A+ A A-

Հայտնի մարդկանց անհայտ ֆոբիաները

Ֆոբիա
Ֆոբիա…հիմա ավելի հաճախ կարող ենք լսել այս բառը, քան` նախկինում: Բայց ինձ չի թվում, որ նախկինում մարդիկ չունեին ֆոբիաներ, երևի , թե չգիտեին, որ  այն ֆոբիա է:ՃՃ: Ես վախենում եմ բարձրությունից ու ջրից, ընկերուհիս` տառականներից, չնայած նրան, որ այդ միջատներին կարող ես հանդիպել հաճախ, իսկ մյուս ընկերուհիս ուղղակի սթրեսի է ենթարկվում, երբ վերելակից օգտվողների է հանդիպում: Սա չնչին օրինակներ են , որոնք բերեցի, սակայն մեզ հայտնի մարդիկ, որոնք թվում է ոչ մի վախ չունեն ոչնչից, այնպես էլ այդպես չէ: Հետաքրքիր է չէ իմանալ, թե ինչ ֆոբիաներ ունեն  ասենք Ջոնի Դեպը, Մադոննան, Պամելա Անդերսոնը և այլք: Դե ուրեմն,  Առաջ դրանք բացահայտելու:
Ջոնի Դեպ. Այս անչափ գեղեցիկ ու տաղանդաշատ վախենում է ոչ ավել, ոչ պակաս…ծաղրածուներից, նրան հատկապես վախեցնում է ծաղրածուի կարմիր քիթը, նրանց գունավոր հագուստներն ու ծամածռած բերանը:
Մադոննա. Այս անհատականությունը, որին կարելի  է միայն նախանձել ևս ապահովագրված չէ ֆոբիաներից: Մադոննային կարող է վախեցնել միայն ամպրոպն ու կայծակը:
Պամելա Անդերսոն: Մալիբուի գեղեցկուհի, ով երբեք չի վախեցել ամենածանր պլաստիկՖոբիա վիրահատություններից հանուն իր գեղեցկության ու փառքի  վախենում է, շատ է վախենում` հայլիներից ու ավելին, նա երբեք իրեն չի դիտել հեռուստացույցով:
Նիկոլ Քիդման: Որքան հայտնի են մարդիկ, որքան տարօրինակ, այնքան էլ տարօրինակ են նրանց ֆոբիաները, այսօր ես դրանում համոզվեցի: Նիկոլ Քիդմանը վախենում է այս աշխարհում ամենաանվտանգ ու ամենաչվախեցնող …թիթեռներից…այո Նիկոլի Քիդմանը ֆոբիա ունի թիթեռներից: Նա պատմում է, որ  այս ֆոբիան ուներ, երբ մանուկ էր: Հաճախ է ճանապարհը փոխել, երբ օդում նկատել է թիթեռների:
Օռլանդո Բլումի: Այս դերասանին կարծես ոչինչ չի վախեցնում, բայց արի ու տես, որ սա այդպես չէ, որքան թվում է:  Բլումին ֆոբիա ունի խոզերից:
Մեթյու Մակկոնախի: Աշխարհահռչակ հումորի վարպետը  վախենում է պտտվող դռներից: Տեսնես ինչպես նա ընտրում հյուրանոցները, հմմմ:
Կամերոն Դիաս: Դիասը վախենում է դռան բռնակներից, սա իրոք չափազանց տարօրինակ ֆոբիա է:
Ռոբի Ուիլամս: Պատկերացնում եք Ռոբին, երբ դեռ երեխա էր, վախենում էր մուլտֆիլմներից: Եվ ամեն անգամ, երբ նրա ծնողները միացրել են հեռուստացույցը ու մուլտֆիլմ դրել, որպեսզի իրենց որդին դիտի, նա թաքնվել է իր անկողնում: Նա չի հաղթահարել այս ֆոբիան:
Հայտնի մարդիկ առավել վախենում են նաև ինքաթիռով թռչելուց, ոմանք ստիպված են եղել նույնիսկ երկար ճամփորդություններ կատարել գնացքներով, նավերով, ավտոբուսներով, բայց ոչ երբեք ինքնաթիռով: Օրինակ Բեն Աֆլեքը, Ջենիֆեր Անիսթոնը, Շառլիզ Թեյլորը նույնիսկ դիմել են հոգեբանների, սակայն այդպես էլ չի հաջողվել ազատվել այդ վախից:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries