A+ A A-

Եթե նեղացրել ես ընկերուհուդ

Եթե նեղացրել ես ընկերուհուդ Աղջիկները տարբեր բաներից են նեղանում, թեև իրական պատճառներ հազվադեպ են լինում: Եթե քիչ թե շատ ուսումնասիրել ես սիրելիիդ բնավորությունը, ապա պետք է իմանաս, թե ինչերից է նա նեղանում, որքան հաճախ ու ինչպես է նա դա արտահայտում: Ամենատհաճն այն է, երբ նեղացած աղջիկները սկսում են վրեժ լուծել, իսկ դու ոչ մի վատ բան չես էլ արել: Ուստի պետք է շուտափույթ շտկել իրավիճակը:
Եվ այսպես. ի՞նչ անել, եթե ընկերուհիդ նեղացել է: Ահա մի քանի խորհուրդ:

Իմացիր նեղանալու պատճառը

Նա կախել է մռութն ու չի՞ խոսում: Ուղիղ հարցրու. «Ի՞նչ է եղել, ինչու՞ ես նեղացել, խնդրում եմ բացատրիր»: Նա հավանաբար չի պատասխանի. նորմալ է: Նա լուռ կմնա ու կսպասի, մինչև դու էլի ինչ-որ բան անես: Կրկին հարցրու, այս անգամ ավելի հստակ, բայց ոչ կոպիտ տոնով: Եթե դու թանկ ես նրա համար, ապա  նա կզիջի ու կասի, թե ինչ է պատահել: Գուցե նա ճիշտը չասի, բայց նրա խոսքերի մեջ հաստատ ինչ-որ հուշող բան կլինի, որը կօգնի հասկանալ, թե ինչ անել:

Ներողություն խնդիր

Մի անգամ: Հստակ ու անկեղծորեն: «Սխալ եմ թույլ տվել, լավ, կներես»: Բայց չպետք է մեղքի զգացում ունենաս: Որոշ աղջիկներ փորձում են մեղքի զգացումի միջոցով ղեկավարել տղաներին:

Քավիր մեղքդԵթե նեղացրել ես ընկերուհուդ

Շատ լավ, հասկացար, որ մեղավոր ես ու պիտի քավես մեղքդ: Ինչպե՞ս: Նրան ծաղկեփունջ նվիրիր, ինչ-որ հաճելի նվեր արա, ռոմանտիկ ընթրիք կազմակերպիր: Մի խոսքով` միացրու երևակայությունդ ու առաջ շարժվիր:

Կատակիր

Եթե ոչ մի լուրջ բան չի եղել, ապա իրավիճակը կարող ես շտկել ինչ-որ կատակ անելով: Եթե հումորի լավ զգացում ունես և կարող ես ծիծաղեցնել ընկերուհուդ ցանկացած պահի, ապա նման տհաճ իրավիճակներն արագ են մոռացվում: Կարևորն այն է, որ հումորդ չանցնի սահմանները, այլապես վիճակն ավելի կվատանա:

Գրկիր ու համբուրիր

Գուցե նա պարզապես հոգնել է կամ վատ տրամադրություն ունի: Աղջիկները երբեմն լացելու և տխրելու կարիք ունեն: Պարզապես գրկիր, համբուրիր և հիշեցրու, թե որքան շատ ես սիրում իրեն:
Այն, թե որքան երկար է նա նեղացած մնում, կախված է աղջկա բնավորությունից և նրանից, թե ինչ ես արել: Ամեն դեպքում եթե պատճառն այդքան էլ մեծ ու լուրջ չէ, ինչպես օրինակ դավաճանությունը, ապա ժամանակի հետ աղջիկն անպայման կների քեզ:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries