1895 թվականին մի շարք հանգամանքների բերումով, այստեղ կանգ չեմ առնի դրանց վրա, միստր Հոլմսն ու ես հայտնվեցինք մեր հայտնի համալսարանական քաղաքներից մեկում, ուր անցկացրեցինք մի քանի շաբաթ և այդ ընթացքում բախվեցինք քիչ խճճված, բայց խիստ ուսանելի մի պատահարի, որի մասին էլ պատրաստվում եմ պատմել: Հասկանալի է, ցանկացած մանրամասները, որոնք թույլ կտան ընթերցողին որոշելու, թե որ քոլեջում է կատարվել դեպքը կամ ով է հանցագործը, տեղին չեն և նույնիսկ վիրավորական են: Այդքան ամոթալի պատմությունը կարելի էր մոռացության մատնել առանց ափսոսանքի: Սակայն չափավոր պատշաճությամբ արժե պատմել, քանի որ այդտեղ բացահայտվեցին ընկերոջս զարմանալի ընդունակությունները: Իմ պատմության մեջ կաշխատեմ խույս տալ այն ամենից, ինչը թույլ կտա գուշակել, որտեղ է հատկապես դա կատարվել կամ ում մասին է խոսքը:
- Զեկուցե'լ տատանումների հաճախականությունը:
Խոսք ի խորոց սրտի առ հայաստանցի պատանիներ և պարմանուհիներ...
/Մաս Գ/
Իհարկե, ես ոչ մի լուրջ մտադրություն չունեի նրա հետ արդեն կառուցվող հարաբերությունների մասով, և ոչ էլ նա իրականում կարողացել էր այն առաջին հանդիպման ընթացքում ինձ հրապուրել` իր` ոչինչ չարտահայտող քարացած հայացքով և բացարձակապես անշարժունակ ուղեղով:
/մաս Ա, շարունակություն/
Երբ պղտորվում է մտքիդ պարզությունը կրքերի շնչից, և կորցնում ես ուղենիշերը, անհնար է դառնում ժամանակին նկատել նետված փրկօղակն անգամ… Իմ բախտանիվն արդեն գիրթ շրջադարձեր էր կատարում, սակայն իմացական կարողություններիս մթագնումը` կապուտաչ հրեշի դիվական թլացքների ազդու ներգործության հետևանքով, թույլ չէր տալիս նկատել սկսված գահավեժ ընթացքը…
Առաջին հանդիպումից ի վեր մի անառողջ անհանգտություն էր տարուբերվում ներսումս և ինձ հետ միասին շրջում ամենուր… Մեղավոր էի զգում այն միակ, այն փոքրիկ, ազնվագույն հյուլեի առջև, որը դեռ չէր լքել ինձ և համառորեն ապրում էր ինձ հետ` ինչպես անհույս հարբեցողի հետ ապրում է նրան հեզաբար համակերպված, սիրող կինը… Անկարող էի զգում սիրել նրան, հավասարապես` բաժանվել նրանից…

ԵՊՀ –ի իրավաբանական ֆակուլտետի, հանարապետության իրավապահ օրգանների և իրավական ծառայություն ունեցող այլ գերատեսչությունների իրավասու հանձնաժողովի կազմած ցուցակի համաձայն համալսարանն ավարտեելուց հետո ես պետք է աշխատանքի անցնեի ՀՀ դատախազության համակարգում: Սակայն իմ ճանապարհը հանկարծակի «փակեց» իմ առաջընթացի մեծ ջատագովը` իմ ավագ եղբայր Ալբերտը:
Անաստասիա: Այդպես էր մեր սիրո անունն ու մենք ամեն անգամ հաճույք էինք ստանում նրա անունը տալով, իսկ նա ներվայնանում էր այդ երկարությունից, սիրում էր, որ իրեն անվանում էի ուղակի Նաստիա: Հիմա էլ` առանց հուզմունքի չենք կարողանում նրան հիշել, դրա համար էլ շեղվում ենք անըդհատ... Բայց կփորձենք... Անաստասիան երկու օրը մեկ իր ուղևորներին ուղեկցում էր մոլորակի տարբեր ծայրերը, իսկ մենք այդ երկու օրերի ընթացքում աշխատանք էինք փնտրում Մոսկվայի ամեն մի անկյունում, խանութներում, ռեստորաններում ու աշխատանքի տեղավորման բյուրոներում:
Երբ երեխան լացում է, նրա առջև լցնում եք գունավոր խաղալիքներն ու նա տարվելով դրանցով` մոռանում է լացը: Խաղի վերջում` շպրտելով այս ու այն կողմ: Այդպես էլ մենք, երբ հազարավոր կիլոմետրեր հեռու մեր տնից, պառկած բանտի հիվանդանոցում, չունենալով ոչինչ, բացի մեր հագի շորերից ու թոքախտից, խեղդվում ենք ու արյուն թքում, դուք մեզ հանգստացնելու համար մեր առջև լցնում եք մեր հնացած խաղալիք-հիշողությունները, ու մենք տարվելով դրանցով շուռումուռ ենք տալիս, խաղում: Բայց վերջում շպրտելու փոխարեն, զգուշորեն շարում ենք բարձի տակ...

