A+ A A-

Դրամը կյանք է. 22.11.1993 թվականի շրջանառության մեջ դրվեց Ազգային դրամը

Ազգայի դրամՆորանակախ մեր երկիրը` Հայաստանի Հանրապետությունը, 22.11.1993 թվականին շրջանառության մեջ դրեց մեր    ազգային դրամը (AMD): Ճիշտ է ամեն օր լսում ենք, որ կայունանում է մեր ազգային դրամը, սակայն փաստն այն է, որ ասենք 1 դոլարի դիմաց մենք վճարում ենք 383 դրամ` մի քիչ ավել, մի քիչ պակաս: Սակայն այսօր նպատակ չունեմ քննելու դրամի բարձր ու ցածր լինելը, մեղադրել Կառավարությանը, վարչապետին, Կենտրոնական բանկին: Վաղուց ի վեր մենք ունեցել ենք ու ունենք  բազում մետաղադրամներ, ԽՍՀՄ-ի ժամանակահատվածում մենք ևս օգտվել ենք լումաներից, սակայն այսօր մենք ունենք մեր փողը` ազգային դրամը: Ժամանակ առ ժամանակ շրջանառությունից դուրս են մնում որոշ մետաղադրամներ, թղթադրամներ, բայց այսօր մենք կհիշենք բոլոր մետաղադրամներին ու թղթադրամներին, քանզի այսօր նրանց օրն է, քանզի բոլորս երազում ենք հատկապես դրամ շատ ունենալ:
Չգիտեմ ինչ պատճառաբանությամբ, բայց շրջանառությունից դուրս են եկել 1993Ազգայի դրամին նվիրված հուշարձան - 1995 թվականների արտադրված դրամները:
  • 10 դրամ - 1993
  • 25 դրամ - 1993
  • 50 դրամ – 1993, 1998
  • 100 դրամ- 1993, 1998
  • 200 դրամ- 1993
  • 500 դրամ - 1993
  • 1000 դրամ - 1994
  • 5000 դրամ – 1995
  • Շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ`
  • 500 դրամ - 1999
  • 1000 դրամ - 1999,2001
  • 5000 դրամ- 1999,2003
  • 10000 դրամ - 2003,2006,2008
  • 20000 դրամ- 1999,2007
  • 50000 դրամ- 2001
  • 100000 դրամ -2009
Իսկ ահա 1998 թվականին 50 և 100 դրամանոց թղթադրամները փոխարինվեցին մետաղադրամով: 2001 թվականին էլ շրջանառության մեջ մտավ 50.000 դրամանոց թղթադրամը, որը նվիրվեց քրիտոնեության ընդունման 1700-ամյակին: Եվ, ընդհանրապես,  մեր`   50, 100, 500, 1000, 5000 և 20000 թղթադրամներն անվանական արժեք ունեն, որոնց վրա պատկերված են հայոց ազգի ճանաչված գործիչներ, գրողներ, որոնց համար տվյալ տարին հոբելյանական է եղել:
Մենք աչքի չենք ընկնում մեր ազգային դրամի նկատմամբ սիրով, քանզի այն մեզ համար միշտ քիչ է, չի բավարարում, սակայն ունենք մի արձան, որը նվիրված է Ազգային դրամին: ՀՀ Կենտրանական բանկի մոտ բոլորս էլ նկատած կլինենք մի արձանի, որը տեղադրվել է Հայկական դրամի 15-ամյակի առթիվ` 2008 թվականին: Սա շատ լավ է, սակայն  հետաքրքիր է, որ Ազգային դրամի վրա էլ են եղել  սխալներ, որքան էլ, որ զարմանալի է` «ՏԱՍԸ ԴՐԱՄ»-ի փոխարեն գրված էր «ՏԱՍ ԴՐԱՄ»: Նմանօրինակ մի սխալ կար նաև 25 դրամանոց թղթադրամի վրա «ՔՍԱՆՀԻՆԳ» բառը գրված էր` «ՔՍԱՆ ՀԻՆԳ»:
Հ.Գ. Շնորհավոր տոնդ դրամ, տա Աստված, որ դու միշտ շատ լինես բոլորիս դրամապանակներում, քարտերում ու հաշիվներում: Մենք քեզ շատ ենք կարևորում ու գնահատում:  Դրամը կյանք է:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries