A+ A A-

«Հեքըթոն[ՅԱՆ]Երևան 2011»-ը. ներկայացվեցին բոլոր 31 նախագծերը

Հեքըթոն(ՅԱՆ) Երևան 2011Հեքըթոնյան օրը շարունակում են Երևանի քաղաքապետարանում: Նախորդ նյութում խոսեցի, թե ինչ տրամադրություն է իշխում մինչ ժամը 24:00-ն, այժմ մի քիչ պատմեմ, թե ինչ տեղի ունեցավ մինչ երեկ կեսօր: Նախ, մի քանի վատ բաները գրեմ, թե չէ, որ լավերը գրեմ վատերին ուշադրություն չեք դարձնի::ՃՃՃ Ճաշի ու հացի միջ բացակայում էր աղը, իսկ աղ չկար խոհանոցում….մենք կերանք անաղ սալաթ, հավի միս, կրկին` անալի ու սպագեդի` կրկին առանց աղ: Սա մեկ բողոք, երկրորդ բողոք, որ ցուրտ էր ու պատկերացնում եք, բոլորը մրսում էին և մեզ օգնության էր գալիս տաք թեյն ու Արմքոմեդին:
Արմքոմեդին իր տաք-տաք կատակներով բարձրացնում էր բոլորիս տրամադրությունը, ու հետոՀեքըթոն(ՅԱՆ) Երևան 2011 մրցույթ անցկացրեց լավագույն սարկազմ արտահայտության ու Զգուշացեք ծրագրավորողներից, որովհետև….  Ու մենք մեկս մեկի ետևից սկսեցինք գրել ու գրել: Չէինք ցանկանում հրաժեշտ տալ Արմքոմեդիին, քանի որ մնացած ժամանակ պետք էր աշխաել, որը մենք չէինք ցանկանում: Այնուհետև խաղային մրցույթեր անցկացվեցին ու մրցանակներ բաժանվեցին: Լուսաբաց 08:00-ին մեզ սպասում էր սուրճն ու տաք կարկանդակները, իսկ որից հետո արդեն 31 կազմակերպություն պետք էր ներկայացնել իր երկու րոպե տևողությամբ ներկայացումները, թե ժուրիին, որը պետք է որոշի լավագույն նախագծին, թե մարդկանց, որոնց հետաքրքիր էր,, թե որ ոլորտն է ամենախնդրահարույցը: Ինչպես պարզվեց ներկայացումներից, ամենախնդրահարույցը տրանսպորտն է, որի կարգավորմանն ուղղված է 12 ծրագիր, մեկը մեկից լավ, մեկը մեկից արդիական ու նորարարական: Նշեմ, որ ամբողջ ընթացքում ապահովվեց ուղիղ եթեր Ա1+-ով:
Նրանցից մի քանիսը հանձնեմ ձեր դատին:
Նո սմոքինգ ծրագիր: Խոսնակը իր խոսքը սկում է հեևյալ պատմական անդրադարձով. Ադամն ու Եվան դրախտում էին ապրում ու օձը  համոզեց Եվային, բա  մի հատ չծխե՞նք:  Ու այսպես այս սխալից հետո շատերը կապվեցին սիգարետին, այս նախագծը կներկայացնի մի կայք, որ կունենա ծխողների բաժին, արգելված վայրում ծխելուն ավելի ուշադիր լինել, ծխելուց հրաժարվելու բաժին, որը բլոգային կլինի, ուր մարդիկ կպատմեն, թե ինչպես են հրաժարվել ծխելուց: Եվ կայքում կտեղադրվի նաև այն վայրերը, սրճարանները, փաբերը, որտեղ մարդիկ չեն ծխում:
Հեքըթոն(ՅԱՆ) Երևան 2011Մենք հյուրընկալում ենք ռոբոտին, որը կշրջի, թե քաղաքում, թե հյուրանոցներում ու կպատասխանի մարդկանց հարցերին: Հասարարակական ռոբոտ, որը կլուծի քաղաքային խնդիրներ, որոնցից է  բանկի հետ աշխատելու համակարգ, տուրիզմը զարգացնող համակարգ,  և ունի լեզուների ընկալում և յուրաքանչյուր տուրիստի հետ կարող է խոսել: Կշրջի հյուրանոցներում ու կհարցնի ինչից եք բողոքում : Այս նախագիծը ունի վեհ նպատակ, սրանով ստեղծարար-ծրագրավորողները կբարելավեն ու կսերտացնեն  ռոբոտների և մարդկանց սերտ հարաբերություններ ստեղծելը: Այս ռոբոտը մի քանի հազար դոլար կարժենա :
Իսկ այժմ մի քանի փաստեր, որ կներկայացնեմ առանց մեկնաբանության:
1.Բարի օր սիրելի հեքըթոնցիներ: Մենք բոլորիդ շնորհակալ ենք 24 ժամ աշխատելու եւ դիմանալու համար:
2.Լավ լուր. Նման միջոցառում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երբեւէ 24 ժամ ուղիղ եթերում չէր հեռարձակվել Հայաստանում, չէր լուսաբանվել 24 ժամ : Ապրի Ա1+-ը:
3.Լավ լուր.  Հաջորդ տարի Հեքըթոնը տեղի կունենա տաք եղանակին: Քաղաքից դուրս: Քնելով: :):):)
4.Այս ժամին քաղաքապետարանի ամենաակտուալ խնդիրը "Ի՞նչ անել որ չքնել":
5.Ավարտված է վիճակահանությունը. 31 թիմ ներկայացնելու են իրենց նախագծերը:
Վերջ. Այսօր վերջին օրն է. այսօր կպարզվեցն հաղթողներն ու այն նախագծերը, որոնք Քաղաքապետարանը և շահագրգիռ անձիք կֆինանսավորեն ու կյանքի կկոչեն: Ես ևս նեկա կլինեմ մրցանկաաբաշխությանը և հաղթողներին կներկայացնենք և մենք:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries