A+ A A-
Ինչ չի կարելի ասել տղամարդունՏղամարդկանց հետ շփման մեջ կանայք հաճախ սխալներ են գործում: Թեժ պահին ասված խոսքը կարող է խոցել հակառակ սեռին և փչացնել հարաբերությունները: Եկեք տեսնենք, թե որ արտահայտություններից է պետք խուսափել տղամարդկանց հետ շփման ժամանակ: 
Եվ այսպես, չի կարելի տղամարդուն ասել.

Կարդալ մանրամասն ...

  • Ամեն օր քնեք և զարթնեք նույն ժամին:36 խորհուրդ կյանքն ավելի լավը դարձնելու համար
  • Նախաճաշեք, ճաշեք և ընթրեք նույն ժամին. ձեր օրգանիզմը շնորհակալ կլինի ձեզ դրա համար:
  • Քնեք առնվազն 8 ժամ:
  • Քնելուց առաջ զբոսանքի դուրս եկեք և մաքուր օդ շնչեք: Բացի այդ` քնելուց մեկ ժամ առաջ օդափոխեք սենյակը:
  • Օրական 1500 մլ-ից ոչ պակաս ջուր խմեք:
  • Աշխատեք ամեն օր ուտել միրգ, բանջարեղեն ու հատապտուղներ:
  • Գիշերը մի բաժակ կեֆիր խմեք:
  • Ոտքեր ցայեք սառը ջրով. դրանով կկոփեք ձեզ:

Կարդալ մանրամասն ...

Ինչի մասին են խոսում կանայքԻնչ են քննարկում կանայք տղամարդկանց մեջքի հետևում: Ինչի մասին են խոսում աղջիկները սրճարաններում կամ հեռախոսով: Ուշադիր կարդացեք ու հիշեք:
Մի քանի ֆակտոր կա, որն ազդում է կանանց խոսակցությունների բնույթի վրա: Առաջին հերթին դա տարիքն է: Երիտասարդ աղջիկներն ավելի շուտ կքննարկեն իրենց ռոմանտիկ արկածները և հազիվ թե անդրադառնան կենցաղային խնդիրներին: Նույնքան կարևոր են նաև կրթությունն ու հավաքված կանանց ինտելեկտուալ մակարդակը: Բացի այդ շատ կարևոր է, թե ինչպիսի հանգամանքներում է ծավալվում խոսակցությունը (արագ հանդիպում սրճարանում, հանկարծակի հանդիպում փողոցում, թե հավաքույթ սրճի սեղանի շուրջ):

Կարդալ մանրամասն ...

Ինչպես հասկանալ, որ ամուսնանալ է պետք
Ցանկացած կնոջ կյանքում գալիս է մի պահ, երբ նա, հանդիպելով տղամարդու, փորձում է հասկանալ՝ արդյոք նա լավ ամուսին կլինի, թե ոչ: Դա կարելի է որոշել, եթե չգերագնահատեք նրա արարքները և սթափ դատեք դրանք: Ինչպես հասկանալ, որ տվյալ տղամարդը հենց նա է, ով կերջանկացնի քեզ: Բավական է լինել անկեղծ և մտածել, թե արդյոք ներքոնշյալ կետերը վերաբերում են քո տղամարդուն:
  • Նա հարգում է կանանց: Ոչ միայն քեզ ու իր մորը: Նա վատ չի խոսում նաև քո կոլեգաների, հարևանուհիների, նախկին դասընկերուհիների, իր նախկին ընկերուհիների մասին: Հակառակ դեպքում նա նույն կերպ կարտահայտվի քո մասին: Այդպիսի տղամարդուն պետք չէ վստահել:

Կարդալ մանրամասն ...

7 պատճառ, որ կստիպի կնոջը լքել տղամարդուն
Մենք կազմել ենք տղամարդկանց վերաբերյալ կանանց բողոքների ցուցակը: Եկեք տեսնենք, թե ինչից են կանայք հիմնականում բողոքում: Եվ այսպես, սիրելի տղամարդիկ, մի զարմացեք, որ կինը կլքի ձեզ, եթե դուք...
  • Ի վիճակի չեք որևէ լուրջ որոշում կայացնել: Եթե «պատասխանատվություն» բառից մարմնովդ դող է անցնում, եթե որոշումների կայացումը թողնում եք կնոջ ուսերին, հավատա` բաժանումն անխուսափելի է:
  • Ի վիճակի չեք հասկանալ, թե ինչ է քեզ պետք: Կանանց միշտ ապշեցնում են տղամարդկանց հայտարարությունները, թե կանայք չեն կարողանում իրենց տալ այն, ինչի կարիքն ունեն: Հարց է ծագում. իսկ դուք ինքներդ գիտե՞ք, թե ինչ է ձեզ պետք: Ցանկալին ստանալու համար պետք է գոնե իմանալ, թե ինչ եք ցանկանում: Եվ իհարկե պետք է կարողանալ արտահայտվել:

Կարդալ մանրամասն ...

Ֆաինա Ռանևսկայայի խոսքերից
Կյանքը շատ կարճ է, որպեսզի այն ծախսես դիետաների, ագահ տղամարդկանց ու վատ տրամադրության վրա:
Շատերն են դժգոհում իրենց արտաքինից, սակայն ոչ ոք` իր խելքից:
Կան մարդիկ, ում պարզապես ուզում ես մոտենալ ու հարցնել, թե արդյոք բարդ չէ ապրել առանց ուղեղի:
Ողջ կյանքս վախեցել եմ հիմարներից: Հատկապես հիմար կանանցից: Երբեք չգիտես, թե ինչպես խոսես նրանց հետ ու չիջնես իրենց մակարդակին:
-Ի՞նչն է ձեզ համար ամենաբարդը:
-Օ, ամենաբարդ բանը ես անում եմ մինչև նախաճաշ:
-Եվ ի՞նչ:
-Վեր եմ կենում անկողնուց:

Կարդալ մանրամասն ...

10 բան, որ չի դադարում զարմացնել տղաներինՇատ երկար եղունգներ

Նրանք ծիծաղում են, երբ մենք լացում ենք կոտրված եղունգի համար, սակայն հոգու խորքում իրենք էլ հիանում են երկար ու գեղեցիկ եղունգներով:

Հոնքեր հանելը

Հենց այս գործողությունը տղամարդկանց 68%-ի կարծիքով ամենասարսափելին է այն բոլոր պրոցեդուրաների մեջ, որ աղջիկները ստիպված են տանել: Դրա պատճառն այն է, որ տղամարդկանց համար մանր ցավն ավելի անտանելի է, քան խոշոր հարվածները:

Կարդալ մանրամասն ...

Արտահայտություններ, որոնք փչացնում են հարաբերություններըԵրբեմն առանց հետին մտքի օգտագործում ենք արտահայտություններ, որոնք առիթ են հանդիսանում վիճաբանությունների ու տհաճ իրավիճակների: Աշխատանքում ու տանը խաղաղություն պահպանելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս փոխարինել դրանք ավելի չեզոք արտահայտություններով: Երբեք մի արտասանեք հետևյալ արտահայտությունները.
  • «Դա չի մտնում իմ պարտականությունների մեջ», «Ինձ դրա համար չեն վճարում»: Սրանք աշխատանքից խուսափելու ամենատարածված պատճառաբանումներն են: Դեպքերի 99%-ում դրանք առաջացնում են նյարդայնություն և ցույց են տալիս ձեր անտարբերությունը: 

Կարդալ մանրամասն ...

Ինչպես երջանկացնել տղամարդունԸնտանիքը պատասխանատվության գոտի է կնոջ համար: Դա է նրա առաքելությունը: Նրա աշխատանքը, կարելի է ասել: Հենց այդ պատճառով հոգեբանորեն կինն ավելի ուժեղ է տղամարդուց:
Տղամարդու համար հակառակն է: Նրա մասնագիտությունը բիզնեսն է, աշխատանքը, նպատակները, գործողությունները: Այդ պատճառով էլ ֆիզիկապես տղամարդն ավելի ուժեղ է կնոջից:
Երբ տղամարդիկ շուկայից ծանրաբեռնված դուրս են գալիս, նրանցից ոչ ոք չի բացականչում. «Ինչու՞ ես պետք է սրանք կրեմ»: Բա էլ ինչու՞ են կանայք բողոքում, երբ բանը հասնում է հոգեբանական աշխատանքին:

Կարդալ մանրամասն ...

Առասպելներ տղամարդկանց մասինՄարդու կյանքը լի է առասպելներով: Ճիշտ է` բոլորս չենք կուրորեն հավատում դրանց, բայց կան որոշ առասպելներ, որոնք այնքան ամուր են նստած մեր գիտակցության մեջ, որ մենք ակամայից սկսում ենք հավատալ դրանց:
Ցավոք առասպելներից օգուտ չկա: Ավելին` դրանք միայն վնաս են բերում: Եկեք խոսենք կանանց շրջանում տղամարդկանց մասին ամենատարածված առասպելների մասին և տեսնենք, թե արդյոք դրանք համապատասխանում են իրականությանը, թե ոչ:

Առասպել այն մասին, որ տղամարդիկ մանիկյուր և պեդիկյուր են սիրում

Տղամարդկանց մեծ մասը սարսափի են ենթարկվում եղունգների անբնական երկարությունից: Ախր դա սեքսուալ էլ չի, չէ՞ որ դրանցով կարող եք վնասել մարդկանց: Իսկ եթե ավելի անկեղծ` տղամարդիկ նախընտրում են առավելագույնս բնական եղունգներ: Մի անգամ ծանոթներիցս մեկն ասաց ինձ. «Իսկ ինչու՞ չեք ներկում արմունկները. այդպես գոնե ավելի ծիծաղելի կլիներ»:

Կարդալ մանրամասն ...

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries