականջներում դեռ թշնամու  կրակոցի ձայներն են…արցախցին ժպտում է, բայց դեռ տխուր է…Միայն մնում է ասել, որ մենք միշտ  քեզ հետ ենք Արցախ ու շնորհավո՛ր անկախության 20-րդ ամյակդ:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries