A+ A A-

Նոյեմբերի 19-ը. զուգարանները նշում են իրենց համաշխարհային օրը

զուգարաններ2009 թվականին լրացավ զուգարանի ստեղծման 100 տարին և հենց այս առթիվ անգլիացի դիզայներ Ջեմալ Ռայթը ստեղծեց աշխարհի ամենաթանկ զուգարանը, որը զարդարված է պլատինով ու ադամանդներով: Եթե ձեզ մոտ ցանկություն առաջացավ գնել այն ապա շատ պետք է աշխատեք ու խնայեք ձեր վաստակած գումարը, քանզի այն գնահատվում է 5.000.000 դոլար:  Սա կարծես բավարար չէր , այլ մի հատուկ օր էլ մարդկությունը նվիրեց տուալետի, չեք հավատում, իզուր… 2002 թվականի նոյեմբերի 19-ին առաջադեմ  հանրությունը նշում է որպես տուալետի համաշխարհային  օր: Սա մի քիչ տարօրինակ օր է, ու ինչու չէ` պետքակար, ուստի մարդիկ որոշեցին նաև տարվա մեջ մեկ օր էլ նրա օր համարեն:   2001 թվականի նոյեմբերի 19-ին Սինգապուրում կայացավ միջազգային կոնֆերանս նվիրված տուալետի խնդիրներին: Վայրի ընտրությունը պատահական չէր, քանզի Սինգապուրը հայտնի է իր անբասիր սանհանգույցներով, հասարակական տուալետներով: Սինգապուր էին ժամանել Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի ավելի քան 200 ներկայացուցիչ-պատվիրակներ 17 տուալետների ազգային ասոցիացիաներից, որոնք համախմբվել են քննարկելու տուալետներին վերբերվող խնդիրներ ու առաջարկելու նոր գաղափարներ: Այս կոնֆերանսի արդյունքում ստեղծվեց Համաշխարհային զուգարանների կազմակերպությունը:
Ժամանակակից տուալետի նմանները  մարդկությանը հայտնի դարձավ  19-րդ դարում: Ամենահինզուգարաններ զուգարանակոնքը 4500 տարեկան է, որը հայտնաբերվել է Պակիստանում: Իրենց  ներկայացնում էր մի աթոռ, որը հարմարեցված է կոյուղու համակարգին: Նման զուգարանակոնքեր են հայտնաբերվել նաև Չինաստանում, Եգիպտոսում, Հռոմում: Ըստ մի վարկածի`առաջին տուալետը հայտնաբերվել է Կրետե կղզում` վաղ քրիստոնեության ժամանակարջանում: Զուգարան բառը առաջին անգամ հիշատակվում է 1681 թվականին Ֆրանսիայում:
Այսպիսով` անկախ մեր կամքից, օրվա մեջ մի քանի անգամ թակում ենք տուալետի դուռը: Քանի որ մարդկության երևակայությունը սահմաններ չի ճանաչում, ուստի մի որոշ ժամանակ անց ստեղծվեցին տարօրինակ, ծիծաղելի ու զարմանալի ու թանկ  տուալետներ:
Հոն Կոնգում մի հարուստ մարդ ստեղծվեց առաջին զուգարանասիրահը, որտեղ ամեն ինչ դեղին ոսկուց էր պատրաստված, ամեն ինչ գործում էր, սակայն չէր օգտագործվում: Ոսկու գնի բարձրացումից հետո աշխատակիցները սկսեցին  քանդել հատակները, պատերը, ուստի միլիարդատերը փակեց այն նույնիս զբոսաշրջիկների համար: Իսկ ահա Նիդեռլանդներում բացվել է խոսող զուգարան: Այդ զուգարանը խոսում է քղաքականությունից, նույնիսկ խոսում է, որ նախորդ այցելուն չի քաշել ջուրը: Հոլանդիայում բացել է զուգարաններ, թե տղամարդկանց,թե կանանց համար մեկ վայրում,  որը վկայում է կնոջ և տղամարդու հավասարության մասին: Հնդկաստանում արտադրվում է զուգարանակոնք «Սպիտկ տուն» անվամբ: Իսկ ահա Պեկինում արտադրվում է զրհապատ զուգարանակոնք, որի քաշը 15 տոննա է:
Մեզ մնում է ասել. Շնորհավոր տոնդ զուգարան:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries