A+ A A-

Տարեդարձ է այսօր. Արթուր Աբրահամը տոնում է իր 32-ամյակը

Արթուր ԱբրահամԱյսօր չէի կարող լուռ մնալ: Իմ ֆեյսբուքյան ընկերները գիտեն այն զգացմունքի մասին, որ տածում եմ Արթուր Աբրահամի հանդեպ:  Այսօր կցանկանայի բանաստեղծ լինել, որպեսզի նրան ձոնեի բոլոր իմ բանաստեղծությունները, կենսագիր լինեի, որ գրեի նրա կենսագրությունը, երգչուհի լինեի, որ բոլոր երգերս նրան նվիրեի, ռեժիսոր լինեի, որպեսզի նրա մասին ֆիլմ նկարեի….բայց ես ընդհամենը բլոգեր եմ, ուստի այս բլոգային գրառումս եմ նրան նվիրում: 
Արթուր Աբրահամ ջաաաաաան, շնորհավորում եմ տարեդարձդ: Լավագույն եմ մաղթում, նորանոր հաղթանակներ, նորանոր ձեռքբերումներ ու թող միշտ բռունցքիդ հարվածը այսպես ուժգին լինի:  Երբեմն բառեր փնտրելը այնքան բարդ է, որքան անապատում ջուր գտնելը: Բայց ի սրտանց շնորհավորում եմ: Իսկ այժմ մի քիչ պատմեմ Արթուր Աբրահամի, նույն  Ավետիք Աբրահամյանի մասին:  Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի  փետրվարի 20-ին Երևանում: Նա այժմ հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, սակայն երբեք չի թաքցրել իր հայ լինելու հանգամանքը: Նույնիսկ մարտերից հետո նա հայերեն ողջույններ է ուղարկել իր հայրենակիցներին: IBF վարկածով աշխարհի չեմպիոն է: Նրան  դեռևս 2009 թվականին  The Ring ամսագիրը նրան համարել է աշխարհի ուժեղագույն 14-րդ  բռնցքամարտիկը: Նա ռինգում հայտնի է որպես Արքա Արթուր: Արթուրին կարող եք հետևել իր պաշտոնական վեբ-կայքում
Հ.Գ. Տարեդարձ է այսօր,
Տարեդարձ է այսօր,
Մեր Արթուրը այսօր
Մեծացավ մեկ տարով <3 :{jacomment on}
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries