A+ A A-

Փողոցային գովազդ

փողոցային գովազդՈրտեղ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում ապա գովազդատուները ամեն ինչ անում են, որպեսզի իրենք ևս հայտնվեն այնտեղ` մարդկանց աչքի առաջ: Որ տեսնեն, հիշեն ու օգտվեն: Փողոցային գովազդը մեզ մոտ, մեղմ ասած, զարգացած է, բայց ոչ` քաղաքակիրթ: Մարդիկ ամենուր ամեն ինչ գովազդում են, մարդիկ ամենուր սպառող են փնտրում ու գուցե հենց սա էլ ստիպեց, որ մեր քաղաքը պատվի մեծ գովազդավահանակներով: Մեկը մեկից մեծ, մեկը մեկից գունեղ, մեկը մեկից խոսուն, մեկը մեկից համոզող…այսպես մեկը մեկին նախանձելով ավելի մեծ գովազդավահանակ է պատվիրում ու սրանով լցվում է քաղաքը:
Սա իրականում բավական թանկ հաճույք է, այսինքն սա ևս նախատեսված է խոշորփողոցային գովազդ ընկերությունների համար, իսկ փոքր ու միջին բիզնեսը որտեղ է գովազդում իրեն, հմմմմմմ: Չէ՞ որ նրան հասանելի չէ հեռուստաընկերությունները, քանզի վերջերս ևս, ինչպես ամեն ինչ, գովազդն էլ թանկացավ մեր երկրում: Փաստորեն նրանց ստվերում է գովազդվում փոքր ու միջին բիզնեսը ու հենց նրանք էլ սկսեցին անխնա ինչ-որ բաներ տպել ու իրազեկել իրենց մասին: Նրանք սկսում  են փնտրել ինչ-որ բաներ,  որ վրան մի  բան «սկոճեն» կամ «կպցնեն», իսկ ինչո՞ւ նշեցի, որ խոշոր բիզնեսի ստվերում են դա անում, քանզի հաճախ փոքր ու միջին բիզնեսի համար, որպես վահանակ ծառայող գովազդավահանակների խողովակներում ես գտնում փոքր ու միջին բիզնեսին: Այս սա հենց աղբ է, որի դեմ պետք է պայքարել, բայց ո՞վ և ինչպե՞ս պետք է դա կազմակերպի չեմ ուզում քիթս խոթել ու ինչ-որ բաներ ասել, ուղղակի սա ահազանգ թող ընկալեն  համապատասխան գերատեսչությունում…
Առանց գովազդ կյանք չկա…Գովազդը նաև փողոցում քայլում է, այո, այո մի զարմացեք…ամենուր երիտասարդներ ինչ-որ թղթեր են բաժանում, որտեղ էլի ինչ-որ բան է գովազդվում:
Գովազդը բնակշենքերում է նաև ապրում. նրանք եկել ու հասել են նաև մեր շենք: Ամեն Աստծո օր` դուռդ բացելով, տեսնում ես կամ մի բան է փակցված դռանդ վրա, կամ էլ ընկնում է ոտքերիդ տակ, իսկ  ոմանք այն «տշելով» գցում են հարևանի տան դռան առջև ու սկսում է վեճը…
Գովազդը նաև վերելակից է օգտվում: Մարդ ես պարապ չկանգնես, ինչ-որ բանով զբաղվելու համար է երևի: Այսպես, թվում է, թե հաշտ ու համերաշխ ենք ապրում մենք ու գովազդը, բայց ինձ վրա սկսել է այն «նյարդայնացնել», իսկ Ձե՞զ…{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries