A+ A A-

Բիգ Բեն

Բիգ ԲենԲոլորիս ճանփորդական երազանքներից մեկն է մեկ անգամ լինել Մեծ Բրիտանիայում ու  լսել Big Ben –ի ղողանջները: Այս ապահովվել ես չեմ կարող, բայց եկեք երևակայորեն տեղափոխվենք Բրիտանիա , տեսնենք Big Ben –ը, հիանանք «Վեստմինիստրյան» պալատով, ինչպես նաև` Թեմզա գետով: Դե ինչ` բարի ուղևորություն…:Ճ
Տարեկան շուրջ 1 միլիոն 567 հազար մարդ է ժամանում Անգլիա` հիանալու Big Ben-ով: Այն ունի հարուստ պատմություն. արդեն տոնել է իր 150 - ամյակը և աշխարհի ամենամեծ ժամացույցն է հանդիսանում: Ճիշտ են նկատել մարդիկ, որ չկա չարիք` առանց բարիքի. 1834 թվականի «Վեստմինիստրյան» պալատը  հրդեհի զոհ գնաց: Այն ոչ միայն   պալատ էր, այլև  իր մեջ ներառում էր մահապատժի վայր, ինչպես նաև` կենդանաբանական այգի:
Հրդեհից միայն 10 տարի անց` 1844 թվականին, որոշվեց, որ պետք է վերանորոգվի պալատը: Նոր շենքն իր մեջ ընգրկելու էր և՛ աշտարակ, և՛ ժամացույց: Աշտարակը կառուցվել է անգլիացի ճարտարապետ Չարլզ Բարրիի նախագծմամբ: Աշտարակի բարձրությունը 96.3 մետր է, իսկ ահա ժամացույցը տեղադրված է գետնից 55 մետր բարձրության վրա: Սկսված շինարարական աշխատանքները տևեցին 13 տարի: Շինարարական աշխատանքների ավարտից երկու ամիս անց  ճեղքվածք եղավ պատի մեջ, որը կա մինչ այսօր:
Ստեղծման առաջին օրվանից մարդիկ «Մեծ Բեն»՝ «Բիգ Բեն» են անվանել 13,5 տոննա կշռող զանգը, հետագայում այդպես են անվանել նաև աշտարակը: Թե ինչո՞ւ է Բիգ Բեն, հայտնի չէ: Սակայն   գոյություն ունի  երկու վարկած. առաջին վարկածի համաձայն Big Ben է կոչվել ի պատիվ Բենջամեն Հոլլի, որը ղեկավարել է զանգի տեղադրման աշխատանքները: Իսկ ահա երկրոդ վարկածն այն է, որ Բիգ Բեն է անվանվել ի պատիվ այդ ժամանակների հայտնի բռնցքամարտիկ` Բենջամին Կոնտի:
1858 թվականի դեկտեմբերի 31-ին  առաջին անգամ բրիտանացիները ունկնդրեցին Բիգ Բենի ղողանջները:Բիգ Բեն Իսկ ահա այսօր բրիտանացիներն իրենց օրը չեն պատկերացնում` առանց Բիգ Բենի հնչյուների: Աշտարակն ու ժամացույցը հանդիսանում են  Մեծ Բրիտանիայի այցեքարտերից ու  խորհրդանիշներից մեկը, որը հաճախ նկարահանվում է գովազդներում ու կինոնկարներում:
Առաջին անգամ 1923 թվականի  դեկտեմբերի  31-ին  Բիգ Բենի ղողանջները  BBC հեռուստաընկերությամբ ազդարարեցին նոր տարվա սկիզբը . այս ավանդույթը շարունակվում է մինչ այսօր:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ ժամացույցը լուսավորող հատուկ լույսը մարդկանց տեղեկացնում է, թե երբ է խորհրդարանը նիստի: Բիգ Բենը հազվադեպ է դադարում աշխատել` ի շնորհիվ իր կարգավորման համակարգի: Բայց պատմության մեջ եղել են դեպքեր, օրինակ `  2007 թվականին  տևական  լռությունից հետո կրկին շարժվեցին  բիգբենյան սլաքները. երկարատև լռությունը պայմանավորված էր պրոֆիլակտիկ աշխատանքներով: Մասնավորապես` փոխվել են այն մեխանիզմները, որոնք ապահովում են յուրաքանչյուր ժամը և  քառորդ ժամը ազդարարող զանգերը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կարող եք բարձրանալ աշտարակ, պետք է տխրեցնեմ. աշտարակը բաց չէ հասարակության համար:  Աշտարակ բարձրանալ կարող են միայն բրիտանացիները, այն էլ  այդ մասին պետք է  նախօրոք, գրավոր տեղեկացնեն  խորհրդարանին: Աշտարակի ներսում կան սանդուղքներ, որով էլ բարձրանում ես աշտարակի վերնամաս:
Իսկ վերջում ամփոփելով`  նշեմ, որ ժամացույցի ներքևում լատինատառ  մակագրություն կա. «Աստված պահպանի մեր թագուհի Վիկտորիա Առաջինին»:
Հ.Գ. Ժամացույց-աշտարակը ապշեցուցիչ  է հատկապես գիշերը` աստղազարդ երկնքի ու վառ լուսավորվորության ներքո, որոնք իրենց արտացոլումն են գտնում Թեմզա գետի ջրերում:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries