A+ A A-

Մանկական Եվրատեսիլ. Հասիր բարձունքին

Մանկական ԵվրատեսիլՄանկական Եվրոտեսիլ, կարծես երեկ էր մենք ծափահարում էինք Վլադիմիր Արզումանյանին, իսկ այսօր արդեն որոշելու ենք, թե ո՞վ է լինելու հաջորդը, որն իր երկիր կտանի մանկական երգի թագը: Մանկական Եվրատեսիլն այնքան էլ տարիների փորձ չունի, սակայն հասցրել է սիրվել, թե՛ երեխաների, թե՛ մեծահասկաների կողմից:
Այս տարի, ինչպես կարգն է, Հայաստանը հյուրընկալեց 13 երկրների երգիչ-դեսպաններին, որոնք բացի երգելուց` ճամփորդեցին մեր երկրով, հիացան մեր տեսարժան վայրերով, սակայան չմոռացան, որ նախ և առաջ պետք է լավագույնս կերպով ներկայացնեն իրենց երկիրը, ուստի օրը երկու անգամ տեղի էր ունենում փորձ:
Կազմակերպիչները, ամեն դեպքում, մեզ հավաստիացնում են, որ մենք ականատես ենք լինելուԴալիթա հիանալի շոուի, բարձրակարգ ձայնի ու շքեղ լույսերի ներքո վայելելու ենք մանուկների երգը: Իհարկե , կլինեն նաև մանր խնդիրներ, սակայն պետք է հասկանալ, որ սա առաջին անգամ է, որ մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոտեսիլ միջազգային մրցույթը, բայց պետք է ամեն ինչ անել, որ ըստ արժանվույն ներկայանալ Եվրոպային: Ինչպես նշեցում են կազմակերպիչները, մի շարք փոփոխություններ ամեն դեպքում կլինեն, նախ կփոխվի քվեարկության կարգը: Ելույթներից հետո կտրվի 15 րոպե, որի ընթացքում մարդիկ կքվեարկեն, երկրիորդ փոփոխություն այն է, որ յուրաքանչյուր երկիր, եթե նախորդ տարիներին, միայն հայտարարում էր 8,10,12 միավորները, ապա այս տարի նա ամողջությամբ կհայատարարի, որը կերկարացնի մրցույթը: Փոփոխվել են բացիկների ձևն ու ոճը ևս, սակայն դա այսօր կդիտենք:
Հյուրերի մասին: Մանկական Եվրատեսիլի մասնակիցներին կողջունի Սիրոշոն, որը ամենաբարձր միավորն է վաստակել Եվրոտեսիլի մրցույթում, նա կերգի իր հաղթակած «քելե-քելե» երգը, սակայն այն մի քիչ փոփոխված կլինի, իր երգով հանդես կգա նաև Վլադիմիր Արզումանյանը, ու ևս մեկ հյուր, որի մասին կազմակերպիչները լռում են:
Այս տարվա հաղթողին նվեր կմատուցի արվեստագետ Նուռը, որը մասնակցին կհիշեցի իր Հայաստանյան հաղթանակի մասին: Հայաստանը, ինչպես տեղյակ եք, ներկայացնելու է մեր փոքրիկ երգչուհի Դալիթան, նա հանդես կգա «Welcome To Armenia» երգով:
Ամիսներ շարունակ բոլոր երկրների ուշադրությունը սևեռվում էր Հայաստանին, որոնք հավատում են, որ մենք ի վիճակի ենք անցկացնել նման մրցույթ, ոմանք` ոչ…կարող ենք, թե` ոչ… կպարզվի ժամեր անց:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries