A+ A A-

Հայաստան-Մակեդոնիա. Հայաստանում տոն է

Ազգային հավաքականՖուտբոլային հանդիպում, որը  մենք կհիշենք, կհիշենք քանզի այնտեղ ուղղակի հրաշք գործեցին Հայկական ֆուտբոլի իսկական հերոսները: Հանրային Հեռուստաընկերության միջոցով ֆուտբոլը` մարտական տրամադրությամբ,  հասանելի էր նաև Վայոց Ձորում, ուր գտնվում եմ այժմ:  Մարզ, ուր միշտ սիրել ու սիրում են ֆուտբոլը: Խաղին հետևում էի մի շարք երիտասարդների հետ, ու ամեն գոլից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հավասար վեր էինք ցատկում, ուրախությունից ծափահարում ու չգիտես ինչու` միանգամից նստում մեր աթոռներին: Յուրաքանչյուր գոլից հետո «ցնցվում էր» Վայոց Ձորը. ամենուր «Ուռանե~ր», «Կեցցենե~ր»… ու այդպես չորս անգամ, շատ էր, իրոք, շատ…բայց այո, հայ ֆուտբոլիստը և երկրպագուն արժանի էր այս հաղթանակին: Փողոցում ամենուր մեքենաներ են, ազդանշանների ձայները չեն լռում, ամենափոքրիկ մարզում ամենամեծ աղմուկն է, վստահ եմ: Երևանում, Հանրապետության Հրապարակում իսկական տոն է, հնչում է երգ ու երաժշտություն, հայերը բռնել են քոչարի...երիտասարդներին միացել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վերադարձա տուն ու նույն տրամադրությունը, միացրեցի համակարգիչս ու Ֆեյսբուքում ու թվիթերում նույն տրամադրությունն է: Ֆեյսբուքյան ծաղկաքաղը սկսեմ  մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքը գրելուց. «ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈԽՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԻՑ ՀԵՏՈ»: Այո, համաձայն ենք բոլորս, առաջին գոլ ու արդեն սկսեց շնորհավորանքների ու շնորհակալությունների մի ամբող պոռթկում: Այստեղ շնորհավորանքների տարափ է: Առաջին շնորհավորողներներից էր քաղաքապետ Կարեն Կարապետյանը, նա գրում է իր ֆեյսբուքյան էջում. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի հավաքականի վստահ և ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ: Շնորհակալ ենք մեր տղաներին փայլու ստեղծաործ խաղ ցուցադրելու համար»:Ու ապա մեկը մյուսին հաջորդում են.

Ռուբեն Հարությունյան. «Ցանկացած հաղթանակ ,երբ դա համընդհանուր է,համախմբում է մարդկանց»:
Հայկ Ենգիբարյան. «Աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակի կապակցությամբ»:
Գևորգ հեթանոս Ղազարեան.« ‎Սիրում եմ քեզ հայ ազգ: Ֆուտբոլը ազգիս միավորեց: Ես Ձեզ սիրում եմ: ՀԱԿ-ի անդամներ այսօր ես ձեզ էլ սիրում: Թքել եմ քաղաքականության վրա, ես ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ »:
Զառա Բաթոյան. «Կարո՞ղ է պատահի` մենք այն սերունդն ենք, որ Հայաստանի անկախացումից բացի տեսնելու ենք նաև մեր հավաքականին Եվրո 2012-ի խաղերում»:
Անի Վարդանյան. «Մենք բոլորս շաաաաաաաաաաատ ուրախ ենք, շաաաաաաաատ հպարտ, իսկ այնտեղ`Թուրքիայում, կա Էրդողան անունով մի անձնավորություն, ում մոտ բոլորովին հակառակ տրամադրությունն է... շատ դաժան ենք... ՃՃՃ»:
Արմեն Դիլանյան. Երանի Հայաստանում ապրողներին, հիմա միասին կարող են ուրախանալ, քեֆ անել, խմել... իսկ մեզ մոտ օրը նոր է սկսվում ու ուզած-չուզած պետք է աշխատենք.... ու մի իսան չկա, որ ասի, ՀԱՅԵ՚Ր, էսօր ձեր ՏՈՆՆ Ա :-))) Կեցցե՚ն տղաները:
Լիաննա Սմբատյան. « Ես էլ եմ ուզում դուրս գամ, միանամ տոնին»:
Հ.Գ. Գևորգ Ղազարյանը մեզ ներկայացրեց Հայաստան-Իռլանդիա հանդիպման սպասելիքները: Հայաստանի հնարավորությունը հաղթելու Իռլանդիային գնահատվում է` 7,5-ից մինչեւ 9-ը, միաժամանակ առաջին տեղով դուրս գալու Հայաստանի հավանականությանը  տալիս են 30-40 անհավանական գործակից, իսկ երկրորդ տեղում` 14-18: Հուսանք, որ այս անգամ բուքմեյքերները կսխալվեն ու կկատարվի մեր բոլորի երազանքը: Առաջ Հայաստան, Առաջ դեպի հաղթանակ: Նույն 4:1 հաշվով Ադրբեջանը պարտվեց Ավստրիային: Սպասենք Ռուսաստան- Սլովակիա հանդիպմանը: Այս պահին Սլովակիան 1:0 հաշվով պարտվում է: {jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries