A+ A A-

Հարսանիքն ու սնահավատությունը

Հարսանիքն ու սնահավատությունըԱմեն մարդու մտքով կյանքում գոնե մեկ անգամ անցել են սնահավատության նշանները, չէ՞: Այլ հարց է հավատալ դրանց, թե ոչ: Հարսանիքն այնքան կարևոր իրադարձություն է, որ չհավատալ հարսանեկան սնահավատության նշաններին չեն համարձակվում անգամ ամենաիրատես մարդիկ: Եվ մի կողմ դնելով նախկին համոզմունքները` ուշադրությամբ հետևում են, թե ում կընկնի հարսնացուի փունջը կամ ինչպես կջարդվի տան շեմին դրված ափսեն: Այսօր առանձնացրել ենք սնահավատության մի քանի նշաններ, որոնց մարդիկ մինչև այսօր հավատում և հետևում:
  • Հարսնացուն չպիտի գոտկատեղին ծաղիկներ ամրացնի. դա խոստանում է ծանր ծննդաբերություն: Դժվար թե արժե ստուգել դրա հավաստիությունը սեփական փորձի վրա: 
  • Հարսանեկան զգեստ ընտրելիս հարսնացուն պետք է հաշվի զգեստի բոլոր կոճակները. դրանք պետք է զույգ թվով լինեն: Հակառակ դեպքում ստիպված կլինի ամուսնուն ուրիշների ննջասենյակներում փնտրել: 
  • Նույն պատճառով չի կարելի թողնել ոչ քույրերին, ոչ ընկերուհիներին փորձել հարսանեկան զգեստն ու մատանին:
  • Հարսանեկան արարողության ժամանակ պետք է աշխատել ցած չգցել ամուսնական մատանիները. սա խոստանում է եթե ոչ ամուսնալուծություն, ապա շատ դժվար ամուսնական կյանք: Նույն պատճառով պետք է խուսափել երիզաթելերով կոշիկներից:
  • Սնահավատության այս նշանը, գուցե, ծերացել է, բայց իմանալը չի խանգարի. եթե հարսնացուն քողի փոխարեն գլխարկ է կրում, ապա ամուսնությունը լուրջ վտանգի տակ է:
  • Ընտրելով ընկերուհիներին, որոնք պետք է օգնեն հարսնացուին հագնելՀարսանիքն ու սնահավատությունը հարսանեկան զգեստը, պետք է խուսափել անվանակից աղջիկներից, հակառակ դեպքում ստիպված կլինեք կիսել հասրանեկան բոլոր ուրախությունները նրա հետ:
  • Երիտասարդների երջանկությունը չգողանալու համար բոլոր հյուրերը հարսանիքի ժամանակ պետք է մի-փոքր «կուրանալ»: Եթե անգամ հարսի զգեստի վրա մազ է հայտնվում, ոչ ոք իրավունք չունի այն վերցնել, բացի հարսի մորից: 
  • Ամուսնական արարողության համար պետք է պահել մոմերը հանկարծակի միջանցիկ քամիներից: Եթե անգամ նման բան է եղել, ապա հարսն ու փեսան պետք է փոխվեն մոմերով: 
  • Ամուսնանալիս հարսը չպետք է մատանին կրի ձեռնոցին, այլապես ամուսնալուծությունը սարերի հետևում կլինի:
  • Թաղման թափուրի հետ հանդիպումը միշտ էլ տխուր բան է, իսկ հարսանեկան արարողության ժամանակ նման բանի ականատես լինելն անտարբեր չի կարող թողնել ոչ ոքի: Եթե նման բան է պատահել, պարզապես պետք է ասել «Պսակը պսակին նման չէ: Ամեն»: Եթե ի սրտե հավատում եք, որ ձեր ամուսնությունն Աստծո հովանու ներքո է, ապա ոչ մի տխուր արարողություն չի կարող ձեր վրա ազդել:
  • Եթե հյուրերից մեկը չիմանալով կամ չար մտքով դանակ-գդալ-պատառաքաղ է նվիրում հարսանիքին, ապա պետք է շնորհակալություն հայտնվել և մի քանի կոպեկ «վճարել»: Կա կարծիք, որ կոպեկները չեզոքացնում են այդ նվերի բացասական երանգը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries