A+ A A-

Տարոն Մարգարյանն ու ֆեյսբուքահայերը

ֆեյսբուքահայություն
Շատ տարօրինակ մարդիկ ենք ֆեյսբուքահայերս: Հիմա կասեք` էս ի՞նչ  ա եղել Անի, որ սենց ես մտածում: Հիմա ասեմ, թե նվաստս ինչո՞ւ «կպա» ֆեսյբուքահայությանը: Երբ դեռ քաղաքապետ էր Կարեն Կարապետյանը, ու քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, բոլորովին չէինք էլ նայում, թե ինչո՞վ է զբաղվում Տարոն Մարգարյանը Ֆեյսբուքում ու այնքան էլ հպարտության զգացում չէինք ունենում, որ նա լայքում կամ քոմենթում կամ շնորհավորում էր մեզ: Հիմա, երբ քաղաքապետ է Տարոն Մարգարյանը, նրա ամեն մի հղում, նկար կամ շնորհավորանք բուռն քննարկումների, լայքերի ու քոմենթների առիթ է հանդիսանում: Նույնը վստահ եմ, որ ցանկացածի հետ է տեղի ունենալու, եթե նա մի պաշտոն ստանա, միանգամից Ֆեյսբուքահայերի ուշադրության կենտրոնում կհայտնվի:

Սակայն ի՞նչը փոխվեց: Մի՞թե պաշտոնը փոխում է մարդու կարգավիճակը նաև Ֆեյսբուքում: Փաստորեն, այո՛, փոխում է:  Քանի որ փակ է Տարոն Մարգարյանի էջը, այսինքն` հղումներ և կարգավիճակներ կարողանում է գրել միայն նա, ուստի ֆեյսբուքահայերը կսկսեն տեղ ման գալ իրենց մտահոգությունները գրելու համար, կամ գո՞ւցե բողոքների, դժգոհությունների ու գովեստների համար: Թե  միայն մեր «ուժը» պատում էր նախկին քաղաքապետի ֆեյսբուքյան պատը տարբեր տեսակի գրառումներով հեղեղելուն: Չգիտեմ, ժամանակը ցույց կտա, թե այս հարցը ինչպես կկարգվորվի:

Նույն  կանոնը տարածվում է  հրաժարականների դեպքում է, երբ ոմն մեկը  հրաժարական է տալիս բոլորս գնում ենք տվյալ մարդու ֆեյսբուքյան  էջ ու մի բան գրում, դե որպես ֆեյսբուքահայերի համայնքի անդամ պարտավոր ենք մեր կարծիքը հայտնել ու էլեկտրոնային մամուլն էր այդ ամենի հիման վրա սկսում է լուրեր գրել: Սակայն հրաժարականի դեպքում այն տևում է մինչ հաջորդ հրաժարական:

Տարոն Մարգարյան

Հիմա էլ Ֆեյսբուքում տարածվեց հերթական հրաժարականի դիմումի մասին բոթը: Հիմա էլ իր ,,հրաժեշտի'' դիմումն է գրել Միշա Մինասյանը` նախագահի աշխատակազմի առաջին տեղակալը, եթե սա էլ չստիպեց հիշել Ձեզ, թե նա ով է, ապա հիշեցնեմ, որ նա Սերժ Սարգսյանի փեսան է…. Կանխատեսո՞ւմ էիք, որ այսքան թեժ է լինելու քաղաքական աշունը, ես որ հասատատ ոչ, սա անակնակալ էր շատ- շատերիս համար: Սակայն ի՞նչ կտան մեզ այս հրաժարականները, դժվարանում եմ պատասխանել և արդյո՞ք սա ում է ձեռնտու….հմմմմմմ: Սակայն վստահ կարելի է ասել, որ հրաժարականներն այլևս նորաձև չեն, մեկ այլ բան պետք է մտածել:

Ֆեյսբուքահայերը չեմ կարծում, որ պատրաստ էին սրան, որ անկախ իրենց կամքից հայտնվեցին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ու իրենց կարգավիճակները դարձան վճռորոշ ու որոշիչ:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries