A+ A A-

Հրաբխային ‹‹զոհեր››. Պոմպեյ, Հերկուլյանում և Ստաբիան

ՀրաբուխԱշխահում բնական աղետներից ամեն օր շուրջ 184 մարդ է մահանում: Ըստ տարբեր կանխատեսումների, կլիմայի փոփոխությունների հետևանքով զոհերի թիվն աճում է: Սակայն միլիոնավոր կյանքեր կարելի է փրկել, եթե պետություններն ավելի շուտ նախազգուշացնեն բնակչությանը` հնարավոր աղետների մասին:   Այսօր մեր ուշադրության կենտրոնում հրաբուխներն են, որոնք էլ համարվում է բնության ուժեղ երևույթներից մեկը։ Այս աղետը շատ մարդկանց կյանք է խլել, վերացրել է շատ քաղաքներ ու ձևափոխել է շրջապատը:

Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրք է ոչ միայն մարդկության համար, այլ նաև բնության. առաջացած հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին։ Ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին են թափվում քամուց քշված մոխիրները:

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից այն ժամանակ, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ‹‹ճնշում է գործադրում›› երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն` արտահոսում է ։ Դուրս ժայթքած մագման ժամանակի ընթացքում սառչում է, գազազրկվում և վեևածվում լավայի։ Հրաբխի խառնարանից դուրս է մղվում ոչ միայն մագման, այլ հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Վտանգավոր են հատկապես հրաբուխների ‹‹գործող›› տեսակները։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300Հրաբուխ գործող հրաբուխ, որոնցից 850 –ը գտնվում են ակտիվ վիճակում։ Ամենավտանգավոր հրաբուխներն են` Ավաչինսկայա և Կլյուչևսկայա Սոպկաները, որոնք գտնվում են Կամչատկայում, Վեզուվը Իտալիայում, Հեկլան Իսլանդիայում է, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում,Կրակատաուն՝ Ինդոնեզիայում, Օրիսաբան՝ Մեքսիկայում,  իսկ ահա Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում ։ Այսքանով չեն վերջանում նրանք, քանի որ ցանկացած պահի հսկա հրաբուխները կարող են ‹‹արթնանան›› քնից:

Հետաքրքրական է, որ գործող հրաբուխների հանդիպում ենք ոչ միայն երկրի մակերևույթին, այլև` օվկիանոսների ու ծովերի հատակին։ Նրանց ժայթքումից էլ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում են ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Հրաբուխների շնորհիվ էլ է , որ մենք ունենք կղզիներ. ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և վերածվում կղզիների: Ամենահայտնիներից է Կուրիլյան և Հավայան կղզիները` Խաղաղ օվկիանոսում։

Այն հրաբուխները, որոնք չեն գործում արդեն տևական ժամանակ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։Դրանց թվին են դասվում Էլբրուսը, Կազբեկը, ինչպես նաև ` Մեծ ու Փոքր Մասիսները։

ՀրաբուխՀատկապես վտանգավոր են այն հրաբխավայրերը, որոնց ժայթքման վայրը պատված է լինում ձյունով ու սառույցով, այդ ժամանակ շիկացած լավան հալեցնում է դրանք : Ջուրը խառնվելով մոխրին` գոյանում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ հոսում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թվականին տեղի ունեցած հրաբխի հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։ 1879 թ.Վեզով հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են Հին Հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը և բազմաթիվ գյուղեր։ 1883թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության. հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։

Հ.Գ. Հայկական լեռնաշխարհում ևս կան գործող հրաբուխներ,օրինակ` Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնց խառնարաններում շարունակվում են գազերի ու գոլորշու արտազատումները։ ՀՀ տարածքում գոյություն ունեն ավելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը Արագած լեռն է:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries