A+ A A-

Հեքըթոն –ն արդեն Երևանում է

Հեքըթոն Երևան 2011Երևանի Քաղաքապետարանի ճեմասրահում իսկական բում է. այստեղ հյուրընկալվել են մարդիկ, ովքեր նոր տեխնոլոգիաների միջոցով ցանկանում են լուծել Երևան քաղաքի առջև ծառացած խնդիրները: Այս ամենի նպատակն այն է, որ խթանեն  մարդկանց ներգրավումը քաղաքի բարեկարգմանը: Նախագիծն ինքնին հետաքրքիր է, քանզի 24 ժամ շարունակ ծրագրավորողները կպատրաստեն երկու րոպե տևողությամբ պրեզենտացիաներ, ու կպայքարեն լավագույն մրցանկաների համար:
Ես պարբերաբար կանդրադառնամ այստեղ տիրող իրավիճակին, բայց նշեմ, որ գաղափարն իր շուրջ է համախմբել հայ ծրագրավորողներին,  որոնք հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նորարարական ու մատչելի ծրագրերը: Այստեղ նույն վայրում  հավքավել են մարդիկ, որոնք բացի աշխատելուց ներկայացնում են 15 րոպե տևողությամբ պրեզետացիաներ: Օրինակ Վարդանյան Կարենը նորաստեղծ ընկերությունների մարքեթինքի սկզբունքների մասին է խոսում, թե ինչ է հարկավոր, որ նորաստեղծ ընկերությանը`
1.Պրոքտուդ-գաղափար
2.Էֆեկտիվություն,
3.Արտադրողականություն:
Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011-ի հաղթողները իրավունք ու հնարավորություն կունենան կյանքի կոչելու իրենց ծրագրերը:
Օրինակ` Նարեկ Մամիկոնյանը, Հովհաննես Աղաջանյանը, Անուշ Մանուկյանը, Արման Աթոյանը և այլք մտադրվել են ստեղծել citybugs.info կայքը: Այս կայքը նպատակն է լինելու  սերտացնել քաղաքացի – քաղաքապետարան հարաբերությունները: Ինչպես բացատրեցին կայքի հիմնադիրները, կայքը ունենալու է հետևյալ նպատակները, ենթադրենք քաղաքացի նկատել է, որ որևէ վերելակ չի աշխատում նա այս մասին գրում է այս կայքում: Խնդրով զբաղվում է քաղաքապետարանի տվյալ մարմինն ու լուծում տալիս խնդրին:
Փառանձեմ Հովհաննիսյանն ու Մուշեղ Նալտակյանը մտադրվել են ստեղծել Deaf talk ծրագիրը: Deaf talk-ը  տալիս է խուլերին սեփական ձայն ունենալու հնարավորություն: Այս մարդկանց ձայնը լսելու դարձնելու համար այս թիմի մշակած ծրագրով հնարավորություն է տրվում, կիրառելով հեռախոսը, օգտվել տարբեր ծառայություններից, հաղորդակցվել շրջապատի հետ: Լսողության խնդիրներ ունեցող անձը հեռախոսի նախընտրանքներում  ներդրված ափլիքեյշընով, որում ծրագրի հեղինակները,  մի քանի ամենակիրառական ոլորտների մասով հրահանգներ են տեղադրել, ինչպես նաև օգտագործողն ինքը կարող է տեղադրել իր նախընտրած ոլորտներն ու հրահանգները:
Նրանք ուսումնասիրել են  նաև միջազգային շուկան̀ որևէ նման ծրագիր չեն գտնել, ուստի այն հետաքրքրություն կներայացնի նաև միջազգային շուկայում:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացնում է Երևան քաղաքի  սոցիալական – մեդիա ցանց:  Երևանը շարժման մեջ  կայքն են ստեղծելու, այն իրենից ներկայացնելու է հետաքրքիր մի գաղափար: Ենթադրեք դուք ներկա եք գտնվում որևէ ռոք համերգի, որը մաշտաբային չէ, սակայն ցանկանում եք տեղեկացնել, կամ դուք անցնում եք որևէ ճանապարհով, որը վտանգավոր է ու ցանկանում եք տեղեկացնել, որ այն վտանգավոր է  ու զերծ մնացեք այդ ճանապարհը անցնելուց, սակայն դուք չունեք համացանց և այն վայրը որտեղ կտեղադրեք այդ հայտարարությունը: Երևանը շարժման մեջ կայքը հենց այդ վայրն է, դուք ձեր բջջայինից ուղղարկում եք XXXXX համարին այդ տեղեկատվությունը, որը անմիջապես հայտնվում է  Երևանը շարժման մեջ կայքում: Այս տեղեկատվություն մաքրազերծվելու է և ազատ է լինելու տարածման համար:
Հ.Գ. Կեսգիշերնանց է, սակայն այստեղ մարդիկ դեռ համակարգիչների առջև են ու ամեն մանրուք կարգավորում են, քանզի ժամեր անց այն ներկայացնելու են ժուրիի և հանրության դատին:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries