A+ A A-

Ինչպիսին պիտի լինի իդեալական տղամարդը. պատասխանում են հայ աղջիկները

Իդեալական տղամարդԱսում են` աղջիկներն իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում: Կարծում եմ` աղջիկները միշտ էլ գիտեն, թե ինչ են ուզում, սակայն չեն բարձրաձայնում իրենց ցանկությունների մասին, որովհետև վստահ են, որ միևնույն է` ոչինչ չի փոխվի: Այսօր համացանցում աղջիկներին ուղղել եմ միևնույն հարցը` ինչպիսի՞ն պետք է լինի ձեր իդեալական տղամարդը: Աղջիկները բավականին տարբեր պատասխաններ տվեցին…
Մարիամը (17 տարեկան) ասում է. «Առաջնահերթ կարևորում եմ արտաքինի ու ներքինի ներդաշնակությունը. գեղեցիկ է այն, ինչ ներդաշնակ է: Ինձ համար չափազանց կարևոր է, որ նա հարուստ ներաշխարհ ունենա ու հետաքրքիր լինի, որ փոխադարձ սիրո մեջ ես իրեն բացահայտեմ, ինքը` ինձ, մեր սերը ավելին լինի, քան պարզապես երեք տառ... Արտաքինն էլ` խնամված: Խոսքս ամեն օր գեղեցկության սրահ գնալու մասին չէ, բայց փնթի ու վայրի ցեղերից քիչ տարբերվող փողոցային վիճակ չեմ հանդուրժի»:
Մարիան (15 տարեկան) ասում է, որ իր իդեալական տղամարդը պետք է թույլ բնավորություն չունենա, ամեն հարցում պաշտպան կանգնի կնոջը և լինի խելացի:Իդեալական տղամարդ
Մարիաննա (22 տարեկան): «Քանի որ իդեալական ոչ մի բան չի լինում, թող նա գոնե իդեալին մոտ լինի: Տղամարդը պետք է լինի շատ խելացի և միշտ իմանա, թե ինչ է անում, ինչու է անում և ինչպես է անում: Նա կարող է լսել կնոջ խորհուրդը, սակայն պետք է անի այն, ինչ ինքն է ճիշտ համարում (բնականաբար եթե խելացի մարդ է, ապա իր ճիշտ համարածն էլ խելքին մոտ բան կլինի): Շատ կարևոր է, որ նա կարողանա իսկապես սիրել, ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆիզիկապես: Կարող է այդքան էլ գեղեցկադեմ չլինել, բայց նրան նայելիս պետք է զգաս, որ դիմացինդ իսկական տղամարդ է: Ամեն դեպքում` առաջին տեղում մնում է տղամարդու խելքը. հենց դա է կառավարում մնացածը: Իսկական տղամարդու կողքին լինելը շատ բարդ է. նրա պահանջները շատ են: Կինը պետք է ինքն իր վրա աշխատի, որ մոտենա ու հասնի այդ մակարդակին, որպեսզի կարողանա իր կողքին պահել այդ տղամարդուն»:
Լյուսին (19 տարեկան) դժվարացավ պատասխանել` պատճառաբանելով, որ նախընտրում է իդեալներ չստեղծել, որպեսզի հետո չհիասթափվի փնտրելուց և չգտնելուց:
Արևիկ (19 տարեկան): «Իմ իդեալական տղամարդը պետք է խելացի լինի, զուսպ, հավասարակշռված, լուրջ, ինձ շատ սիրի ու հարգի: Իսկ արտաքինը դժվարանում եմ պատկերացնել. պարզապես հմայիչ: Մեծ նշանակություն չեմ տալիս մարդու արտաքինին»:
Մարին (18 տարեկան) համարում է, որ իր իդեալական տղամարդը պետք է ունենա տղամարդուն վայել պահվածք, գրավիչ արտաքին, պետք է բավականաչափ վաստակի:
Աննա (19 տարեկան): «Չեմ ասի շաբլոն բաներ` սիրուն, ուժեղ և այլն: Կարևորը լինի խելացի, և որ ես իրենից սովորելու բան ունենամ, ունենա կամքի ուժ, իր խոսքի տերը լինի ամեն հարցում»:Իդեալական տղամարդ
Գայանե (17 տարեկան): «Ճիշտն ասած ինձ համար իդեալական տղամարդու կերպար չեմ ստեղծել, քանի որ նրան միևնույն է չեմ գտնի, բայց կան որոշակի գծեր ու առանձնահատկություններ, որոնք շատ կարևոր են ինձ համար: Նա պետք է լինի ինձ սրտակից, այսինքն` ես իր հետ միշտ լավ զգամ, որ առանց նրա ամեն վայրկյանը զգացվի: Լինի ճիշտ մտածող, գնահատի կյանքի գեղեցիկ պահերը: Ինձ թվում է` ինձ համար առաջնայինը այն զգացմունքն է, որ կզգամ նրա հետ եղած ժամանակ, կապ չունի, թե նա կլինի մոդելի արտաքինով, թե տասը ԲՈՒՀ ավարտած: Պետք է ինձ հաճելի լինի նրա հետ, իսկ այդպիսի տիկնիկ տղա իդեալ Յան Սոմերհոլդերին կարող եք գրանցել :D»:
Լուսինեն (20 տարեկան) ասում է, որ իր իդեալական տղամարդը պետք է հարգի դիմացինի երազելու, ինչ-որ բանի ձգտելու ցանկությունը, աջակից լինի: Հարաբերությունները պետք է կառուցվեն ներդաշնակության հիմքի վրա:
Լիլյա (25 տարեկան): «Դե քանի որ իդեալական տղամարդ փնտրելու, առավել ևս գտնելու հույսերս և ակնկալիքներս հիմնահատակ բնաջնջվել են, կասեմ, թե ինչպիսի տղամարդ եմ պատկերացնում գոնե նվազագույն չափանիշներով: Դաստիարակված, ճկուն մտածելակերպով, ներկայանալի և խելացի, ում մտքի թռիչքի արագությունը և կյանքին համընթաց քայլելու ներուժը գոնե հավասար լինի իմին (իհարկե շատ կուզեի, որ գերազանցեր ինձ)»:
Իսկ վերջում նույն հարցն ուղղեցի մայրիկիս, ով պատասխանեց, որ իդեալական տղամարդը, ինչպես և իդեալական կինը ուտոպիա է. կամ պարզապես բախտդ կբերի ու կհանդիպես քեզ նման մտածող մեկին կամ էլ չի բերի:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries