A+ A A-

Ինչն է նյարդայնացնում տղամարդկանց աղջիկների մեջ

Ինչն է նյարդայնացնում տղամարդկանց աղջիկների մեջԵրբ սիրահարված ես լինում, թվում է, թե սիրո օբյեկտդ կատարյալ է: Բայց երբ անցնում է սկզբնական սիրահարվածությունը, և կյանքը դառնում է սովորական, առաջ են գալիս նյարդայնությունն ու պահանջները: Տղամարդիկ բավականին բարդ մեխանիզմ են: Թե ինչու՞ են նրանց ուժեղ սեռ անվանում… Կան բաներ, որոնք նյարդայացնում են նրանց: Եկեք տեսնենք, թե կոնկրետ ինչն է նյարդայնացնում տղամարդկանց աղջիկների մեջ:

Աղջիկ-հանելուկ

Շատ աղջիկներ սիրում են խոսել հանելուկներով: Փոքրիկ ակնարկները, հարցերի շրջանցումները, «գուշակիր ինքդ» արտահայտությունները կարող են հունից հանել ցանկացած տղամարդու: Ուժեղ սեռը չի կարողանում գուշակել, հասկանալ փոքրիկ ակնարկներ: Ինչու՞: Նրանք էլ այդպիսին են: Այնպես որ եթե ուզում ես խանութի այն զգեստը, այդպես էլ ասա, ոչ թե ակնարկիր. «Վայ, ինչ սիրուն զգեստ է»:

Ես ինքս եմ քանդակել նրան

Շատ աղջիկներ, չգիտես ինչու, փորձում են փոխել տղամարդուն` հարմարեցնելով նրան իրենց համապատասխան: Իսկ դա նյարդայնացնում է տղամարդկանց: Արդյունքում տղամարդը չի փոխվում, իսկ հարաբերությունները փչանում են: Իհարկե դա չի նշանակում, որ պետք է լռես և հանդուժես ամեն ինչ, բայց չափը պետք չի անցնել: Մշտական բողոքներն ու դժգոհությունը վաղ թե ուշ հոգնեցնում են տղամարդուն:

Խոսիր ինձ հետ

Տղամարդը պետք է հրամանատար լինի: Նա պետք է զգա, որ իրեն հարգում են: Եվ եթե դու նրա հետ հրամայական տոնով ես խոսում, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Որքան նուրբ ես խոսում տղամարդու հետ, այնքան շատ բանի կհասնես:
Շահամոլություն
Այսպիսի բան հաճախ է հանդիպում.
Տղամարդը. «Ես սիրում եմ քեզ»:
Կինը. «Դե ոսկյա զարդ գնիր»:
Սա բնավ ճիշտ քայլ չէ: Տղամարդը պետք է տեսնի ու զգա, որ իրեն սիրում են ոչ թե իր հարստության, այլ արժանիքների համար: Քո «նա պարտական է ինձ» քաղաքականությունը կվանի տղամարդուդ:Խոսիր ինձ հետ

Սադրանք

Ինչու՞ հարցնել տղամարդուն, արդյոք նոր զգեստդ սազում է քեզ կամ ինչ կոշիկ կրես: Այսպիսի սադրիչ հարցերը տղամարդուն անհարմար դրության մեջ են դնում:

Խոսակցություններ

Պետք չի ճնշել տղամարդուն երկար պատմություններով: Բարձրաձայնված մտքերիդ անդադար հոսքը հաստատ դուր չի դա տղամարդուդ: Նա լսում է միայն այն, ինչ կարևոր է, իսկ մանրուքների վրա ուշադրություն չի դարձնում:  Ուստի պատմիր նրան միայն ամենաանհրաժեշտ բաները` բաց թողնելով մանրամասնությունները:

Լավագույն ընկերուհի

Դու սիրում ես քննարկել նորաձևության միտումները, բամբասել, գնալ գնումների և այլն: Իսկ ինչու՞ դա այդքան դուր չի գալիս տղամարդուդ: Ամեն ինչ պարզ է. նա տղամարդ է, այլ ոչ քո մտերիմ ընկերուհին:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries