A+ A A-

«Դադարեք զրպարտել Գարիկին» Facebook-յան էջն ընդդեմ Noni_no's-ի

Գարիկ Այս երկու օրը Facebook սոցիալական կայքում զգացվում է այն նույն խառնաշփոթը, որը կար Անժելա Սարգսյանի օրոք: Սակայն այդ էջը բարով-խերով փակեցինք, հիմա էլ ,,Vitamin’’ ակումբի Գարիկն է որոշել խառնել ազգին հայոց: Այս անգամ ևս համացանցահայությունը երկու մասի է բաժանվել` ոմանք փնովում են Գարիկին, որ նա հարում է «Կյանքի խոսք» աղանդին, ոմանք է`  Facebook-ում էջ են բացել ու կոչ են անում դադարեցնել Գարիկին զրպարտելը: Էջը մեկ օրվա ընթացքում լայքել են 150 ֆեյսբուքի օգտատեր:
 

Դադարեք զրպարտել Գարիկին Էջի տերը պատմում է, թե ինչու է բացել այս էջը. «Բարև բոլորին: Այս էջը պատահական չէ, որ բացվել է: Պատահական չէ նաև էջի անվանումը… բացատրեմ` ինչու. Վերջերս Վիտամին ակումբի Գարիկի Fan Page-ում տեղադրվում է մի վիդեոհոլովակ` ուղղված իր Fan-երին:

Այդ վիդեոհոլովակը իր մեջ պարունակում էր Գարիկի` իր Fan-երի կողմից առաջադրված հարցերի պատասխանները: Կարճ ներկայացնում եմ Fan-երի կողմից տրված հարցերը, որպեսզի հասկանալի դառնա հարցերի բնույթը:

-Գարիկ ջան էն ինչ տիրում է  հայկական արվեստ-շոուբիզնեսում, արդեն կաղտնիք չի, որ նողկալի ա: Գիտեմ, որ նույն հրաբուխը քո մեջ էլ է եռում ու մեկ-մեկ պայթում է Սուպերսթարի ժամանակ… Մեզ ուղղակի անհրաժեշտ է (եթե մշակութային հեղափոխություն չասենք ապա) արմատական փոփոխություններ արվեստում. Հարցս - որտեղի՞ց է պետք սկսել:
-Ցանկանում եմ իմանալ` ի՞նչ գրքեր եք կարդացել ու կարդում:
-Ճի՞շտ է այն բանբասանքը, որ դուք Կյանքի խոսք աղանդից եք:
Սա հարցերի շաա~տ քիչ մասն է, որը ներկայացրի ուղղակի հարցազրույցի իմաստը ըմբռնելու համար: Սրանից կարելի է հետևություն անել, որ հարցազրույցը չի կրել ոչ մի հակաքարոզչական բնույթ, այլ եղել է սովորական հարցազրույց Գարիկի ու իր Fan-երի միջև: Ինչպես տեսնում ենք աղանդի մասին հարցերը ևս տվել են հենց Fan-երը, և այդ հարցերից խուսափելու տպավորություն չստեղծելու համար Գարիկը նաև պատասխանել է այդ հարցերին»: Բայց նշեմ, որ ֆիդեոնյութը այս պահին հեռացվել է, ես ամբողջությամբ չունկնդրեցի այն, քանի որ հետաքրքրված չէի, թե ինչ հարցեր են ուղղել Գարիկի երկրպագուները Գարիկին, այնպես որ` չեմ կարող մեկնաբանել հարց ու պատասխանը:
Facebook-ը ողողված է այն լուրով, որ «Vitamin» ակումբի Գարիկը հարում է ,,Կյանքի խոսք’’-ին: Բլոգեր Noni_no's-ը հավաքել էր ամփոփ տեղեկություններ Գարիկ Պապոյանի մասին ու փաստերով գալիս էր այն եզրահանգման, որ Գարիկը, հարում է «Կյանքի խոսք»-ին: Սակայն բլոգի նյութը տարածվեց emedia.am-ի հրապարակումից հետո, որից հետո կայքը ենթարկվել է հարձակման: Հենց այս նյութի մեկնաբանություն բաժնում  այս ելույթին արձագանքում է Կյանքի Խոսք-ի մամլո քարտուղար Արմեն Լուսյանը, սակայն այնտեղ կարևոր ոչինչ նա չի հայտնում:
Թե այս երկու կողմերից, ո՞րն է ճիշտ դժվար է ասել, ես փորձեցի կապ հաստատել «Դադարեք զրպարտել Գարիկին»  էջի ստեղծողների հետ, սակայն նրանք  չարձագանքեցին, երբ տեղեկացան, որ մի քանի հարցերի պետք է պատասխանեն: Նրանք չպատասխանեցին նաև այն հարցին, թե Գարիկը արդյո՞ք տեղյակ է այս էջի մասին հարցին: Ամեն դեպքում, եթե պատասխան լինի, կներկայացնեմ Ձեզ:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries