A+ A A-

«Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011»-ն այլևս անցյալում է

«Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011»«Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011»-ի մասին հանգամանորեն խոսել եմ, ուստի այսօր միայն կներկայացնեմ հաղթողներին, միայն նշեմ, որ ես չորս հաղթողներին արդեն կանխատեսել էի, այնպես որ շնորհավորում եմ իմ բոլոր ընկերներին, քանզի այս մի քանի ժամերին ոմանց հետ շատ մտերմացա, ոմանց կրկին հանդիպեցի…
«Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011»-ի «լավագույն նախագիծ»՝ «Օգնական» թիմ… Թիմը ներկայացրել էր լսողության խանգարումներ ունեցողների համար բջջային ծրագիրը: Նրանք երկու մրցանակ  են ստացել` գրանպրի ու որպես լավագույն սոցիալական նախագիծ: Եվ որպես լավագույն սոցնախագիծ ստացել է 350 000 դրամ... իսկ գրանպրիի մրցանակն այն է, որ Երևանի քաղաքապետարանը թիմի հետ ծրագիրն իրականացնում է մոտակա մեկ տարվա ընթացքում:
Զարմանալի չէր, որ հաղթեց այս թիմը, քանզի նրանք ցանկանում էին ինչ-որ կերպ մեզ «ազատել» խցանումներից… Open MS թիմը, որպես մրցանակ ստացան 1 մլն դրամ…
BigBen թիմը, որը  Kinect Stand տեղեկատվական հարթակի նորագույն տեխնոլոգիաների ներդրման նախագծի համար, որպես մրցանակ ստացավ 500 հազար  դրամ…
I.N.S. թիմը նպատակ ունի  ոստիկանների և վարորդների միջև սերտ  հարաբերություններ  հաստատել,  նրանք TRREDIT ծրագրի համար մրցանակ ստացան  300 հազ. դրամ:
Խրարուսական դրամաշնորհ ստացավ TumoThon թիմը` Yerevan In Action ծրագրի համար:
Դե ինչ, սպասենք այս ծրագրերի ի կատար ածվելուն, որոնք կթեթևացեն ու կբարելավեն մեր՝ քաղաքաբնակներիս, կյանքը…{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries