A+ A A-

Գեղեցիկ լինելու խորհուրդներ

Գեղեցիկ լինելու խորհուրդներՅուրաքանչյուր աղջիկ երազում է գեղեցիկ լինել: Ամսագրերի փայլփլուն էջերից ու էկրաններից մեզ միշտ ժպտում են գեղեցիկ աղջիկներ, որոնք պարզապես շողում են ու վարակում իրենց տրամադրությամբ: Թվում է, թե գեղեցիկ ծնվում են, սակայն դա բոլորովին այդպես չէ: Գեղեցիկ լինել կարող է ցանկացած աղջիկ, անհրաժեշտ է միայն իմանալ, թե ինչպես: Իսկ այդ հարցում նախ և առաջ կօգնեն մի քանի պարզ խորհուրդներ, որոնք կհուշեն, թե ինչպես հարթել դեպի տղամարդկանց սիրտը տանող ուղին: Եվ այսպես` 
Մաքուր օդին զբոսնելն օգտակար է, ուստի աշխատիր ամեն օր մի քանի րոպե տրամադրել զբոսանքին: Գեղեցիկ լինելու համար անհրաժեշտ է մաշկի բջիջներն ապահովել թթվածնով: 
Մարմնամարզությունը կօգնի մարմինը բարեկազմ պահպանել և ազատվել հոգնածության զգացումից: Ֆիզիկական վարժությունները պետք է իրենց տեղն ունենան յուրաքանչյուր աղջկա առօրյայում: 
Որքան շատ շարժվես, այնքան լավ: Ֆիզիկական ակտիվությունը մեզ էներգիա է տալիս, ավելանում են ուժերը, մկաններն ավելի ճկուն են դառնում, ինչը թույլ է տալիս զգալ, թե որքան կատայալ է մեր մարմինը: Էլ չենք խոսում այն մասին, որ մարզվելիս նիհարում ենք ու ձգվում:  
Աշխատիր կարգավորել քնի ռեժիմը, որպեսզի քնի անբավարարությունը տեղ չունենա դեմքիդ վրա: Կնճիռներ, դեմքի անառողջ գույն, պարկեր աչքերի տակ, հոգնածություն, քնկոտություն և գլխացավ. ահա թե ինչի կարող է հանգեցնել անկանոն քունը: Քնելուց առաջ անպայման օդափոխիր սենյակդ և ձգտիր քնել մինչ կեսգիշերը:  
Սնվիր ճիշտ և չափի մեջ: Մի չարաշահիր ուտելիքները, սակայն և սովամահ մի արա քեզ: Սխալ սնվելը վատ է անդրադառնում մաշկի վրա: Ճարպոտ, տապակած և աղի ուտելիքների, գազավորված ըմպելիքների չարաշահումը վնասակար է մաշկի և կազմվածքի համար: 
Սնունդը պետք է հարուստ լինի վիտամիններով և միկրոէլեմենտներով: Մաշկի և մազերի համար շատԳեղեցիկ լինելու խորհուրդներ օգտակար են A, E և B խմբի վիտամինները: Կարելի է ընդունել վիտամիններ և հանքային կոմպլեքսներ, սակայն ավելի գերադասելի են թարմ մրգերն ու բանջարեղենը: Մանր քերիր գազարը, տրորիր մի քանի ընկույզ և արևածաղիկ, ավելացրու սալորի կամ ծիրանի չիր, ցորենի աճեցրած հատիկներ, մի գդալ մեղր և բուսական յուղ: 
Ցանկալի է գոնե երկու օրը մեկ նախաճաշին ուտել այս աղցանը, աշխատիր օգտագործել որքան հնարավոր է շատ թարմ վիտամիններ, կաթնաթթվային մթերքներ և դիետիկ հաց: Կաթնաշոռը, պանիրն ու կաթը կալցիում են պարունակում, ինչի անբավարարությունից տուժում են մազերը, եղունգներն ու ատամները: Մեր օրգանիզմին անհրաժեշտ են նաև ծովային մթերքներ և ձուկ` յոդի և ֆոսֆորի աղբյուրները, ինչպես նաև միս և խնձոր` երկաթի աղբյուրները: 
Եթե ցանկանում ես գեղեցիկ լինել, ապա ստիպված ես մոռանալ ծխելու մասին: Ծխախոտը շատ վատ է ազդում մաշկի և կազմվածքի վրա: Դիմահարդարման ոչ մի թանկարժեք պարագա չի թաքցնի վաղ կնճիռներն ու գորշ երանգի մաշկը: Զուսպ եղիր նաև ոգելից խմիչք օգտագործելիս:  
Ամեն օր լոգանք կամ ցնցուղ ընդունիր` մանրակրկիտ մաքրելով մաշկը, որպեսզի այն շնչել կարողանա: Ամեն օր, ցնցուղից հետո փափկեցրու ողջ մարմինդ սնուցող լոսյոնով: Արմունկների, ծնկների և գարշապարի չոր մաշկն ավելի լավ է փափկեցնել բուսական յուղով: 
Ամռանն օգտվիր արևապաշտպան քսուքից, հատկապես եթե մաշկդ բաց գույնի է: Անգամ ամպամած եղանակին պետք է օգտագործել այդ քսուքից` ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար: 
Ընտրիր տարիքիդ և մաշկիդ համապատասխան փափկեցնող և սնուցող միջոցներ: Ամեն օր հոգ տար մաշկիդ մասին. ավելի հեշտ է դադարեցնել ծերացման գործընթացը, քան հետո պայքարել դրա դեմ:  
Իսկ դիմակներ պատրաստելիս օգտվիր «տնային», բնական բաղադրատոմսերից, դրանք ավելի արդյունավետ են, քան թանկաժեք միջոցները: Օրինակ` դեմքի համար լոսյոնը կարելի է փոխարինել բույսերից պատրաստված սառույցի կտորներով, որոնք պարունակում են երիցուկ, մաղադանոս, լորենու ծաղիկներ: 
Միշտ հետևիր, որ մատնահարդարումդ կատարյալ լինի: Տղամարդիկ չեն սիրում չափազանց երկար եղունգներ: Խնայիր ձեռքերդ: Հենց ձեռքերն են մատնում տարիքը: Տան աշխատանքը միայն ձեռնոցներով կատարիր, դա կօգնի պաշտպանել ձեռքերի մաշկը:  
Իսկ պարանոցի մասին նույնպես պետք չի մոռանալ: Կոնտրաստային կոմպրեսներ կատարիր. հերթով պարանոցիդ վրա տաք և սառը անձեռոցիկներ դիր: 10 րոպե պրոցեդուրայից հետո պարանոցիդ քսուք քսիր:
Գեղեցիկ լինելու համար միայն գեղեցիկ արտաքինը բավարար չէ: Կարևոր է նաև գեղեցիկ ներաշխարհը: Հիշիր, որ մտքումդ միայն դրական մտքեր ու էմոցիաներ պետք է լինեն, իսկ ավ տրամադրությունը կապահովի վստահությունն առ քեզ ու քո գեղեցկության: Ոչ մի դեպքում մի չարացիր մարդկանց հանդեպ, իսկ եթե քեզ դուր չի գալիս կյանքդ, ապա փոխիր այն կամ փոխիր դրա նկատմամբ վերաբերմունքդ: Չէ՞ որ դու իմաստուն աղջիկ ես և ամեն ինչ էլ կարող ես անել: 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries