A+ A A-

Իդեալական տղամարդու 20 հատկանիշ

Իդեալական տղամարդԲոլորս էլ երբեմն նեղանում ենք սիրած մարդկանցից: Բայց եթե ամբողջովին դժգոհ ես քո սիրած անձնավորությունից, մտածիր` արդյո՞ք նա այն մարդն է, ով իրավունք ունի կողքիդ գտնվելու: Եվ արդյո՞ք քեզ պետք է իդեալից հեռու տղամարդ: Իհարկե կասես, որ իդեալական մարդիկ չեն լինում: Այո, դա իսկապես այդպես է: Սակայն եթե ներքոնշյալ համոզմունքները քո տղամարդու մասին են, ապա քո բախտը շատ է բերել: Իհարկե այն պայմանով, որ դու էլ նրան ես սիրում, որովհետև անպատասխան սերը երկար կյանք չի ունենում: Դե, մատիտն առ ձեռքդ ու հերթով նշիր այն կետերը, որոնք ունի քո սիրած տղամարդը:
  • Դու միշտ գիտես, թե որտեղ է նա և ում հետ:
  • Նա երբեք չի մոռանում քո և ձեր կարևոր ամսաթվերը:
  • Նա ասում է, որ քեզնից երեխաներ է ուզում:
  • Նա երբեք չի հարցնում, թե որտեղ է աշխատավարձդ կամ ինչի վրա ես այն ծախսել:Իդեալական տղամարդ
  • Նա չի մեղադրում քեզ սեփական անհաջողությունների մեջ:
  • Նա համարում է, որ աղբ թափելը տղամարդու պարտականությունն է:
  • Նա վստահորեն գիտի, թե ինչն է քեզ երջանկացնում:
  • Դու ճանաչում ես նրա բոլոր ընկերներին:
  • Նա երբեք անուշադրության չի մատնում քո խնդրանքները:
  • Նա երբեք չի համեմատում քեզ իր նախկին ընկերուհու հետ:
  • Նա չի ամաչում բռնել ձեռքդ հասարակական վայրերում:
  • Ամեն երեկո նա հարցնում է, թե ինչպես անցավ օրդ:
  • Նա երբեք ձայնը չի բարձրացնում քո վրա, անգամ եթե առիթ ես տալիս:
  • Նրա կողքին քեզ սիրված ու երջանիկ ես զգում:
  • Նա զանգահարում է քեզ առավոտյան և բարի լույս մաղթում:
  • Նա հարգում է քո հետաքրքրությունները:
  • Նա անտեղի խանդի տեսարաններ չի սարքում:
  • Նա խնդիրներ չի փնտրում այնտեղ, որտեղ դրանք չկան ու այնպես չի անում, որ քեզ մեղավոր զգաս:
  • Նա սիրում է քեզ և վստահ գիտի, որ դու աշխարհում ամենալավն ես:
  • Նա չի վախենում պատասխանատվությունից և պատրաստ է լուրջ քայլերի:
Դե ի՞նչ, եթե կողքիդ նման տղամարդ է, ապա սրտանց շնորհավորում եմ քեզ: Ամուր պահիր նրան և գնահատիր: Սիրեք և եղեք սիրված :)
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: