A+ A A-

Երևանը պարում է

բրեյք դանսԱպրիլի 18-ին Երևանը սովորելու է բրեյք դանս պարել: Այն Ձեզ սովորեցնելու համար Հայաստան են այցելել  հայտնի  բի-բոյները: Եվ ասյպես այսօր `Red Bull-ի հրավերով Երևան են ժամանելու բրեյք դանսի մեգաստղեր Լիլուն և Չիկոն: Նրանք երկուս էլ հաղթել են Red Bull BC One All Stars մրցույթում, նրանցից Լիլուն երկու անգամ է արժանացել այդ կոչմանը: Իսկ ահա Չիկուն նաև ռեկորդակիր է. նա մեկ ձեռքի վրա 27պտույտ է կատարել:

Աշխարհի լավագույն բրեյք դանս պարողները գալիս են Երևան ոչ միայն պարելու համար, այլ նաև  անցկացնելու վարպետության և այլընտրանքային դասեր հայ բի-բոյների համար:
Red Bull BC One All Starբրեյք դանսի պատմության մեջ յուրօրինակ և աղմկահարույց մի էջ է. այս թիմը միավորել է աշխարհի լավագույն յոթ բրեյք դանս պարողներին: Նրանցից Լիլուն և Չիկոն յուրօրինակ են պարում, վաղուց է ինչ գտել են իրենց ոճը և աչքի են ընկնում յուրօրինակ ձեռագրով: Red Bull–ի հաղթողները միավորվել են, որպեսզի զարգացնեն  բրեյք դանսը` ողջ աշխարհում: Նրանք, կարծես թե դարձել են բրեյք դանսի արտակարգ դեսպանները` ողջ աշխարհում:
Այսօր` ապրիլի 19-ին, «Վալենսիա» հյուրանոցային համալիրի «Կարմեն» շքասրահում Չիկոն և Լիլուն կանցկացնեն այլընտրանքային դասեր երևանցի բի-բոյների համար: Իսկ ահա երեկոյան` «Գիզա» ակումբում, նրանց մասնակցությամբ կկայանա բրեյք դանսի երեկույթը: Եթե բրեյք դանս պարել չգիտեք, հոգ չէ. բրեյք դանսի լավագույն ներկայացուցիչները կլինեն Ձեր առաջին ուսուցիչները. միացե՛ք նրանց ապրիլի 20-ին` Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում կայանալիք հանդիպմանը:
Այս մասին մենք խոսեցինք նաև ծրագրի հեղինակներից Վարդգես Հովեյանի հետ:
Անի Սմբատյան. Երևանը վաղը հյուրեր է ունենալու. ո՞վ է հրավիրել և ինչո՞ւ:
Վարդգես Հովեյան. Պրոմոտուրերի ընթացքում նաև Հայաստան կժամանեն բրեյք դանսի լավագույն բրեյք դանսներկայացուցիչներ Լիլուն և Չիկոն: Նրանք շրջագայում են աշխարհում և դասընթացներ անցկացնում: Իսկ հրավիրել է Red Bull-ը:
Անի Սմբատյան. Վայելելու ենք ռեդ բուլ ու պարե՞նք:
Վարդգես Հովեյան. Այո: Բրեյք դանսով հետաքրքրվողների համար հիանալի հնարավորություն է տեսնել նրանց:
Անի Սմբատյան. Ի՞նչ է սպասվում Երևանում. արդյո՞ք մենք սիրում ենք բրեյք դանս:
Վարդգես Հովեյան. Իհարկե շատ երիտասարդներ կան, ովքեր լի են էնտուզիազմով և տեսնել իրենց կուռքերին նրանց համար մեծ մոտիվացիա է:
Անի Սմբատյան. կարո՞ղ ենք ասել, որ սա նաև կխթանի  Հայաստանում բրեք դանսի տարածմանը:
Վարդգես Հովեյան. Միանշանակ:
Անի Սմբատյան. Red Bull-ն ինչո՞ւ է հատկապես բրեյք դանսի աստղերին հրավիրել:
Վարդգես Հովեյան. Ընկերությունը փորձում է տարածաշրջանում զարգացնել բրեյք դանսը, որպեսզի մենք էլ մասնակցնենք աշխարհի ամենահայտնի բրեյք դանս մրցույթին` Red Bull BC One-ին:
Անի Սմբատյան. Այս ասպարեզում դեռ շատ անելիք կա ու կարելի է ասել, որ սկիզբը դրված է.
Վարդգես Հովեյան. Այո՛,համամիտ եմ:
Անի Սմբատյան. Իսկ դուք պարո՞ւմ եք բրեյք դանս:
Վարդգես հովեյան. Ոչ ես չեմ պարում բրեյք դանս:
Հ.Գ. Վաղն Երևանը պարո՜ւմ է:{jacomment on}

 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries