A+ A A-

Հայաստան – Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպում. դասավորությունը, բուքմեյքերների գործակիցներն ու Յուրի Ջորկաեֆֆը

ֆուտբոլՄի քանի ժամից ֆուտբոլ են խաղալու ոչ միայն հայ ֆուտբոլիստները խաղադաշտում, այլ ամբողջ հայ ազգը ոչ միայն Հայաստանում, այլ նաև` Սփյուռքում` հեռուստաէկրանների առջև:  Յուրաքանչյուր հայի ընտանիքում , անկախ նրանից, նրանք ֆուտբոլասեր են, թե`ոչ , այս օրը  վստահ կարող ենք ասել, որ 20:00-ից Հանրայինինն է  միացված լինելու:  Այս ֆուտբոլային խաղը կլինի վճռորոշ, քանզի սա կապացուցի, որ նախորդ 4:0 պատահական չէր ու հայ երկրպագուն կարող է վստահել իր երկրի հավաքականին: Երկրպագուն իրոք ինչքան էլ փնովի, միևնույնն է հոգու խորքում, հավատում է և ցանկանում է տեսնել միայն գոլեր:
Ֆուտբոլային խաղը կանցկացվի լեփ-լեցուն  խաղադաշտում, քանզի դեռ մի քանի օր առաջ սպառվել էին խաղի տոմսերը, իսկ այն հայ ֆուտբոլասերը, որին բախտ չի վիճակվի խաղադաշտից հետևել  հանդիպանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնեց. «Հոկտեմբերի 7-ին, Ֆրանսիայի հրապարակում (Սայաթ-Նովա 1/1) մեծ էկրանի վրա կարող եք դիտել Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումը։ Մաղթենք մեր տղաներին հաղթանակ, իսկ այդ հաղթանակը տոնելիս՝ մեզ բարի ժամանց»:
Ամենուր ֆուտբոլային տրամադրություն է, ու այն էլ` հաղթական տրամադրություն, որը հատկապես ապահովվում է  Հանրային Հեռուստաընկերությունը` իր բազում գովազդային հոլովակներով: Ֆեյսբուքում ևս մարդիկ արդեն իրենց անձնագրի նկարները փոխել են ու պատրաստ են Հայաստան – Մակեդոնիա հանդիպմանը: Ֆեյսբուքահայերից  Հարութ Ասոյանը կանխատեսում է. « Կանխատեսում եմ, որ հայերը կտոնեն հաղթանակ խոշոր` 3:0 կամ 4:1 հաշվով: Կարծում եմ գոլերի հեղինակներ կլինեն` Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, նույնիսկ ավելին` Յուրան երկու գոլ կգրանցի իր ավան դիմաց»:
Հայաստան – Մակեդոնիա խաղը կվելուծենք  Գևորգ Ղազարեանի / Գևորգ հեթանոս Ղազարեան /  հետ միասին:
Գևորգ Ղազարեան. Նախ Վարդան Մինասյանը միանգամից ասուլիսի ժամանակ հաստատեց,ֆուտբոլ որ ժամանակ չի խնայելու հակառակորդի խաղը ուսումնասիրելու համար ու նրա խոսքից պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականն առաջին իսկ րոպեից նետվելու է գրոհի:
Անի Սմբատյան. Այժմ խոսենք դասավորության մասին:
Գևորգ Ղազարեան. Դասավարությունը լրիվ հարձակվողական է` 4 - 3- 3, նպատակը ամբողջ խաղի ընթացքում գնդակին տիրելն է ու Մակեդոնիային գնդակից զրկելը: Հարձակման եռյակում կլինեն` Յուրա Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանը և Էդգար Մանուչարյանը:
Բուքմեյքերները Հայաստանի հավաքականի հաղթանակին հավատում են Մակեդոնիայի հետ խաղում ու միանշանակ միջին գործակիցը տատանվում է` 1,55 - 1,65-ի միջև ,
ի հակադրություն դրա` Մակեդոնիայի գործակիցը «անհույս» բարձր է,  իսկ ահա Իռլանդիայի հետ հանդիպումը` մեկ այլ պատմություն է:
Գևորգը մեզ ներկայացրեց Հայաստան-Իռլանդիա հանդիպման սպասելիքները: Հայաստանի հնարավորությունը հաղթելու Իռլանդիային գնահատվում է` 7,5-ից մինչեւ 9-ը, միաժամանակ առաջին տեղով դուրս գալու Հայաստանի հավանականությանը  տալիս են 30-40 անհավանական գործակից , իսկ երկրորդ տեղում` 14-18:
Անի Սմբատյան. Յուրի Ջորկաեֆֆն է Հայաստանում, հմմմմ, ի՞նչ տեղեկություն ունես, արդյո՞ք նա ներկա կգտնվի Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը:
Գևորգ Ղազարեան.Նա եկել է Ֆրանսիայի նախագահի պատվիրակության հետ, սակայն ամենայն հավանականույթամբ Յուրի Ջորկաեֆֆը մնալու է Հայաստանում ու ներկա լինելու Հայաստան -Մակեդոնիա հանդիպմանը : Վաղը Հայաստան է ժամանելու  նաև Շառլ Ազնավուրը և, ըստ կանխատեսումների, նա նույնպես նախագահ Սերժ Սարգսյանի  հետ միասին Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը կհետևի մարզադաշտից:
Հ.Գ. Ցանկանում եմ, որ այսօր ևս հայեը ամենուր խոսեն հայկական ֆուտբոլի նոր` հաղթանակներով լեցուն,  էջի մասին:
Հաղթանակների ակնկալիքով` Անի Սմբատյան:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries