A+ A A-

Համացանցի « sms» -ը կամ twitter

թվիթերՉէի ասի, որ twitter-ի բնակիչ եմ, ոչ թե նրա համար, որ այստեղի հայ համայնքը պասիվ է կամ քիչ, այլ  այնտեղ ևս իրականում մարդիկ ոչ թե գրառումներ են կատարում, այլ այն ևս դարձրել են  մի վայր, որտեղ մարդիկ հղումներ են տեղադրում, գովազդում, ու ոմանք էլ, իհարկե , թվիթում են, սակայն դրանք քիչ են, ուստի չեմ կարող նստել ու սպասել, թե երբ ինչ-որ մեկը կցիտի: Սակայն շատ եմ կարևորում այս միկրոբլոգի գաղափարներն ու ընդհանրապես նրա գոյությունը:
Գրում եմ այս մասին, քանզի հայ ընկերներիցս շատերն  ուղղակի տեղեկացված չեն Թվիթերի մասին ու կարծում են, որ սա ստեղծված է ոչ սովորական մահկանացուների համար, ուստի գրանցված չեն այնտեղ: Խնդիրը նաև այստեղ անգլերենի չիմացությունն է, բայց այստեղ ևս կա լեզուների ընտրություն և ի հավելումն նշեմ, որ այստեղ ևս կա ռուսերենը, որը կգա ձեզ փրկության:  Լավ եկեք մի քիչ պատմեմ, թե ինչպե՞ս է ստեղծվել այն ու ինչո՞ւ շատ հանրաճանաչ մարդիկ  ակտիվորեն համացանցում sms գրում:
2006 թվականին մարտին ստեղծվեց Թվիթեր միկրոբլոգային համակարգը, իսկ ահա հուլիսին այն արդեն հասանելի էր համացանցում: Թվիթերը ստեղվծել է Ջակ Դորսիի կողմից: Այն մեծ արագությամբ աճեճ ու զարգացավ և արդեն 2011 թվականի դրությամբ 200 միլիոն մարդ գրանցված է Թվիթերում: Եվ ամեն օր գրեթե թողարկվում է 1.6 միլիարդ թվիթիկներ, իսկ պատկերացրեք եթե մեկ տարվա թվիթիկները  տպագրվեն, ի~նչ հաստափոր գիրք դուրս կգա, հմմմ, չէ,  ավելի լավ է նրանք մնամ համացանցում:
Թվիթերը հնարավորություն է տալիս թվիթողին իր ասելիքը գրել ընդհամենը 140 նիշի սահմաններում, այսինքն նա ստեղծված է, որպեսզի մարդը հայտի այն կարևոր տեղեկությունը, որը նա լսել է կամ ականատես է դարձել: Եթե օրինակ մեկ ժամ երեկոյան լինես  Թվիթում, ապա կարող ես իմանալ  ի՞նչ է տեղի ունեցել աշխարհում կամ հենց քո երկրում, ի՞նչ են մարդիկ խոսում, ո՞րն է այդ օրվա գլխավոր թեման: Թվիթը հնարավորություն է տալիս նաև , որ դու քո ասելիքը ուղղես նրան, ում ցանկանում ես, շատ լավ է զինված ու հզոր է տեխնիկապես:
Նա ևս, ինչպես մյուս սոցցանցերը. աճում են օրեցօր ու ցանկանում են բավարարել յուրաքանչյուրին, ուստի կան տարբերակներ, ընտրիր ինքդ, որը քեզ հարմար է: Նշեմ, որ Թվիթում կարող ես հետևել քո սիրելի աստղերին, հատկապես` Համաշխարհային. հայ աստղերը կենտրոնացված են հիմնականում Ֆեյսբուքում:
Ներկայացնեմ աղյուսակը, թե այս պահի դրությամբ, ովքեր են ամենաակտիվ ու հանրաճանաչ մարդիկ ոչ թո աշխարհում, այլ` Թվիթերում, կամ Twitter-ի «դեմքերը»:

Անվանումներ

Following

Followers

Tweets

Peerlndex

1.Լեդի Գագա

141 577

13 968 626

1 043

83

2.Ջասթին Բիբեր

116 353

12 936 658

10 795

89

3. Բարաք Օբամա

689 017

10 281 575

1 926

84

4. Քեթի Փերի

79

10 246 093

3 420

89

5.Քիմ Քարդաշյան

137

10 055 693

9 125

93

6.Բրիթնի Սփիրս

419 209

9 798 702

1 040

55

7. Շակիրա

40

8 760 554

1 093

92

Ցանկում տեսնում ենք, թե ովքեր են ամենահետաքրքիր ու ինչու չէ, կարևոր մարդիկ աշխարհում, որոնցով հետաքրքրվում ենք ու ցանկանում ենք տեղեկանալ, թե նրանք ի՞նչ են արել այսօր ու  այսպես ասած հետևում ենք նրանց  նաև Թվիթերում: Թերթելով Թվիթերը վստահ կարող եմ ասել, որ համաշխարհային աստղերը բնակվում են ոչ թե Հոլիվուդում, այլ` Թվիթերում: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ հանրաճանաչ մարդիկ ևս ինտերակտիվ են:

Հ.Գ. Համալրեք Թվիթերի հայ համայնքի շարքերը: AnSmbatyan սա էլ ես եմ` նվաստս, կարող ենք բլբլալ  նաև  twitter –ում:  Միացե՛ք:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries