A+ A A-

«Երեք շիշ ձեթ». ամանորի հեքիաթը

«Երեք շիշ ձեթ». ամանորի հեքիաթըԵթե Իտալիայի նախկին վարչապետի ռեյտնիգը բարձրանում էր ամեն մի նոր սիրային արկածից հետո, ապա մեր վարչապետն այլ կերպ է աչքի ընկնում: Վարչապետ դառնալուց հետո Տիգրան Սարգսյանը բազում կոչերով էր հանդես գալիս, նախ նա ստիպեց նախարարներին, որպեսզի տիրպետեն համակարգչին, ապա հետագայում շրջանցեց նախարարներից մեկի կողմից համակարգչային խաղ խաղալու հանգամանքը, այն էլ` ԱԺ-ում: Դե բոլորս էլ հասկանում ենք, որ համակարգչին տիրապետելը սկսվում է հենց խաղերից, գուցե հենց այս պատճառով էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը աչք փակեց նախարարի արարքի վրա: Այնուհետև վարչապետը գնաց գյուղ ու արդեն խորհուրդներ տվեց գյուղացիներին.

- Հարգելի՛ գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ. Փափուկ սրբիչով չորացնել: Սրանք տարրական կանոններ են:
Դե հետո էլ վարչապետի մասնակցությամբ ձայնային խոտանն ու «երեք ձեթի» հեքիաթը:
Երբեմն մեր կառավարությունը բաներ է անում, որ ամենավառ երևակայության տեր մարդը չէր կարող երևակայել: Օրինակ այն, որ վարչապետն անձամբ հայտարարեց երեք ձեթ նվիրելու մասին: Ինչ էր ակնկալում Կառավությունն ու նրա ղեկավարը, որ բոլոր կողմերից ծափողջուններ կհնչեին, բռավոներ…. Լավ, ասենք մենք նորմալ ընդունեցինք մեր կառավարության այն որոշումը, որ մոտ 150.000 անապահով ընտանիք` ամանորի նախաշեմին, մոտ երեք շիշ ձեթ կստանա: Սակայն ինչ է նշանակում այնձեթ խոսակցությունները, որ այս ձեթը ժամկետն անց է կամ այն, որ մարդիկ ժամերով պետք է հերթ կանգնեն, որպեսզի ստանան Կառավարությունից ընկած երեք հատ ձեթը: Դե պարզ է մենք չէինք էլ կարող ըստ արժանվույն կազմակերպել ձեթը անապահով ընտանիքներին հասցնելու գործընթացը, ուստի բազում հերթեր են գոյացել. Մարդիկ նույնիսկ վատ են զգացել ու շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:
Այսքանից հետո մարդկանց աչքին, վստահ եմ, որ չի երևում անգամ այս երեք ձեթը ու ամանորի հեքիաթը: Չգիտեմ, գուցե այդ ձեթի փոխարեն տրվեր գումարը, որպեսզի մարդիկ գնեին այն ինչի կարիքը ունեին ու չտարածվեր այն խոսակցությունը, որ ժամկետն անց ձեթ է բաժանվում անապահով ընտանիքներին, քանզի կլինի, որ մենք աչքը բուժելու փոխարեն հոնքն էլ հանեցինք:
Հ.Գ. Հուսանք, որ մյուս տարի նման ոչ մի անակնկալ բան չի որոշի մեր Կառավարությունն ու նրա ղեկավարը: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries